Տիտոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիտոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | դեկտեմբերի 30, 39 |
Ծննդավայր | Հռոմ, Հին Հռոմ[1] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 13, 81[2][3][4] (41 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Aquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիա |
Հռոմ | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Փլավիոսներ |
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | |
Հայր | Վեսպասիանոս[2][3] |
Մայր | Domitilla the Elder?[3][5] |
Երեխաներ | Julia Flavia? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոս (լատ.՝ Titus Flavius Vespasianus, 41-81 թթ ), Հռոմի կայսր (79 - 81 թթ.), Վեսպասիանոս կայսեր որդին։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինվորական ծառայությունը սկսել է Գերմանիայում և Բրիտանիայում, 66 թ. հոր հետ մեկնել է Պաղեստին՝ այնտեղ ծագած հրեական պաստամբությունը ճնշելու նպատակով։ 69 թ. Վեսպասիանոսը դառնում է կայսր՝ Պաղեստինում պատերազմական գործողությունների վարումը թողնելով որդու վրա։ 70 թ. Տիտոսը հաջողությամբ ավարտում է ռազմարշավը՝ գրավելով ու քարուքանդ անելով Երուսաղեմը։
Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ արժանանում է տրիումֆի, որից հետո փաստորեն կիսում է իշխանությունը հոր հետ՝ ստանալով պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, միանձնյա ղեկավարելով պրետորիական գվարդիան։ 79 թ. հոր մահից հետո առանց որևէ բարդության ժառանգում է գահը։
Իշխանության տարիներին վայելել է ժողովրդի հարգանքն ու սերը, անձամբ օգնել 79 թ. Վեզուվիուս հրաբխի ժայթքման և 80 թ. Հռոմում հրդեհի ու համաճարակի հետևանքով տուժած մարդկանց։ Մահից հետո անմիջապես աստվածացվել է սենատի կողմից։ Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվեց որպես «ոսկեդար», իսկ նրա մահը համընդհանուր վիշտ առաջացրեց։
|
- ↑ Union List of Artist Names — 2014.
- ↑ 2,0 2,1 Titus, Flavius Sabinus Vespasianus // Encyclopædia Britannica — 11 — NYC: 1911. — Vol. 26.
- ↑ 3,0 3,1 3,2 Д. К. Тит Флавий Веспасиан (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIII. — С. 259—260.
- ↑ Любкер Ф. Vespasiani (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1452—1453.
- ↑ Любкер Ф. Domitii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 427—429.