Jump to content

Վաղես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղես
լատիներեն՝ Valens
Դիմանկար
Ծնվել է328
ԾննդավայրՎինկովցի, Pannonia Secunda, Հռոմեական կայսրություն
Մահացել էօգոստոսի 9, 378
Մահվան վայրԱդրիանապոլիս, Եվրոպա, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սպա
ԱմուսինԱլբիա Դոմինիկա
Ծնողներհայր՝ Գրատիան
Զբաղեցրած պաշտոններՀռոմի կայսր, հինհռոմեացի սենատոր, Բյուզանդիայի կայսր, Count of the Stable?, pontifex maximus?, Իմպերատոր (Հին Հռոմ), Ժողովրդական տրիբուն, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ և կոնսուլ
ԵրեխաներValentinianus Galates? և Anastasia?
 Valens Վիքիպահեստում

Վաղես[1] (լատիներեն՝ Flavius Julius Valens, Հուլիոս Ֆլավիոս Վալենս, 328, Վինկովցի, Pannonia Secunda, Հռոմեական կայսրություն - օգոստոսի 9, 378, Ադրիանապոլիս, Եվրոպա, Հռոմեական կայսրություն), Արևելահռոմեական կայսրության կայսր 364 թ. մարտի 28-ից մինչև 378 թ. օգոստոսի 9։ Գահ է բարձրացվել իր եղբոր՝ Վալենտինիանոս I-ի կողմից՝ որպես կայսրության արևելյան մասի տիրակալ։ 366 թվականին ճնշել է զորավար Պրոկոպիոսի ապստամբությունը, իսկ ապստամբներին աջակցած վեստգոթերին հալածել Դանուբից այն կողմ։ Խախտելով Սասանյան Իրանի հետ 363 թվականի հաշտության պայմանագիրը, 370-ին Հայաստանի թագավոր է հաստատել Պապին, Վրաստանի հարավային և արևմտյան շրջանների թագավոր՝ Սուրմակին, իսկ հյուսիսային և արևելան շրջանների թագավոր՝ Վարազ-Բակուրին։ Երբ Պապը փորձել է կարգավորել իր հարաբերությունները Պարսկաստանի հետ, Վաղեսի հրամանով Տրայանոս զորավարը 374-ին դավադրաբար սպանել է Պապին և Հայոց թագավոր նշանակել Վարազդատին (374-378)։ 375 և 376-ին պարսից Շապուհ II արքայի հետ բանակցություններ է վարել Հայաստանի բաժանման շուրջ։ Վեստգոթերը, որոնց Վաղեսը 376-ին թույլ էր տվել հաստատվել Մեզիայում, ապստամբել են, ասպատակել Թրակիան ու Մակեդոնիան, հոների և ալանների դաշնակցությամբ պարտության մատնել կայսեր զորավարներին։ Վաղեսը, Հայաստանը զիջելով պարսիկներին(բացառությամբ Հաշտյանք և Բալահովիտ գավառների), հռոմեական զորքերով Հայաստանից արշավել է արևմուտք՝ վեստգոթերի դեմ, սակայն 378 թվականի օգոստոսին Ադրիանուպոլսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտություն է կրել և սպանվել։

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 254