Միքայել VI Ստրատիոտիկոս
Միքայել VI Ստրատիոտիկոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 10-րդ դար |
Ծննդավայր | Բյուզանդական կայսրություն |
Մահացել է՝ | 1059 |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Երկիր | ![]() |
Տոհմ | Հայկական (Մակեդոնական) հարստություն |
կառավարիչ | |
Հավատք | ուղղափառություն |
Միքայել VI Ստրատիոտիկոս (10-րդ դար, Բյուզանդական կայսրություն - 1059, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), կայսր 1056-1057 թթ.-ին։
Ծերակույտին և դեմոսին սիրաշահելու նրա քաղաքականությունն առաջ է բերել բարձրաստիճան զինվորականության ապստամբություն, որի հետևանքով կայսր է հռչակվել Իսահակ Կոմնենոսը։ Միքայելի օրոք հաճախակի են դարձել սելջուկների արշավանքները կայսրության, հատկապես՝ նրա կազմի մեջ մտնող հայկական նահանգների տարածքը։
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 624)։ ![]() |