Լևոն VI Իմաստասեր
Արտաքին տեսք
Լևոն VI Իմաստասեր | |
|---|---|
| Ծնվել է՝ | սեպտեմբերի 19, 866 |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Մահացել է՝ | մայիսի 11, 912 (45 տարեկան) բնական մահով |
| Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս |
| Երկիր | Բյուզանդական կայսրություն |
| Տոհմ | Հայկական (Մակեդոնական) հարստություն |
| Հայր | Բարսեղ Ա Մակեդոնացի և Միքայել III |
| Մայր | Եվդոկիա Ինգերինա |
| Երեխաներ | Կոստանդին Ծիրանածին, Anna of Constantinople? և Basili? |
Չշփոթել Լևոն Զ հոդվածի հետ։

Լևոն VI Իմաստասեր կամ Փիլիսոփա (հայկական պատմական ուսումնասիրություններում անունը գրվում է նաև որպես՝ Լևոն Զ Իմաստասեր, հուն․՝ Λέων ΣΤ' ο Σοφός, Leōn VI , սեպտեմբերի 19, 866, Կոստանդնուպոլիս - մայիսի 11, 912, Կոստանդնուպոլիս), բյուզանդական կայսր 886 թվականից առ 912 թվականը։ Լևոն VI Իմաստասերը Բյուզանդիան 867-1056 թվականներին կառավարած Հայկական հարստության ներկայացուցիչ է։ «Իմաստասեր» անունը ստացել է պետական կառավարման տարբեր բնագավառներին և ռազմարվեստին վերաբերող երկեր գրելու, բանաստեղծություններ և ճառեր հորինելու, ինչպես նաև իր հոր՝ Բարսեղ Ա կողմից նախաձեռնած «Բազիլիկաներ» անունը կրող օրենքների ժողովածուն ավարտելու համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդիա Արխիվացված 2022-12-18 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն VI Իմաստասեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 588)։ |