Թեոդոսիոս II (401 թ. ապրիլի 10 - 450 թ. հուլիսի 28), Արևելյան Հռոմեական կայսրության կայսր 402 թ.-ից որպես գահակից իր հորը՝ Արկադիոսին, իսկ 408 թվականից միանձնյա։ Համարվում է բյուզանդական թույլ կայսրերից մեկը, որը քաղաքականապես երբեք չափահաս չդարձավ և միշտ գտնվում էր իր շրջապատողների և, մասնավորապես, քրոջ՝ Պուլքերիայի ազդեցության տակ։ Հայոց պատմիչ Եղիշեն բնութագրում է նրան որպես «խաղաղասէր ի Քրիստոս» (խաղաղասեր քրիստոնյա մարդ)[1]։