Հերակլիոս Ա
հուն․ ՝ Φλάβιος Ἡράκλειος , լատ. ՝ Flavius Heraclius Augustus և արաբ․ ՝ هرقل Ծնվել է մոտ 575 [1] [2] [3] […] Ծննդավայր Կապադովկիա , Կենտրոնական Անատոլիա , Թուրքիա Մահացել է փետրվարի 11 , 641 (0641-02-11 ) [2] [4] Մահվան վայր Կոստանդնուպոլիս , Բյուզանդական կայսրություն Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն Մասնագիտություն քաղաքական գործիչ Ամուսին Fabia Eudokia ? և Martina ? Ծնողներ հայր՝ Հերակլիոս Ավագ , մայր՝ Epiphania ? Զբաղեցրած պաշտոններ Բյուզանդիայի կայսր և հինհռոմեացի սենատոր Երեխաներ Eudoxia Epiphania ? , Հերակլիոս-Կոստանդին Գ , Հերակլեոնաս , Աթալարիկոս , Augustina ? , Konstantin ? , David ? և Martinus (son of Heraclius) ? Heraclius Վիքիպահեստում
Հերակլիոս (575 թվականից-641 թվական), ազգությամբ հայ բյուզանդական կայսր 610 թվականից։ Գահ է բարձրացել Փոկասին տապալելուց հետո։ Հիմնել է Հերակլիոսների դինաստիան (610 թվականից-716 թվական)։ Գահակալման սկզբնական շրջանում շարունակվում էր դեռևս 602 թվականին սկսված բյուզանդա-պարսկական պատերազմը ։ 619 թվականին հաշտություն կնքելով ավարների հետ՝ Հերակլիոսը 621 թվականին արշավեց պարսից արքա Խոսրով II -ի դեմ։ Հերակլիոսի ռազմական հաջող գործողությունները հիմնականում ծավալվում էին Հայաստանում և Ատրպատականում ։ Բյուզանդական բանակում կային նաև հայեր , լազեր , վրացիներ , աբխազներ , խազարներ , զորավարների թվում էին Մժեժ Գնունին և Վահան Խորխոռունին ։ 628 թվականին կնքված հաշտությամբ վերականգնվեց 591 թվականի սահմանագիծը ։ 634 թվականից Ասորիք ներխուժեցին արաբները , իսկ 636 թվականին Յարմուկ գետի մոտ պարտության մատնեցին Հերակլիոսի զորքը, նվաճեցին Ասորիքն ու Պաղեստինը ։ 635 թվականին Հերակլիոսի դեմ անհաջող դավադրությանը մասնակցեցին Վահան Խորխոռունին և Դավիթ Սահառունին ։ Հերակլիոսի ժամանակ սկզբնավորվեց կայսրության շրջանների կառավարման բանակաթեմային համակարգը։
Հերակլիոսը փորձեց ստեղծել քրիստոնեական նոր վարդապետություն ՝ միակամություն (մոնոթելետիզմ ), որի նպատակն էր կամրջել միաբնակներին և երկաբնակներին ։ 633 թվականին Հերակլիոսը Կարինում գումարեց եկեղեցական ժողով, որին հրավիրված էին նաև կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցին և այլ հայ եպիսկոպոսներ ու վարդապետներ, որոնք թեպետ ընդունեցին նոր վարդապետությունը, սակայն շարունակեցին առաջնորդվել հայկական եկեղեցու ծեսերով ։ Հայաստանի արևելյան մասի հոգևորականությունը չմասնակցեց ժողովին և չընդունեց «միակամությունը»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 376 )։
Բառարաններ և հանրագիտարաններ
BAV :
ADV10291465 ·
BIBSYS :
3108816 ·
BNE :
XX1645687 ·
BNF :
136093160 ·
GND :
102421064 ·
ICCU :
CFIV236797 ·
ISNI :
0000 0001 0800 8590 ·
LCCN :
n83212342 ·
NKC :
jn20000700711 ·
NLG :
150452 ·
NLP :
A36722832 ·
NTA :
071388214 ·
NUKAT :
n2013148418 ·
LIBRIS :
232869 ·
SUDOC :
058645535 ·
VIAF :
268960974 ,
430154257811324150498 ,
49150565647906251297 ,
1420159474203327661467 ,
335159474181827661521 ,
909159234456103371813 ,
305191154 ·
ULAN :
500319419 ·
WorldCat VIAF :
268960974 ,
430154257811324150498 ,
49150565647906251297 ,
1420159474203327661467 ,
335159474181827661521 ,
909159234456103371813 ,
305191154
↑ Nationalencyklopedin (швед.) — 1999.
↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana , 1968.
↑ AlKindi
↑ Base biographique (ֆր.)