Լազեր (ազգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լազեր
Ընդհանուր քանակ

150.000- 500.000

Բնակեցում
{{{2}}} Թուրքիա 150000- 500.000
{{{2}}} Վրաստան 1700- 2000
Flag of Russia.svg Ռուսաստան 160
Լեզու(ներ)
լազերեն, թուրքերեն, վրացերեն
Հավատք(ներ)
իսլամ, քրիստոնեություն
Լազերը ավանդական տարազով (մոտ 1900 թվական)
Լազ տղամարդու և կնոջ արձան, Արխավի, Թուրքիա

Լազեր (լազ.՝ Lazepe / ლაზეფე (Լազեպպե), վրաց.՝ ლაზები (Լազեբի), թուրք.՝ Lazlar (Լազլար), կամ Չանը՝ վրաց. ჭანები ), Քարթվելական լեզվաընտանիքի ազգություն[1][2][3]։ Դիտարկվում են որպես վրացիների ենթազգային խումբ։

Բնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազերը բնակվում են պատմական Լազիստան մարզում (Լազիկա, Լազեթի||Չանեթի), որի տարածքի մեծ մասը գտնվում է Թուրքիայի Ռիզեի նահանգում։

Թուրքիայի տարածքում լազերի բնակեցումը սկսվել է դեռևս մինչքրիստոնեական ժամանակաշրջանից և, չնայած որ, ենթարկվել են բազմաթիվ հարձակումների, լազերը կարողացան մնալ այդ տարածքում[4]։

Թուրքիայում լազերը ապրում են նաև արևմտյան նահանգներում և Ստամբուլում։ Սրանք հիմնականում մուհաջիրների հետնորդներն են, որոնք ստիպված են եղել լքել Լազիստանը՝ Ռուս- թուրքական պատերազմի ժամանակ։ Մի քանի գյուղեր (Սարփի, Կվարիատի, Գոնիո, Մախո և այլն), որոնք գտնվում են Վրաստանում, հիմնականում լազաբնակ է։ Այստեղ լազերը համարվում են վրացիների ենթազգային խումբ։ Լազերը ապրում են նաև Աբխազիայում և Վրաստանի Բաթում, Քոբուլեթ և Զուգդիդ քաղաքներում։

Թուրքիայում՝ պատմական Լազիստանի տարածքում են հիմնականում բնակվում լազերը, ինչպես նաև Արդվինի և Արդահանի նահանգներում։ Լազերի հետ համատեղ բնակվում են նաև թուրքեր, վրացիներ և համշենահայեր։

Ժամանակակից Թուրքիայում լազերը դիտարկվում են որպես թուրքեր, քանի որ ներկայումս Թուրքիայի լազերը սուննի իսլամի հետևորդներ են, այդ իսկ պատճառով հստակ դժվար է ասել լազերի թվաքանակը։ Մինչ 17-րդ դարը լազերը եղել են քրիստոնյաներ։

Վրաստանում լազական մշակույթի պահպանման և ժողովրդայնացման համար ստեղծվել է Կոլխական մշակույթի միջազգային կենտրոն, «Կոլխա» ռադիոն, որը հեռարձակվում է լազերենով։ Թուրքիայում նույնպես կան նմանատիպ կազմակերպություններ։ Չնայած դրան երկու երկրներում իրականացվում է ասիմիլացման գործընթաց։

Ռուսաստանում 2002 թվականին տեղի ունեցած մարդահամարի տվյալներով 221 մարդ նշել է, որ ինքը լազ է, իսկ արդեն 2010 թվականին՝ 160-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգությամբ լազ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Joshuaproject. Georgia: Laz, Lazuri of Georgia
  2. «Лазы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. Ethnologue. Language Family Trees & Laz
  4. W. R. Rickmers Lazistan and Ajaristan // The Geographical Journal, Vol. 84, No. 6 (Dec., 1934), pp. 466