Լազերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Լազերեն
Lazuri nena, ლაზური ნენა
Mcita murutsxi.jpg
«Մչիթա Մուրուցխի» թերթ, նոյեմբերի 7, 1929 (ոչ միասնական այբուբեն)
Տեսակ լեզու
Ենթադաս Քարթվելական լեզուներ[1]
Երկրներ Թուրքիա Թուրքիա
Վրաստան Վրաստան
Խոսողների քանակ 250 000 մարդ
Լեզվակիրների թիվը 130,000[2]
Դասակարգում Քարթվելական ընտանիք
Գրերի համակարգ լատինական այբուբեն, վրացական այբուբեն
IETF lzz
ԳՕՍՏ 7.75–97 լազ 365
ISO 639-3 lzz

Kartvelian languages.svg
Լազերենի տարածվածության քարտեզ

Լազերեն (Ճաներեն, ինքնանվանում՝ Lazuri nena, ლაზური ნენა), իբերակովկասյան լեզվաընտանիքի քարթվելական խմբի լեզու։ Մեգրելերենի հետ դիտվում է որպես զաներենի բարբառ, գիր չունի։ Այժմ խոսվում է Թուրքիայում (սևծովյան ափամերձ շրջաններում) և Վրաստանին առնչվող սահմանամերձ որոշ վայրերում։

Հնչյունական համակարգում առկա է 5 ձայնավոր, 32 բաղաձայն, քերականական համակարգում՝ 7 հոլով, մոտ 14 եղանակա-ժամանակային ձև։ Բառապաշարում կան ծավալուն թուրքաբանություններ, ինչպես նաև վրացական և հունական փոխառություններ։

Այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

A a B b C c Ç ç D d E e F f G g
Ƣ ƣ H h I i J j K k L l M m N n
O o P p Q q R r S s Ş ş T t U u
V v X x Y y Z z Z̡ z̡ Ӡ ӡ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Crystal D. The Cambridge Encyclopedia of Language Cambridge University Press, 1987. — P. 305. — ISBN 978-0-521-42443-1
  2. Laz. (Անգլերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 66 CC-BY-SA-icon-80x15.png