Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեբ Թայիփ Էրդողան (թուրք.՝ Recep Tayyip Erdoğan, փետրվարի 26, 1954[1][2][3], Քասըմփաշա, Ստամբուլ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: Եղել է Թուրքիայի վարչապետը 2003-2014 թվականներին: Չափավոր պահպանողական (իսլամիստական) «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին, Ստամբուլի Բեյօղլու շրջանի Կասըմփաշա թաղամասում, սևծովյան ծովափի Առափնյա պահպանության ուժերի զինծառայողի ընտանիքում։ Ըստ Թուրքական «Միլլեթ» թերթի, Էրդողանը իր տված հարցազրույցներից մեկում ասել է, որ իր ընտանիքը գաղթել է Աջարիայից (Վրաստան), նրանք եղել են լազեր, ովքեր հաստատվել են Ռիզեում: Դեռահաս տարիքում նա զովացուցիչ ըմպելիքներ և բուլկիներ էր վաճառում քաղաքի վտանգավոր փողոցներում։
1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։
1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպության նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։ 1978 թվականին նա ամուսնանում է Էմինե Գյուլբարանի հետ։ 1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպոտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Նույն թվականին տրանսպորտի քաղաքային խորհրդում Էրդողանի պետը հրամայում է Էրդողանին սափրել բեղերը, սակայն վերջինս հրաժարվում է դա անել և արդյունքում հեռացվում է աշխատանքից։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։
1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը:
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։ 1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։
2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը:
Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Recep Tayyip Erdoğan Archived 2014-03-11 at the Wayback Machine. (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեջեփ Թայիփ Էրդողան կայքը
- Черкасова Ирина. "Геостратегия Турции - военный, политический и религиозный аспекты" - Информационно-аналитический канал ANSAR. [1]
- Политические воззрения Реджепа Тайипа Эрдогана на власть, общество и культуру
- WeakiLeaks: «Посол Израиля в Анкаре считает, что Эрдоган испытывает религиозную ненависть к евреям и Израилю» 26.08.2011
- Густерин Павел Вячеславович| Турецкий гамбит (Арабское турне Эрдогана 2011)
|
|
- Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքական գործիչներ
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի վարչապետներ
- Պետության գործող ղեկավարներ
- Օգոստոսի 28 ծնունդներ
- Չեմոլգան քաղաքում ծնվածներ
- Թուրքիայի նախագահներ
- 20-րդ դարի թուրք քաղաքական գործիչներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Ստամբուլի պատգամավորներ
- Թուրքիայի 24-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդներ
- Թուրքիայի 23-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Վրացական ծագմամբ թուրքեր
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք սուննի մուսուլմաններ
- Թուրք կալանավորներ և ձերբակալվածներ
- Թուրքիայի 22-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի կալանավորներ և ձերբակալվածներ
- Հայոց ցեղասպանությունը ժխտողներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Թուրք պետական գործիչներ
- Թուրք քաղաքական գործիչներ
- Մարմարայի համալսարանի շրջանավարտներ