Լազիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լազիստան

Լազիստան (լազ.՝ ლაზონა — Lazona, թուրք.՝ Lazistan), բնական մարզ Թուրքիայի հյուսիս-արևելքում, Արևելա-Պոնտական լեռների հյուսիսային լանջերի սահմանում։ Բարձրությունը մինչև 3931 մ է (Կաչկար լեռ, Լազիստանի լեռնաշղթայում

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձարևադարձային է՝ տարեկան 2000 - 3000 մմ տեղումներով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև ծովի մերձափնյա մասը մշակված է (ծխախոտ, խաղող, եգիպտացորեն, կաղին, ցիտրուսայիններ), 400-1900 մ բարձրությունները ծածկված են անտառներով, ավելի բարձր լեռնային մարգագետիններ են։

Հնագույն սառցապատումների ժամանակ Լազիստան ապաստարան է եղել ջերմասեր ֆլորայի և ֆաունայի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474 CC-BY-SA-icon-80x15.png