Քոբուլեթ
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Քոբուլեթ | |||
վրաց.՝ ქობულეთი | |||
Քաղաքի բնակելի թաղամասներից մեկը (2004 թ.) | |||
| Երկիր | |||
| Երկրամաս | Աջարիա | ||
| մունիցիպալիտետ | Քոբուլեթի մունիցիպալիտետ | ||
| Համայնք | Քոբուլեթի մունիցիպալիտետ | ||
| Տվյալ կարգավիճակում | 1944-ից թվականից | ||
| Մակերես | 15 կմ² | ||
| ԲԾՄ | 10 մետր | ||
| Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
| Բնակչություն | ▲17 435 մարդ (2023)[1] | ||
| Ազգային կազմ | Աջարացիներ (վրացիներ) 93,3 % հայեր 2,6 % | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +995 426 | ||
| Փոստային ինդեքս | 3700 | ||
| Փոստային դասիչ | 6200 | ||
| Պաշտոնական կայք | kobuleti.gov.ge | ||
|
| |||
Քոբուլեթ (վրաց.՝ ქობულეთი), առողջարանային քաղաք Վրաստանի հարավ-արևմուտքում, Աջարիայի ինքնավար հանրապետությունում, Բաթումից 21 կիլոմետր դեպի հյուսիս հեռավորության վրա։ Գտնվում է Սև ծովի ափին, կլիման մերձարևադարձային է։ Քաղաքը Քոբուլեթի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Նույն «Քոբուլեթ» անվանումը նաև կրում է քաղաքի երկաթուղային կայանը։ Բնակչությունը՝ ▲17 435 մարդ (2023)[1]։
Խորհրդային տարիներին Քոբուլեթը Սև ծովի լավագույն կուրորտներից մեկն էր, գործում էին բազմաթիվ հանգստյան տներ և սանատորիաներ, հատկապես դրան պատկանում էին պաշտպանության նախարարությանը։ Այժմ քաղաքի ինֆրաստրուկտուրը մնացել է նույն մակարդակին, սակայն հանգստացողների թիվը զգալիորեն կրճատվել է։
Ըստ Ռուսաստանի Թմրադեղերի վերահսկման վարչության Քուբուլեթին աֆղանյան հերոինի գլխավոր անցակետերից մեկն է[2]։
Հայտնի քոբուլեթցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժանո Անանիձե - ֆուտբոլիստ, մոսկովյան Սպարտակ ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Ֆուտբոլի սիրահարները կոչում են նրա «սպարտակյան Մեսսի»։
- Նինո Քաթամաձե - վրացի ջազային երգչուհի և կոմպոզիտոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
- ↑ «top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոբուլեթ» հոդվածին։ |
| ||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

