Jump to content

Լեսելիձե (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Daba?
Լեսելիձե
աբխազերեն՝ Гьачрыҧшь , վրաց.՝ ლესელიძე
43°23′14″N 40°01′16″E / 43.38722°N 40.02111°E / 43.38722; 40.02111
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ՀամայնքԳագրայի շրջան և Gagra?
ԲԾՄ3 մ
Բնակչություն1546 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ, Ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Լեսելիձե (գյուղ) (Աբխազիա)##
Լեսելիձե (գյուղ) (Աբխազիա)

Լեսելիձե կամ Գյաչրիփշ (նախկին` Երմոլովսկ, աբխազերեն՝ Гьачрыҧшь, վրացերեն՝ ლესელიძე), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Փսոու գետի ձախ ափին, Գագրայից 14 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Սև ծովի ափին, ծովի մակարդակից 3 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 646 բնակիչ, հիմնականում էստոնացիներ և ռուսներ[1]։ 1989 թվականին, գյուղում ապրում էր 969 մարդ[2]` հայեր, էստոնացիներ, վրացիներ և ռուսներ։

Համաձայն 2011 թվականի հաշվառումների, գյուղական խորհրդի կազմում ապրում էր 1546 բնակիչ, որից 980 (63,4%) - հայեր, 215 (13,9%) - աբխազներ, 146 (9,4%) - ռուսներ, 205 (13,3%) այլ ազգությունների ներկայացուցիչներ (ներառյալ էստոնացիներ)[3][4]։

Հիմնադրել են էստոնացիները` 1882 թվականին։ Հայերը եկել են 1924 թվականին, շրջակա գյուղերից։

Տնտեսությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, դափնու մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։

Խորհրդային տարիներին գյուղը զարգացել է որպես առողջարանային բնակավայր։ Այնտեղ կառուցվել են մանկական առողջարաններ, հանգստյան տուն և մարզաբազա, որտեղ իրենց մարզումներն էին կատարում ԽՍՀՄ ֆուտբոլի[5], հանդբոլի և թեթև աթլետիկայի թիմերը։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան և անտառտնտեսություն։

19-րդ դարի վերջերից գյուղը կոչվել է Երմոլովսկ` ի պատիվ ռուս պետական գործիչ Ալեքսեյ Երմոլովի, ով 1894 թվականին այցելել է այս գյուղը[6]։ 1944 թվականին, ի պատիվ ԽՍՀՄ հերոս, գեներալ-գնդապետ Կոնստանտին Լեսելիձեի, գյուղը անվանվել է Լեսելիձե։

1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Գյաչրիփշ։ Այս անվանումը կապված է աբխազական Գեչբա իշխանական տոհմի հետ, ովքեր ժամանակին իշխել են այս տարածքներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
  2. ↑ Перепись населения 1989. Абхазская АССР
  3. ↑ Этноязыковые карты Абхазии в 1989 и 2003 годах. Коряков Ю.Б.
  4. ↑ Перепись населения Абхазии 2011. Гагрский район
  5. ↑ «Якушин Михаил - Вечная тайна футбола. Страница: 40». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  6. ↑ Топонимический словарь Кавказа. А.В. Твердый. 2011
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 584)։