Ստեփանծմինդա
| Քաղաքատիպ ավան | |||||
|---|---|---|---|---|---|
| Ստեփանծմինդա | |||||
վրաց.՝ სტეფანწმინდა
| |||||
| |||||
| 42°39′30″N 44°38′30″E / 42.65833°N 44.64167°E | |||||
| Երկիր | |||||
| Ենթարկում | վարչական կենտրոն | ||||
| Մխարե | Մցխեթ Մթիանեթ | ||||
| Շրջան | Կազբեգի շրջան | ||||
| Համայնք | Ղազբեգի շրջան | ||||
| ԲԾՄ | 1750 մ | ||||
| Կլիմայի տեսակ | լեռնային | ||||
| Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
| Խոսվող լեզուներ | Վրացերեն | ||||
| Բնակչություն | 1326[1] մարդ (2014) | ||||
| Ազգային կազմ | վրացիներ | ||||
| Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||||
| Ժամային գոտի | UTC+4 | ||||
| Հեռախոսային կոդ | (+995) 245 | ||||
| Պաշտոնական կայք | kazbegi.gov.ge | ||||
|
| |||||
Ստեփանծմինդա (վրաց.՝ სტეფანწმინდა , նախկինում կոչվել է նաև Կազբեգ), քաղաքատիպ ավան Վրաստանի հյուսիս-արևելքում, Մցխեթ Մթիանեթ մխարեի կազմում գտնվող Ղազբեգի շրջանի վարչական կենտրոնը։
Ստեփանծմինդան հանքաջրաբուժական առողջարանային քաղաք է Վրաստանում, որը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 165 կմ հյուսիս և 43 կմ հարավ Վլադիկավկազից։ Բնակավայրը գտնվում է Մեծ Կովկասի կենտրոնական հատվածում՝ Կազբեկ լեռան ստորոտին, ռազմավիրական ճանապարհի վրա, Ռուսաստանի Դաշնության սահմանից 11 կմ դեպի հարավ (ծովի մակարդակից 1744 մետր բարձրության վրա)։
Գյուղում կան վարչակազմական օբյեկտներ՝ մշակութային, կրթական և առողջարանային օբյեկտներ, ինչպես նաև գյուղատնտեսական արտելներ և հանքային ջրի շշալցման արտադրատեղեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփանծմինդայի ռելիեֆը բացառիկորեն գեղատեսիլ է։ Քաղաքի հովտում վեր է խոյանում հավերժական ձյունով պատված Կազբեկ լեռնագագաթը՝ 5033,8 մետր բարձրությամբ։ Բուսականությունը ներկայացված է փշատերև և սաղարթավոր անտառներ տեսքով (եղևնի, սոճի, կեչի և այլն)։
Ստեփանծմինդայի կլիման բնութագրվում է կայուն ձյան ծածկույթով մեղմ ձմեռներով (հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է -5 °C) և չափավոր տաք ամառներով (օգոստոսյան միջին ջերմաստիճանը կազմում է 14 °C)։ Օդի հարաբերական խոնավությունը 72 % է, իսկ տարեկան տեղումների քանակը՝ 800 մմ։
Կլիման հիմնականում լեռնային է։ Ավանը խոշոր զբոսաշրջային կենտրոն և առողջարան է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 27 ივლისი 2016-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Kazbegi." Georgian Soviet Encyclopedia. Vol. 10, Tbilisi, 1984, pp. 617
- Rosen, Roger. Georgia: A Sovereign Country of the Caucasus. Odyssey Publications: Hong Kong, 1999. ISBN 962-217-748-4
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանծմինդա» հոդվածին։ |
|
| |||||||||||||||||
