Լանչխութի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Լանչխութի շրջան
վրաց.՝ ლანჩხუთის მუნიციპალიტეტი
Դրոշ Զինանշան
Flag of Lanchkhuti Municipality.svg
Lanchxutis gerbi.jpg
Nadarbazevi lake, Lanchtuti ditrict, western Georgia.jpg
Երկիր Վրաստան Վրաստան
Կարգավիճակ Մունիցիպալիտետ
Մտնում է Գուրիայի մարզ
Ներառում է 55 գյուղ
Վարչկենտրոն Լանչխութ
Հիմնական լեզու Վրացերեն
Բնակչություն (2008)
38700 (36 տեղ)
Խտություն ( 1930 տեղ)
Ազգային կազմ Վրացիներ
Կրոնական կազմ Վրաց Ուղղափառ եկեղեցի
Տարածք 533 կմ² (48 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Ցածրագույն կետ

 0 մ
GuriaLocationinGeorgia.svg
GR-Lanchkhuti-ka.svg
Հիմնադրված է 19 թ.
Պատմական շրջան(ներ) Գուրիա
Սահմանակցում է Խոբիի մունիցիպալիտետ, Սենակիի մունիցիպալիտետ, Աբաշայի մունիցիպալիտետ, Չոխատաուրի շրջան, Օզուրգեթի շրջան, Սև ծով, Փոթի և Սամտրեդիայի շրջան
Ժամային գոտի UTC+04:00
Հապավում GE.GU.LK
ISO 3166-2 կոդ 35
Հեռախոսային կոդ +995 (494)
Փոստային ինդեքսներ 2800–2899
Կոորդինատներ: 42°5′39.99840010001″ հս․ լ. 42°2′30.001200099988″ ավ. ե. / 42.0944440000277780° հս․. լ. 42.04166700002777191° ավ. ե. / 42.0944440000277780; 42.04166700002777191
lanchkhuti.org.ge

Լանչխութի շրջան (վրաց.՝ ლანჩხუთის მუნიციპალიტეტი՝ լանչխութիս մունիցիպալիտետի) երկրորդ մակարդակի վարչական միավոր Վրաստանում։ Մտնում է Գուրիայի մարզի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի տարածքը ժամանակին եղել է Գուրիայի իշխանության մասը։ 1810 թվականին վերջինիս կազմում անցել է Ռուսական կայսրությանը։

1840 թվականին կազմվում է Գուրիայի գավառը՝ Օզուրգեթ կենտրոնով։ Այն մտնում էր Վրացա-Իմերեթական նահանգ նահանգի մեջ։ 1846 թվականին նահանգը լուծարվում է երկու մասի՝ Թիֆլիսի և Քութայիսի։ Վերջինիս կազմում էլ հայտնվում է Գուրիայի գավառը։

1918-1921 թվականներին Լանչխութը Գուրիայի գավառի մյուս շրջանների հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կազմում Գուրիայի գավառը պահպանվում է, ապա 1930 թվականից բաժանվում 3 շրջանի։

1995 թվականին 3 շրջանները միավորվում են Գուրիայի մարզի մեջ (վրաց.՝ გურიის მხარე)։ 2006 թվականին Լանչխութի շրջանն անվանափոխվում է որպես «Լանչխութի մունիցիպալիտետ»

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնը Լանչխութ քաղաքն է։ Շրջանը բաժանված է 16 սակրեբուլոյի, որոնցից 15-ը գյուղական են։ Վերջիններիս մեջ միավորված է 55 գյուղ՝

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի ապրում էր 38 600 մարդ[1].

2002 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 40 507 մարդ[2]։ Բնակչությունը նվազել էր արդեն 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 38 700 մարդ։

Ճամփաբաժան Սուփսա գյուղի մոտ
Ազգություն Տոկոս
Վրացիներ 98,4 %
Ռուսներ 0,9 %
Օսեր 0,08 %
Ադրբեջանցիներ 0,08 %
Ուկրաինացիներ 0,07 %
Հայեր 0,4 %
Հույներ 0,04 %
Աբխազներ 0,02 %

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

տեսարան Լանչխութ քաղաքից

Շրջանով անցնում են տեղական և միջպետական նշանակության ավտոխճուղիներ։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանչխութի շրջանը գտնվում է Սև ծովի ափին և աչքի է ընկնում մեղմ կլիմայով։ Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ երկրագործություն, անասնապահություն և այգեգործություն։

Քաղաքային տնտեսությունը հիմնականնում կենտրոնացած է շրջկենտրոն Լանչխութում։

Շրջանում որոշ չափով զարգացած է զբոսաշրջությունը։ Տեսարժան վայրերից են Ջիխեթը, Օքոնի վանքը, Սուրբ Գեորգի և Սուրբ Փրկիչ եկեղեցիները և այլն։ Ամռանը շատերը հանգստանում են Սև ծովի ափին գտնվող բնակավայրերում ու լողափներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]