Ծալկայի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ծալկայի շրջան
վրաց.՝ წალკის მუნიციპალიტეტი
Q12871055? Զինանշան
Flag of Tsalka Municipality.svg
Tsalka gerbi.jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՔվեմո Քարթլի
ՎարչկենտրոնԾալկա
Հիմնական լեզուՀայերեն, հունարեն, վրացերեն, ադրբեջաներեն
Բնակչություն (2008)
21700 (54 տեղ)
Խտություն( 49 տեղ)
Ազգային կազմՀայեր, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Վրաց Ուղղափառ եկեղեցի

Շիա իսլամ
Տարածք1051  (18 տեղ)
Tsalka.png
ՀապավումGE.KK.TK
ISO 3166-2 կոդ60
Փոստային ինդեքսներ53xx[1]
Կոորդինատներ: 41°34′ հս․ լ. 44°4′ ավ. ե. / 41.567° հս․. լ. 44.067° ավ. ե. / 41.567; 44.067

Ծալկայի շրջան (վրաց.՝ წალკის მუნიციპალიტეტი՝ ծալկաս մունիցիպալիտետի), 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Քվեմո Քարթլի երկրամասի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ծալկա քաղաքն է։ Հնում շրջանը եղել է Հայաստանի հյուսիսային ռազմապաշտպանական վահանի՝ Գուգարաց բդեշխության կարևոր հատվածներից մեկը՝ կազմելով նրա Թռեղք գավառի հիմնական մասը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վերջին մարդահամարի (2002) շրջանի բնակչությունը կազմել էր 20.888 մարդ։ Ըստ 2008 թվականի հունվարի 1 տվյալների շրջանի բնակչության թիվն է 21,7 հազար մարդ։

Էթնիկ կազմը ըսր 2002 թվականի մարդհաշվի
Հայեր 11484 54,98%
Հույներ 4589 21,97%
Վրացիներ 2510 12,02%
Ադրբեջանցիներ 1992 9,54%
Ռուսներ 125 0,60%
Օսեր 18 0,09%
Ուկրաինացիներ 3 0,01%
Աբխազներ 2 0,01%
Եզդիներ 2 0,01%
Քիստիններ 0 -
ընդհանուր 20888 100,00%

Հայաբնակ գյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծալկայի շրջանը ներկայումս ունի տասներեք հայաբնակ գյուղ։ Դրանք են (ըստ այբբենական կարգի)՝

  1. Աշկալա
  2. Այազմա
  3. Բուռնաշեթ
  4. Դամալա-Խարաբա
  5. Դարագյուղ
  6. Խաչգյուղ
  7. Դաշբաշ
  8. Ղաբուռ
  9. Ղզլքիլիսա
  10. Ղուշչի
  11. Նարդևան
  12. Չիֆթքիլիսա
  13. Օզնի

Գրեթե բոլոր հայկական գյուղերը հիմնադրվել են 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, Էրզրումի, Կարսի, Բայազետի շրջաններից գաղթած հայերի կողմից։ Այդ ժամանակ Ծալկայի շրջանում հաստատվեց շուրջ 1,050 հայ ընտանիք։ Բնակչության ծագման, ինչպես նաև բնակավայրի հիմնադրման ժամանակի առումներով, առանձնանում է Դաշբաշ գյուղը, որը ստեղծվել է 18-րդ դարի վերջերին Արցախից և Լոռիից գաղթած հայերի կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Georgian Post — 1805.