Դարագյուղ (Դարաքով, Փարախեթի, վրացերեն՝ დარაქოვ), հայաբնակ գյուղՎրաստանիՔվեմո Քարթլիի մարզիԾալկայի շրջանում, Ծալկայից 15 կմարևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա։ Դարագյուղը սարահարթի կենտրոնումն է։ Խրամ գետի ձախ ափին է գտնվում։ Նախկինում այստեղ հայկական Սափարեխ գյուղն է եղել։ 1830թ․ամռանը Էզրումից գաղթած Թորոսյան Գալուստ, Մնացական և Մարկոս եղբայրները հիմնում են այս գյուղը։ Գյուղի անունը առաջացել է փոքրիկ ձորակների շնորհիվ, որոնք ձգվում են գյուղի հյուսիսային մասում։ Սկզբում գյուղի անունը ուղղակի Դերե է (ձոր) կոչվել, հետագայում թուրքական դերե բառին հայկական գյուղ բառն են ավելացրել և ստացել են Դարագյուղ (Ձորագյուղ)։ Էրզրումի վիլայեթում գյուղը կոչվել է Դարաչիչակ (Ծաղկաձոր)։ դարագյուղով անցնում են խճուղային ճանապարհները դեպի Ծինծղարո, Սանտա, Ջինիզ, Թաքքիլիս գյուղերը։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Ծինծղարո գյուղին, հյուսիսում՝ Աշկալային, արևմուտքում՝ Ջինիսին, հարավում՝ Թաքքիլիսային։ Ծովի մակերևույթից բարձր է 1520 մետր։ Շրջկենտրոնից հեռու 14կմ, դեպի արևմուտք։ Գյուղից հարավ-արևելք հարթությունն է, որտեղ գերիշխում են սևահողերը։ Գործում է ոռոգման սիստեմա։ Գյուղի հյուսիս-արևելյան մասում ձգվում են Մարալի ձորը իրականում սրանք ոչ թե ձորեր են, այլ սելավից առաջացած քանդակ ձորակներ։ Գյուղի արևելյան և հաևավային մասում ծփում են Խրամի ջրամբարի ջրերը։ Խրամագեսի կառուցման կապակցությամբ, որի հետևանքով Ներքին Ծալկայի հարթությունը դարձավ ջրամբարի հատակ մի քանի գյուղեր տեղահանվեցին։ Տեղահանվեց նաև Դարագյողի մի մասը, որոնք 1934-35 թթ․ տեղափոխվեցին Ախալքալաքի շրջան և այնտեղ հիմնեցին նոր գյուղ՝ Զրես անունով, որը հետագայում վերանվանվեց Կիրովական։ Զբաղվում են բուսաբուծությամբ և անասնապահությամբ։1885թ․ Դարագյուղում կար 64 տուն, 20-դարի սկզբին՝ 70 տուն – 500 մարդ, այժմ 240 տուն՝ 900 մարդ։ 20-դարի երկրորդ կեսին Ծալկայի հայերի մեջ մեծ հեղինակություն է վայելել Գաբրիել Պետրոսյանը։ Գյուղացիները նրան անվանել են Գաբրիել աղա։ Նա ժամանակի կարդացած մարդկանցից էր, ստանում էր մի շարք թերթեր և «Բազմավեպ» ամսագիրը։ պատմական հուշարձաններից է եկեղեցին, որը կառուցվել է 1308թ․։ 20-դարի երկրորդ կեսին 1859-1860 թվականներին գյուղացիները վերանորոգել են եկեղեցին։ 1930թ․ գյուղում կազմկերպվեց կոլեկտիվ տնտեսություն։ Ծալկայում գյուղացիները հայտնի են որպես ոսկերիչ, ներկարար, վարսավիր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, խանութ։ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանը, որը ծնունդով ևս Վրաստանից է իսկ նախնիները դարձյալ Էրզրումից են, որոշել է իր միջոցներով վերանորոգել-վերակառուցել Դարագյուղի այս եկեղեցին, նոր շունչ հաղորդել դրան, որպեսզի տեղի հայ ազգաբնակչությունը նորից իր հոգևոր կենտրոնն ունենա: Եկեղեցու կողքի գերեզմանացում նաև Աղաջանյանի նախնիներն ան թաղված: Նաև դա է պատճառը, որ Աղաջանյանը որոշել է հենց այս եկեղեցին նորոգել: Եկեղեցու նորոգման աշխատանքները սկսկել են դեռևս յոթ տարի առաջ՝ 2014-ին, երբ սկսել են նախ եկեղեցին ազատել խոնավությունից, կատարել են ամրացման աշխատանքներ, տանիքի ծածկն են փոխել, հենապատերի կառուցման աշխատանքներ ն կատարել: Հետո ամբողջովին ցանկապատել են, դարպաս են տեղադրել, ու անցել են ներքին հարդարման աշխատանքներին՝ ամվողջովին բազալտապատելով հատակը, նորոգելով պատերը, խորանը, կամարները:
2021 օգոստոսի 28-ին, տեղի է ունեցել արդեն նորոգված եկեղեցու վերաօծումը«Սուրբ Հարություն եկեղեցին»: Այդ նպատակով Աղաջանյանի հրավերով Ծալկայի շրջանի դարագյուղ էր ժամանել Շիրակի թեմի առաջնորդ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ով օծել է նորոգված այս եկեղեցին: Նրա հետ մեկտեղ էլի հայ հոգևորականներ են եղել ներկա, այդ թվում՝ Վրաստանի թեմի առաջնորդը, Նինոծմինդայի թեմի առաջնորդը, ընդհանուր՝ մոտ տասը հոգևորականներով, Միքայել Աջապահյանի գլխավորությամբ, իրականացրել են օծման արարողությունը:
Եկեղեցու կառուցումն ու վերաբցումը մեծ ոգևորություն է առաջացրել ինչպես դարագյուղում, այնպես էլ Ծալկայի շրջանի 12 հայկական գյուղերում: վերջին տարիներին Դարագյուղում բավականին դրական փոփոխություններ են գրանցվել։ 2014թ. ի վեր լուսավորվել են փողոցները, կառուցվել է խաղադաշտ, տեղադրվել են աղբամաններ, վերակառուցվել է եկեղեցին: Գյուղում գործում է պարի խմբակ և դպրոցի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու, սակայն չկա մանկապարտեզ. երեխաներին ստիպված տանում են հարևան գյուղեր, Գյուղում գործող ակումբն անմխիթար վիճակում է, չի ծառայում իր նպատակին, գյուղը չունի նաև սպորտդահլիճ
(Հեղ Լ.Բադասյան)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 312)։