Սանթա
Գյուղ | ||
---|---|---|
Սանթա | ||
სანთა | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մխարե | Քվեմո Քարթլիի մարզ | |
Շրջան | Ծալկայի շրջան | |
Հիմնադրված է | 1835 թ. | |
Կլիմայի տեսակ | բարձրալեռնային մայրցամաքային | |
Խոսվող լեզուներ | Հունարեն Վրացերեն | |
Բնակչություն | 39[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Վրացիներ[2] | |
Տեղաբնականուն | սանթացի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սանթա կամ Սանթա բերձնուլի (վրացերեն՝ სანთა, հուն․՝ Σάντα), գյուղ Վրաստանի հարավում՝ Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում:
Սանթան Վրաստանի հունաբնակ գյուղերից է: Պոնտոսի հույներն այստեղ հաստատվել են դեռևս 1835 թվականին: Ժամանակի ընթացքում գյուղի հույն բնակչության թիվը կրճատվել է:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանթան գտնվում է Վրաստանի հարավում: Վարչականորեն մտնում է Քվեմո Քարթլիի մարզի կազմի մեջ: Գտնվում է ծովի մակարդակից 1580 մետր բարձրության վրա:
Տարածքի մեծ մասը լեռնային է: Գերակշիռ մաս են կազմում բարձր և միջին բարձրության լեռները: Կլիման մայրցամաքային է:
Սանթա գյուղը գտնվում է շրջկենտրոն Ծալկայից 12 կմ դեպի հարավ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1835 թվականին այստեղ բնակություն են հաստատել առաջին հույները: Մինչև 20-րդ դարի 90-ական թվականները հույները համարվում էին Սանթայի գլխավոր բնակիչները:
Հետագա տարիներին գյուղի հույն բնակիչների թիվը գնալով նվազել է: Մինչև 2002 թվականը գյուղը բնակեցվել էր վրացիներով: Վրացիները կազմում էին Սանթայի բնակչության 83 %-ը (ընդհանուր բնակչությունը կազմում էր 84 մարդ):
Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 39 մարդ, հիմնականում՝ վրացիներ (83 %)[1]: Հիմնական կրոնը ուղղափառությունն է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Վրաստանի 2014 թվականի մարդահամարի տվյալներ»։ Վրաստանի ազգային վիճակագրական ինստիտուտ։ նոյեմբեր, 2014։ Վերցված է հոկտեմբերի 26, 2016
- ↑ Վրաստանի ազգային մարդահամարի տվյալներ, 2002 թվական Վրաստանի ազգային վիճակագրական ծառայություն
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանթա կատեգորիայում։ |
|