Ղզլքիլիսա
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Ղզլքիլիսա | ||
վրացերեն՝ ყიზილქილისა | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Ծալկայի | |
ԲԾՄ | 1580 մ | |
Խոսվող լեզուներ | հայերեն | |
Բնակչություն | 1252 մարդ (2014) | |
Ազգային կազմ | հայեր | |
|
Ղզլքիլիսա (վրացերեն՝ ყიზილქილისა), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում[1], Ծալկայից 25 կմ հյուսիս-արևմուտք: Գտնվում է ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա:
Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1848 բնակիչ, հիմնականում հայեր[2], իսկ 2014 թվականին գյուղում արդեն ապրում էր 1252 մարդ[3], ովքեր զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց և գրադարան:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումը թարգմանաբար նշանակում է Կարմրավանք: Գյուղը հիմնադրել են Էրզրումի նահանգից եկած հայերը` 1829 թվականին: Եկեղեցին (Սուրբ Աստվածածին) կառուցվել է 1869 թվականին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ საქართველოს ადმინისტრაციულ-ტერიტორიული ერთეულები
- ↑ 2002 წლის მოსახლეობის აღწერის მონაცემები
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|