Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիֆթքիլիսա կամ Չիֆթքիլիսե (Վերին Ջինիս, վրաց. ` ჩივთქილისა), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում [1] , Ծալկայից 20 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 1831 մ բարձրության վրա։
Համաձայն 2014 թվականի տվյալների, գյուղն ուներ 345 բնակիչ[2] , հիմնականում հայեր , ովքեր զբաղվում են հացահատիկային բույսերի , կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց , մանկապարտեզ , ակումբ և գրադարան ։
Գյուղի անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Զույգ եկեղեցի»։ Բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգի համանուն գյուղից` 1830 թվականին։
Չիֆթքիլիսայում է ծնվել Խորհրդային Միության հերոս Աշոտ Ղազարյանը ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։