Ծալկայի մունիցիպալիտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ծալկայի մունիցիպալիտետ
վրաց.՝ წალკის მუნიციპალიტეტი
Երկիր Վրաստան Վրաստան
Կարգավիճակ Մունիցիպալիտետ
Մտնում է Քվեմո Քարթլի
Վարչկենտրոն Ծալկա
Հիմնական լեզու Հայերեն, հունարեն, վրացերեն, ադրբեջաներեն
Բնակչություն (2008)
21700 (54 տեղ)
Խտություն ( 49 տեղ)
Ազգային կազմ Հայեր, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Վրաց Ուղղափառ եկեղեցի

Շիա իսլամ
Տարածք 1051 կմ² (18 տեղ)
Tsalka.png
Հապավում GE.KK.TK
ISO 3166-2 կոդ 60
Կոորդինատներ: 41°34′ հս․ լ. 44°4′ ավ. ե. / 41.567° հս․. լ. 44.067° ավ. ե. / 41.567; 44.067

Ծալկայի մունիցիպալիտետը (վրաց.՝ წალკის მუნიციპალიტეტი) 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանի Հանրապետությունում։ Մտնում է Քվեմո Քարթլի երկրամասի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ծալկա քաղաքն է։ Հնում շրջանը եղել է Հայաստանի հյուսիսային ռազմապաշտպանական վահանի՝ Գուգարաց բդեշխության կարևոր հատվածներից մեկը՝ կազմելով նրա Թռեղք գավառի հիմնական մասը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վերջին մարդահամարի (2002) մունիցիպալիտետի բնակչությունը կազմել էր 20.888 մարդ։ Ըստ 2008 թվականի հունվարի 1 տվյալների շրջանի բնակչության թիվն է 21,7 հազար մարդ։

Էթնիկ կազմը ըսր 2002 թվականի մարդհաշվի
Հայեր 11484 54,98%
Հույներ 4589 21,97%
Վրացիներ 2510 12,02%
Ադրբեջանցիներ 1992 9,54%
Ռուսներ 125 0,60%
Օսեր 18 0,09%
Ուկրաինացիներ 3 0,01%
Աբխազներ 2 0,01%
Եզդիներ 2 0,01%
Քիստիններ 0 -
ընդհանուր 20888 100,00%

Հայաբնակ գյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծալկայի շրջանը ներկայումս ունի տասներեք հայաբնակ գյուղ։ Դրանք են (ըստ այբբենական կարգի)՝

  1. Աշկալա
  2. Այազմա
  3. Բուռնաշեթ
  4. Դամալա-Խարաբա
  5. Դարագյուղ
  6. Խաչգյուղ
  7. Դաշբաշ
  8. Ղաբուռ
  9. Ղզլքիլիսա
  10. Ղուշչի
  11. Նարդևան
  12. Չիֆթքիլիսա
  13. Օզնի

Գրեթե բոլոր հայկական գյուղերը հիմնադրվել են 1828-1829 թվակնների ռուս-թուրքական պատերազմից հետո, Էրզրումի, Կարսի, Բայազետի շրջաններից գաղթած հայերի կողմից։ Այդ ժամանակ Ծալկայի շրջանում հաստատվեց շուրջ 1,050 հայ ընտանիք։ Բնակչության ծագման, ինչպես նաև բնակավայրի հիմնադրման ժամանակի առումներով, առանձնանում է Դաշբաշ գյուղը, որը ստեղծվել է 18-րդ դարի վերջերին Արցախից և Լոռիից գաղթած հայերի կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]