Ռուսթավ (վրաց.՝ რუსთავი), քաղաք Վրաստանի հարավային մասում, Կուր գետի ափերին, 25 կիլոմետր հեռավորության վրա Թբիլիսիից։ Բնակչությունը՝ ▲128 680 մարդ (2020)։
Հայկական աղբյուրներում քաղաքը երբեմն կոչվում էր Ոստան քաղաք[2]։
Ըստ լեգենդի՝ հին Ռուսթավ քաղաքը հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի այրին և ի սկզբանե Բոստան Քալաքի անվանում է ստացել[3]։ Քաղաքի հիմնադրման իրական թվականը անհայտ է, սակայն արդեն մ.թ. IV - V դարերում այստեղ կար բերդ, տաճար և ոռոգիչ ջրանցքներ։ Քաղաքը ապրել է իր ծաղկման շրջանը Թամար թագուհու օրոք։ Մոտավորապես 1236 թվականին քաղաքը ամբողջությամբ ավերել են մոնղոլները[4]։
Նոր քաղաքը հիմնադրված է եղել 1948 թվականին հին Ռուսթավի սկզբնական վայրի մոտ, քանի որ կառուցվում էր խոշոր մետաղագործական գործարան[4]։
Ըստ 1989 թվականի Համախորհրդային մարդահաշվի տվյալներին Ռուսթավ քաղաքում բնակվում էր 158 661 մարդ[5]։ Ըստ 2014 թվականի մարդահաշվին քաղաքում ապրում էր միայն 125 103 մարդ[6]։