Իջևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Իջևան
Ijevan landscape.jpg
Իջևան
Կոորդինատներ: 40°52′32″ հս․ լ. 45°08′57″ ավ. ե. / 40.87556° հս․. լ. 45.14917° ավ. ե. / 40.87556; 45.14917
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Տավուշ
Ղեկավար Վարդան Ղալումյան
Այլ անվանումներ Քարվանսարա
ԲԾՄ 700 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 20 800[1] մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական Եկեղեցի
Տեղաբնականուն իջևանցի
Հեռախոսային կոդ +374 (263)
Փոստային ինդեքսներ 4001, 4002
Ավտոմոբիլային կոդ 57
##Իջևան (Հայաստան)
Red pog.png

Իջևան (նախկինում՝ Քարվանսարա), քաղաք Հայաստանի Տավուշի մարզի մարզում, Աղստև գետի ափին, Երևանից 124 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

Քաղաք է 1961 թ.-ից։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմյան քաղաքի տեղում հնում գտնվել են իջևանատներ, որոնք սպասարկել են Ասորիքից ու Դվինից դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս գնացող առևտրական տարանցիկ ճանապարհը։ Պարսկական տիրապետության շրջանում այդ վայրը կոչվել է Իստիբուլաղ (պարսկերեն բառացի՝ «տաք աղբյուր», ուր 1780֊ական թվականներին հիմնադրվել է Քարվանսարա գյուղը։

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատումից հետո վերանվանվել է Իջևան։ Քաղաքի կարգավիճակ ունի 1961 թվականից[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանը գտնվում է Աղստև գետի երկու ափերին, Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին։ Քաղաքը գտնվում է Երևանից 142 կմ հեռավորության վրա։ Իջևանը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են հրաշագեղ ալպիական մարգագետինները։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանում, ինչպես նաև հարակից բնակավայրերում, կլիման բավականին մեղմ է. ամռանը ոչ շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ոչ սաստիկ ցուրտ։ Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23 °C, հունվարին մոտ 0 °C տարեկան տեղումների քանակությունը 563 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1976 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 440 1016 1790 2261 4426 7639 15006 18681 19100 20223 20300 20800

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանը հայտնի է իր գորգագործությամբ։ Այստեղ է գտնվում Անդրկովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը, որը մեծ համբավ ուներ ողջ խորհրդային միությունում։ Իջևանյան գորգագործության նմուշները այսօր ևս պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Իջևանը հայտնի է նաև իր գինիներով։ Քաղաքի մուտքի մոտ է գտնվում Իջևանի գինու գործարանը։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջևանի մոտակայքում գտնվող Կիրանց վանքը

Իջևանի տեսարժան վայրերից են կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին (Դենդրո պարկը), Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը և այլն։ Ավանդաբար յուրաքանչյուր տարի Իջևանում տեղի է ունեցել ճարտարապետների միջազգային սիմպոզիում, որի արդյունքում ստեղծված գործերը տեղադրված են կենտրոնական զբոսայգում։

Իջևանի տարածաշրջանը հայտնի է նաև իր պատմաճարտարապետական կոթողներով, որոնցից ամենահայտնին Մակարավանքն է։ Այն կառուցվել է X-XIII դարերում՝ գտնվում է Աչաջուր գյուղի մոտ՝ Իջևանից 10 կմ հեռավորության վրա։ Տարածքի լեռներում բազմաթիվ են քարանձավները (Լաստիվեր՝ գ. Ենոքավան 3 կմ)։

Իջևանը հրաշալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 տարի առաջ Իջևանը հիմնադրել է Արտավազդես առաջինը։ Պետրոս առաջինի կառավարման տարիներին 6000 հայ ընտանիք Արցախից տեղափոխվել է Աղստևի ափին գտնվող Քարվանսարա գյուղը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Քարվանսարան գտնվում էր այժմյան Իջևան քաղաքից 10 կմ հարավ, Աղստևի ձախ ափին։ Քաղաքի արևմտյան մասում է գտնվում XIII դարի Սբ. Հովհաննես եկեղեցին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84»։ Վերցված է 2014 Մայիսի 14