Ենոքավան
Գյուղ | ||
---|---|---|
Ենոքավան | ||
![]() Ապագա Ռեզորթ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Ալիբեկ Բաբայան | |
Այլ անվանումներ | Շիրազ, մինչև 1935 — Քրդևան | |
ԲԾՄ | 1100 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 537[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ենոքավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (263) | |
| ||
Ենոքավան (նախկին անվանումը` Քրդևան), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք, Սառնաջուր գետի ափին, Գետահովիտ գյուղից 4 կմ արևմուտք[2]։
Բնակավայրն իր ներկայիս անվանումը ստացել է 1935 թվականին ԽՍՀՄ իշխանությունների կողմից որպես Կարմիր բանակի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացիայի կողմնակից և երկրում խորհրդային կարգերի հաստատման աջակից Ենոք Մկրտումյանի հիշատակ։
Ենոքավան գյուղում է գտնվում Հայաստանի առաջին էքսթրեմալ զվարճանքի վայրը՝ Յելլ Էքսթրիմ պարկը[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիները 19-րդ դարի կեսերին այստեղ են եկել Սևքար գյուղից։
Վերջին տարիներին Ենոքավանի բնակչությունն աճել է. 480-ից դարձել է 554 մարդ։ Բանն այն է, որ գյուղը դարձել է էքստրեմալ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների սիրված վայրը[4]։
Ենոքավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենոքավանի մեջ է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի “Աստղի բլուր” դամբարանադաշտը։ Շրջակայքում են Սբ. Սարգիս (XIII դար), Սբ. Հովհաննես (XII-XIV դարեր), “Սբ. Օկոնախաչ” (XII-XIII դարեր) եկեղեցիներն ու Սբ. Աստվածածին (XIII դար) և Սբ. Սարգիս (XII-XIII դարեր) մատուռները։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2011 թվականի Հայաստանի մարդահամար
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 68
- ↑ Յելլ Էքստրիմ պարկ։ Կարծիքներ
- ↑ «Բացառիկ․ Գյուղ Հայաստանում, որի ոչ մի բնակիչ չի մեկնում արտագնա աշխատանքի»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին։ Վերցված է 2021 թ․ հունվարի 24
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 73»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 73. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ենոքավան կատեգորիայում։ |
|
|