Գոշ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոշ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գոշ | |||
![]() Գյուղի վերևի մասը Գոշավանքի կողմից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Շրջան | Դիլիջան | ||
Գյուղապետ | Գևորգ Ամիրխանյան | ||
Հիմնադրված է | 1840-1850 թ. | ||
Այլ անվանումներ | Գոշավանք, Տանձուտաձոր | ||
ԲԾՄ | 1215 մետր | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1115 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գոշեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գոշ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից 30 կմ հարավ-արևմուտք, Գոշ գետի հովտում[2]։ Գտնվում է Երևանից՝ 118 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոշը հիմնվել է 1840-1845 թթ.-ին։ Առաջին բնակիչներն եղել են նախկին Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան և Կոթի գյուղերից վերաբնակեցվածները։
Որպես հին բնակատեղի հիշվում է դեռևս X-XI դարերից։ 1178 թ.-ին կառուցվել է Գոշավանքի վանական համալիրը։ Այն կառուցվել է Մխիթար Գոշի կողմից՝ Իվանե Զաքարյան իշխանի աջակցությամբ։ Գոշավանքը եղել է Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ստեղծվել և պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։
Այստեղ են ուսում առել և գործել Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Գոշավանքը եղել և մնում է որպես համաշխարհային պատմամշակութային գլուխգործոցներից մեկը։ Պատահական չէ, որ տարիներ առաջ այստեղ անցկացված միջազգային սիմպոզիումին ներկա են գտնվել աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 250 գիտնականներ և ճարտարապետներ։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մխիթար Գոշը եղել է այս գյուղից։ Մի անգամ նա երազ է տեսնում, երազում Աստված նրան ասում է՝ Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ չորային։ Առատության տարիներին պաշար հավաքի, սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի։ Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությունով հացի էժան տարին ցորեն է առնում, լցնում ամբարները։ Երբ սովը ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ փայտե կլոր աման է շինել տալիս և դրանով ցորեն բաժանում մարդկանց։ Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար։ Երբ Մխիթարը մեռնում է՝ գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ[3][4][5]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գոշի մշտական բնակչությունը կազմել է 1115, առկա բնակչությունը` 882 մարդ[6]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[7], որոնց նախնիների մի մասը այստեղ են տեղափոխվել մարզի Բարեկամավան և Կոթի գյուղերից և այլ գյուղերից[8]։
Գոշի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[9].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 157 | 325 | 560 | 836 | 832 | 803 | 825 | 938 | 1127 | 1115[6] |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոշն ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը + 19 °C է, ձմռանը՝ -2 °C։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոշում և նրա շրջակայքում կան պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձաններ, որոնց կենտրոնը Գոշավանքի համալիրն է Սբ. Աստվածածին (1191-1196 թթ.), Սբ. Գրիգոր (1231 թ.) և Սբ. Գևորգ (1254 թ.) եկեղեցիներով։
Գոշում է գտնվում նաև Սբ. Հռիփսիմե գմբեթակիր փոքրածավալ եկեղեցին, որտեղ հանգչում է միջնադարի հայ մեծ մտածող, առակագիր Մխիթար Գոշի (1130-1213 թթ.) աճյունը, որի գերեզմանին կանգնեցված խաչքարը իր տեսակի մեջ բացառիկ արվեստի մի հրաշալի կոթող է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 57
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва
- ↑ 6,0 6,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 945
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 62»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 62
|
|