Լճկաձոր
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |||
---|---|---|---|
Լճկաձոր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Այլ անվանումներ | Աչքաձոր, Ճալագեղ | ||
ԲԾՄ | 600 մետր | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 402 մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լճկաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Լճկաձոր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 62 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի աջափնյակում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիների մի մասը 1828-1829 թթ.-ին գաղթել է Խոյի գավառից։
Լճկաձորի ազգաբնակչության փոփոխությունը.[1]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 67 | 154 | 220 | 319 | 394 | 372 | 377 | 392 | 457 | 356 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճկաձորից 3 կմ արևելքում կա XVIII դարի "Խեչի ձոր" մատուռ, 1 կմ հյուսիս-արևելքում գտնվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի "Դանիելի" ամրոցը և մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտը, իսկ հյուսիսարևմտյան կողմում՝ "Արքունի" ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 91»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 24
|
|