Չորաթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Չորաթան
Choratan.JPG
Չորաթանի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՎարուժան Բաղմանյան
ԲԾՄ1000 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 050 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունչորաթանցի, չորաթնեցի
Ժամային գոտիUTC+4
##Չորաթան (Հայաստան)
Red pog.png

Չորաթան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Երևանից՝ 223 կմ, մարզկենտրոնից՝ 90 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1750 թվականին Ղարաբաղից 12 ընտանիքներ գալիս և ներկայիս գյուղատեղից 1,6 կմ հեռավորության վրա գտնվող ներքին շեն հանդամասում բնակություն են հաստատում, իսկ հետագա տարիների ընթացքում աստիճանաբար իջնում և վերջնական բնակություն են հաստատում ներկայիս Չորաթանի տարածքում[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -1 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորաթանի ազգաբնակչության փոփոխությունը[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 413 395 743 1022 1283 1368 1138 1121 1088 1136 1050

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային տարիներին Չորաթանը բարձր ցուցանիշների է հասել գյուղմթերքների արտադրության ու իրացման ուղղությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տավուշի մարզպետարան, Չորաթան»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-16-ին։ Վերցված է 2014-05-21 
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 165»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20