Այրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Այրում
Ayrum town.jpg
Կոորդինատներ: 41°12′0″ հս․ լ. 44°54′0″ ավ. ե. / 41.20000° հս․. լ. 44.90000° ավ. ե. / 41.20000; 44.90000
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Մակերես1,3 կմ²
ԲԾՄ500 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2 381[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունայրումցի
Ժամային գոտիUTC+04:00
Փոստային ինդեքսներ4102
##Այրում (Հայաստան)
Red pog.png

Այրում, քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի ափին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը եկել են Երևանի շրջակայքից, Արճիսից և Ռուսաստանից։

Այրումի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1926 46 մարդ
1939 100 մարդ
Տարի Բնակչություն
1959 282 մարդ
1979 2252 մարդ
Տարի Բնակչություն
1989 2620 մարդ
1991 2700 մարդ
Տարի Բնակչություն
2001 2351 մարդ
2008 2381 մարդ


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական մասը աշխատում է պահածոների գործարանում և երկաթուղային կայարանում։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Այրումի երկաթուղու կայարանից 3 կմ հարավ-արևմուտք ընկած հնագույն ամրոցի ավերակներում հայտնաբերվել են բրոնզե դարի մշակույթի մնացորդներ՝ բրոնզե 49 հատ՝ մարդկանց, բորենու, եզան, ձիու արձանիկներ, որոնք վերաբերում են Ք. ա. 10-7-րդ դարերին։ Արձանիկները ձուլված են մեծ վարպետությամբ, մարդիկ և կենդանիները շարժման մեջ են և արտահայտում են այդ շրջանի կենցաղը և բարքերը։ Շրջակայքում նաև հայտնաբերվել են դամբարաններ և խեցեղեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]