Տավուշ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Գյուղ
Տավուշ
Tavush village.jpg
40°54′52″ հս. լ. 45°24′04″ ավ. ե. / 40.914444° հս. լ. 45.401111° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Տավուշ
Այլ անվանումներ Թովուզ
Բարձր. ծովի մակ-ից 1000 մ
Կլիմայի տեսակ մերձարևադարձային
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 1674 մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն տավուշեցի
Ժամային գոտի UTC+4
##Տավուշ (գյուղ) (Հայաստան)
Red pog.png

Տավուշ (Թովուզ, Թավուզ, Թովուզքենդ, Թոուզ, Թոուզքենդ, Թոուս, Տովուզ[1]), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Տավուշ գետի ձախափնյակում, Կենաց լեռան լանջին, Երևանից՝ 197 կմ, մարզկենտրոնից՝ 64 կմ, Բերդ քաղաքից՝ 5 կմ հյուսիս, ՀՀ պետական սահմանից՝ 7 կմ հեռավորության վրա։

Անվան պատմություն[խմբագրել]

Գյուղի Թովուզ անվանումը Տավուշ անվան թուրքական հնչողությունն է։ Տավուշ ձևն օգտագործվել է մինչև արաբական տիրապետությունը, ինչպես նաև խորհրդային կարգերի հաստատումից հետո մինչև 1930 թվականը։ Գյուղը կրկին կրել է Թովուզ անվանումը մինչև 2006 թվականը, այնուհետև կրկին վերանվանվել է Տավուշ։[1]

Պատմություն[խմբագրել]

Տավուշ գյուղը գտնվում է բլրի վրա գտնվող հնադարյան բերդ-ամրոցի մոտ։ Այն լավ պաշտպանված է եղել, ունեցել է մինչև 3 կմ ինքնահոս խմելու ջրատար, որը հնարավորություն է ընձեռել շրջակա բնակավայրերի բնակիչներին երկար ժամանակով պաշտպանվել թշնամիների պաշարումներից։ 13-րդ դարում գյուղը ասպատակվել է սուլթան Ջալալեդդինի և մոնղոլների հրոսակների կողմից, իսկ 14-րդ դարում Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ վերջնականապես ավերվել և հողին է հավասարվել։ Գյուղի վերածնունդը սկսվել է 18-րդ դարից, որտեղ սկսել են բնակվել Արցախից, Լոռու և Գեղարքունիքի մարզերից[2], Արևմտյան Հայաստանի Կարսի, Էրզրումի, Արդահանի նահանգներից եկած հայեր։ Տավուշեցիների մի մասը բնակություն է հաստատել գյուղից վերև և հիմնել Չինչին գյուղը։[1]

1788 թվականին Ղարաբաղի Ջրաբերդի մելիքության Մելիք-Մեջլումի հպատակներից շուրջ 1000 ընտանիք բնակեցվում է Շամշադինում, որի մի մասն էլ Թովուզ գյուղում։ Նրանց միանում են օտար լծից փախած սակավաթիվ ընտանիքներ։ Այլ բնակավայրերից ու շրջաններից իրենց բարեկամներին միանալու համար Թովուզ գալուց ու սակավաթիվ ընտանիքների հետ միավորվելուց հետո վերակազմավորվում է գյուղի բնակչությունը, որն այլևս բռնությունների չի ենթարկվում, որովհետև 1801 թվականին ռուսական Ալեքսանդր I ցարի՝ սեպտեմբերի 12-ի մանիֆեստով Արևելյան Վրաստանը, Ղազախ-Շամշադինը պաշտոնապես միավորվում են Ռուսաստանին։

Թովուզ գյուղը վերակենդանանում է և բռնում զարգացման ուղին։ Դանդաղ աճում է բնակչության թիվը, ավելանում են ժողովրդի նյութական միջոցները։[1]

Կլիմա[խմբագրել]

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30°C է, ձմռանը՝ -2°C։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել]

Տավուշ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 315 1289 1782 1953 1656 1707 1469 1573 1656 1580 1674

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, ժամանակին՝ ծխախոտագործությամբ և դաշտավարությամբ։

Համայնքն ունի միջնակարգ դպրոց, որը վերաբացվել է 1888 թվականին, գրադարան, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ, կենցաղսպասարկման արհեստանոցներ։

Գյուղի աղբյուրը կառուցվել է 1877 թվականին։ 2008 թվականի տվյալներով խմելու ջուրը գյուղ է բերվում ջրմուղով՝ 80-10 կմ հեռավորությունից։[1]

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Գյուղի տարածքում կան սրբավայրեր (Սուրբ Գևորգ), գյուղատեղիներ, խաչարձաններ, գերեզմաններ։ Տավուշի մոտակայքում է գտնվում նաև միջին դարերում հայտնի Տավուշ բերդը, որն այժմ ավերված է և Կածարեթ ամրոցը։ Պահպանվել են 1637 և 1640 թվականներին այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր։[1] Գյուղում է գտնվում նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վերակառուցվել է 19-րդ դարում։

Հայտնի մարդիկ[խմբագրել]

Տավուշ գյուղում են ծնվել գիտության և կուսակցական գործիչներ՝ գիտությունների դոկտորներ Ալեքսանդր և Նորայր Խաչատրյանները, Գալուստ Պողոսյանը, Լևոն Հարությունյանը, Հրայր Դարբինյանը, Կոնստանտին Դանիելյանը, Սուրեն Դարբինյանը, Լորիկ Գյուրջինյանը, Փառքի շքանշանի ասպետ Սևան (Վլադիմիր) Դալլաքյանը, պետական գործիչներ Խաչիկ Հովակիմյանը, Թամար Պողոսյանը, գրող Մաթևոս Դարբինյանը, արձակագիր Արտավազդ Հովակիմյանը, պրոֆեսոր Հրանտ Հովակիմյանը, արքեպիսկոպոս Գարեգին Մուրադյանը (Մելիքսեդեկ) (1836-1903), եպիսկոպոս Արտակ Սմբատյանը, թարգմանիչ Հարություն Հարությունյանը և ուրիշներ։

Տավուշի արմատներ ունեն բժշկության գիտությունների դոկտորներ Ռաֆայել Հարությունյանը, Սամվել Սուքիասյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Հարությունյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր Սարիբեկ Խաչատրյանը, պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտաշ Ալոյանը, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Տեր-Դավթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սոս Մայիլյանը, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը և ուրիշներ։

Տավուշ ունի ընդհանուր առմամբ 17 գիտությունների դոկտոր և 32 գիտությունների թեկնածու։ Թովուզում է ծնվել Բաքվի 26 կոմիսար Արմենակ Բորյանի, պետական գործիչ Բագրատ Բորյանի, բանաստեղծ Խորեն Բորյանի մայրը՝ Սոֆի Սաղումյանը՝ Եգոր Սաղումյանի (Ղրդունց) քույրը։[1]

Տես նաև[խմբագրել]

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Լավրենտի Միրզոյան // Հավերժության ղողանջներ // Երևան: Բավիղ, 2008 — էջ 5-6 — 140 էջ.
  2. Տավուշի մարզպետարան, Տավուշ (գյուղ)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 196»։ http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf։ Վերցված է 2014 Մայիսի 20։