Բագրատ Բորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բագրատ Հարությունի Բորյան
Ծնվել է1882
Մահացել է1938
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան

Բագրատ Հարությունի Բորյան (1882 - 1938), հայ պատմաբան։ Խորհրդային կուսակցական պետական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1903 թվականից։

1918 թվականից պատասխանատու աշխատանքներ է կատարել Մոսկվայում, եղել ԽՍՀՄ ԿԳԿ անդամ։ Անհիմն[փա՞ստ] մեղադրանքով բռնադատվել է, հետմահու արդարացվել[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատ Բորյանը ծնվել է 1882 թվականի սեպտեմբերի 19-ին, Ներքին Ճամբարակ (ՀՀ Ճամբարակ քաղաքի տարածքում) գյուղում։ 1913 թվականին ավարտել է (էքստեռն) Թիֆլիսի առևտրական դասընթացները, 1914 թվականին՝ Երևանի սեմինարիան, 1922 թվականին՝ ՄՊՀ իրավունքի բաժինը։ 1917 թվականից՝ ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի անդամ։ 1918 թվականի ապրիլին Ստեփան Շահումյանի հանձնարարությամբ մեկնել է Մոսկվա, բանակցել Վ. Ի. Լենինի հետ, օգնություն կազմակերպել Բաքվի կոմունային։ Եղել է ԽՍՀՄ ԿԳԿ անդամ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ԽՍՀՄ-ը» (1928-1929, ռուսերեն) երկհատոր աշխատությունը[2], որը միջազգային հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա հայ ժողովրդի պատմության, ազատազրական պայքարի և հայկական հարցի մարքսիստական գաղափարախոսության տեսանկյունից վերլուծության մի փորձ է։ Բացահայտել է եվրոպական դիվանագիտության վնասակար դերը, ինչպես նաև Ռուսաստանի գաղութատիրական շահախնդիր քաղաքականությունը Հայկական հարցում՝ Բեռլինի կոնգրեսից (1878) մինչև Լոզանի կոնֆերանս (1922-1923), որը կործանարար հետևանքներ է ունեցել հայերի և Հայաստանի համար։

Իր գրքում լայն տեղ է հատկացրել 1918 թվականից 1920-ական թվականների հայ-խորհրդային և թուրք-խորհրդային հարաբերություններին՝ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը բնութագրելով որպես «վատթարագույն» ու «ամենաանամոթ» հաշտությունը Հայաստանի համար, որը թելադրված էր Թուրքիան որպես Արևելքում իմպերիալիստական տերությունների դեմ «հեղափոխական գործոն» դիտելու Խորհրդային Ռուսաստանի սխալ քաղաքականությամբ[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армения, международная дипломатия и СССР, т. 1-2, М.-Л, 1928-29

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 531 CC BY-SA icon 80x15.png