Լենկթեմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լենկ-Թեմուրից)
Jump to navigation Jump to search
Լենկթեմուր
Ամիր
Timur reconstruction03.jpg
ԻշխանությունԱպրիլի 9, 1370-փետրվարի 14, 1405
ԹագադրումԱպրիլի 9, 1370, Բալխ[1]
Լրիվ անունՇուջա ուդ-Դին Թեմուր [2]
Զինվորական կոչումԲեգ, Mirza? և Khagan?
Ծնվել է՝Ապրիլի 9, 1336[1]
ԾննդավայրՇեհրիսեբզ, Չաղաթայի ուլուս
Մահացել է՝Փետրվարի 19, 1405
Վախճանի վայրՕթրար, Չիմքենթի մոտակայքում, Սիրդարյա
Թաղվել է՝Սամարղանդ,
Գուր-Էմիր
ՔաղաքացիությունՇահրիսաբզ[3]
ՀաջորդողԽալիլ սուլթան
ՈւղեկիցՍարայ Մյուլք խանում
  • Չուլպան Մյուլք աղա
  • Ալջազ Թուրքան աղա
  • Թուքալ խանում
  • Դիլ Շադ աղա
  • Թուման աղա
ՏոհմԹիմուրիդների հարստություն
ռազմիկ
ՀայրԱմիր Թարաղայ
ՄայրԹեքինա խաթուն
ԵրեխաներՇահրուխ, Miran Shah?, Jahangir Mirza ibn Timur?, Umar Shaikh? և Akia Beghi?
Կրոնական հավատքներԻսլամ

Լենկթեմուր[Ն 1], (պարս․՝ تیمور Temūr, չաղաթայերեն: Temür; 1336 թվականի ապրիլի 9-1405 թվականի փետրվարի 18), հայտնի է նաև որպես Ամիր Թեմուր և Թամերլան[Ն 2] (պարս․՝ تيمور لنگ Temūr(-i) Lang, «Կաղ Թեմուր»), մոնղոլ նվաճող։ Որպես Թեմուրյանների կայսրության հիմնադիր Պարսկաստանում և Կենտրոնական Ասիայում՝ նա դարձել է Թեմուրյանների դինաստիայի հիմնադիրը[4]։ Ըստ Ջոն Ջոզեֆ Սանդերսի Լենկթեմուրը ոչ թե տափաստանային քոչվոր էր, այլ «իսլամականացված և իրանականացված հասարակության արդյունք»[5]։

Լենկթեմուրը, ով ծնվել է Տրանսոխանիայում (ներկայիս Ուզբեկստան) Բարլասների քոչվորական միությունում 1336 թվականի ապրիլի 9-ին, 1370 թվականին կարողացել է Չաղաթայի խանության արևմտյան շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատել։ Լենկթեմուրը արշավանքներ է սկսել դեպի Արևմտյան, Հարավային և Կենտրոնական Ասիա, Կովկաս և Ռուսաստանի հարավ, այնուհետև իբրև մուսուլմանական աշխարհի ամենահզոր ղեկավար՝ նա պարտության է մատնել Մամլուքների սուլթանությանը՝ առաջանալով դեպի Օսմանյան կայսրություն և անկում ապրող Դելիի սուլթանություն[6]։ Այս նվաճումների արդյունքում Լենկթեմուրը ստեղծել է Թեմուրյանների կայսրությունը, որը, սակայն, նրա մահից կարճ ժամանակ անց մասնատվել է։

Լենկթեմուրը Եվրասիական տափաստանների վերջին քոչվոր նվաճողներից էր, ում կայսրությունը հիմք է հանդիսացել 16-17-րդ դարերում առավել կազմակերպված և երկարակյաց Վառոդային կայսրությունների համար[7][8] :1։ Լենկթեմուրը նախատեսում էր վերականգնել Չինգիզ խանի (մահացել է 1227 թվականին) Մոնղոլական կայսրությունը, և ըստ Ժերար Շալիանի՝ նա իրեն համարում էր Չինգիզ խանի ժառանգը[9]։ Չնայած նա ո՛չ Չինգիզ խանի ժառանգ էր, ո՛չ էլ Բորջիգին[10]՝ նա հստակորեն ձգտում էր շարունակել վերջինիս նվաճումների ժառանգությունը իր կյանքի ընթացքում[11]։ Ըստ Բեատրիս Ֆորբս Մանցի «Լենկթեմուրը իր պաշտոնական նամակագրության մեջ ձգտել է իրեն ներկայացնել որպես Չինգիզ խանի և նրա ժառանագների իրավունքների վերականգնող։ Նա արդարացրել է իր իրանական, մամլուքյան և օսմանյան արշավանքները՝ նշելով, որ դրանով վերականգնում է մոնղոլների օրինական իրավունքները տարածքներում, որոնք հայտնվել են ուզուրպատորների իշխանության տակ»[12]։ Իր նվաճումները օրինականացնելու համար Լենկթեմուրը հաճախ օգտագործում էր իսլամական խորհրդանշաններ և լեզու՝ իրեն կոչելով «Իսլամի թուր», և հովանավորում էր կրթական և կրոնական հաստատություններին։ Իր կյանքի ընթացքում գրեթե բոլոր Բորջիգին առաջնորդներին դարձրել է իսլամադավան։ Լենկթեմուրը Սմիրնայի պաշարման ժամանակ պարտության է մատնել Հիվանդախնամների միաբանությանը՝ այսպիսով իրեն հռչակելով ղազի[13]:91։ Մինչև իր կառավարման ավարտը Լենկթեմուրն իր իշխանությունն է հաստատել Չաղաթայի խանության, Իլխանության և Ոսկե Հորդայի մնացորդների նկատմամբ և նույնիսկ փորձել է Չինաստանում վերականգնել Յուան դինաստիան։

Լենկթեմուրի զորքը կազմված էր ամենատարբեր էթնիկ խմբերից․ նրա զորքից սարսափում էին Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում[13], որոնց մեծ մասը ավերակ էր դարձել Թեմուրի արշավանքների արդյունքում[14]։ Գիտնականների հաշվարկների համաձայն նրա արշավանքները դարձել են 17 միլիոն մարդու մահվան պատճառ, որը կազմել է այդ ժամանակ աշխարհի ողջ բնակչության 5%-ը[15][16]։

Լենկթեմուրը աստղագետ և մաթեմատիկոս, ինչպես նաև Թեմուրյանների կայսրության սուլթան Ուլուգբեկի պապն է․ վերջինս Կենտրոնական Ասիայում կառավարել է 1411-1449 թվականներին։ Լենկթեմուրը նաև Բաբուրի (1483–1530 թվականներ)՝ Մեծ Մոնղոլների կայսրության հիմնադրի մեծ պապն է․ այս կայսրությունը 3 դար շարունակ՝ 1526-1857 թվականներին, տիրապետել է Հարավային Ասիայի որոշ շրջաններ[17][18]։ Լենկթեմուրը համարվում է արվեստի և ճարտարապետության մեծ հովանավոր, ով կապ էր հաստատել այնպիսի մտավորականների հետ, ինչպիսիք էին Իբն Խալդունը և Հաֆիզի Աբրուն[13]:341–2։

Բովանդակություն

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրի և Չինգիզ խանի միջև ծագումնաբանակ կապը ներկայացնող դիագրամ։

Լենկթեմուրը Չինգիզ խանի հետ ուներ ընդհանուր նախնի հայրական կողմից և Թումանայ խանի ժառանգներից էր[19]։ Թումինայի թոռան թոռ Քարաչար նոյոնը (1165–1242/1254 թվականներ) կայսեր նախարարներից է եղել, այնուհետև օգնել է կայսեր երկրորդ որդուն՝ Չաղաթային, Տրանսոխանիայի կառավարման հարցում[20][21]։ Չնայած 13-14-րդ դարերում Քարաչարի մասին շատ հիշատակումներ չկան՝ ավելի ուշ շրջանի թեմուրյան աղբյուրները շեշտում են Մոնղոլական կայսրության պատմության վաղ շրջանում նրա կարևոր դերակատարումը[22]։ Այս շրջանի պատմության համաձայն Չինգիզ խանը «հոր և որդու կապ է ստեղծել»՝ ամուսնացնելով Չաղաթայի դստերը Քարաչարի հետ[23]։ Չնայած Լենկթեմուրը սերում է հենց այս ամուսնությունից՝ նա իրեն համարել է Չաղաթայ խանի ազգակից։

Լենկթեմուրի մոր՝ Թեքինա խաթունի ծագումն առավել անորոշ է։ Զաֆերնամե գրքում հազիվ մեկ տեղում հիշատակվում է նրա անունը, իսկ վերջինիս ծագման մասին որևէ տեղեկություն չկա։ 1403 թվականին Ժանը՝ Սուլթանիյեի արքեպիսկոպոսը, նշել է, որ Լենկթեմուրի մայրը ցածր խավից էր ծագում[24]։ Մուիզզ ալ-Անսաբը, որը գրվել էր տասնամյակներ անց, նշում էր, որ նա ազգակցական կապեր ուներ Յասաուրի ցեղի հետ, որի տիրույթները սահմանակից էին Բարլասներին[25]։ Ըստ Իբն Խալդունի Լենկթեմուրը իր մորը ներկայացնելիս նշել է, որ նա ծագում է լեգենդար պարսիկ հերոս Մանուչեհրից[26]։ Իբն Արաբշահը առաջարկել է մեկ այլ տեսակետ՝ ըստ որ Լենկթեմուրի մայրը Չինգիզ խանի ժառանգներից է[27]։ 18-րդ դարի Թեմուրի գիրքը նրան ներկայացնում է՝ իբրև Սադր ալ-Շարիայի դուստր, ով հավանաբար հանաֆի գիտնական Ուբայդ Ալլահ ալ-Մահբուբին էր Բուխարայից[28]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիր Թեմուրը Սամարղանդի այգիներում տոնախմբության ժամանակ

Լենկթեմուրը ծնվել է Տրանսոխանիայում Քեշ (ներկայիս Շեհրիսեբզ, Ուզբեկստան) քաղաքի մոտ՝ 80 կմ Սամարղանդից հարավ, որի մի մասն այն ժամանակ Չաղաթայի խանության մեջ էր մտնում[29]։ Նրա անունը իր մայրենի լեզվով չաղաթայերենով նշանակում է «երկաթ» (ուզբ.՝ temir, թուրք.՝ demir)[30]։

Նա եղել է մոնղոլական ցեղերից[31][32] բարլասների անդամ, որը շատ առումներով թյուրքացել է[33][34][35]։ Նրա հայր Թարաղայը այս ցեղի փոքր ազնվականներից է եղել[29]։ Այնուամենայնիվ, պատմաբան Բեատրիս Ֆորբս Մանցը նշում է, որ Լենկթեմուրը հավանաբար ավելի ուշ շրջանում հասկացել է իր հոր իրական սոցիալական դիրքը և փորձել է իր հաջողությունները ավելի նշանակալի դարձնել։ Նա նաև ավելացնում է, որ չնայած Թարաղայը առանձնապես հզոր չէր՝ նա բավականին հարուստ և ազդեցիկ էր[36]։ Սա պարզ է դառնում այն ժամանակ, երբ 1360 թվականին հոր մահից հետո Լենկթեմուրը վերադարձել է իր ծննդավայր՝ մտահոգվել իր սեփականության ճակատագրով[37]։ Թարաղայի սոցիալական կարևորության մասին նշել է նաև Արաբշահը՝ նկարագրելով նրան՝ իբրև մագնատ Ամիր Հուսեյն Քարաունասի արքունիքում[27]։ Դեռ ավելին՝ Մողուլիստանի (Արևելյան Չաղաթայի խանություն) Ամիր Համիդ Քերեյիդի հայրը եղել է Թարաղայի ընկերը[38]։

Հետագայում Թեմուրյանների դինաստիական պատմաբանները պնդում են, որ Լենկթեմուրը ծնվել է 1336 թվականի ապրիլի 8-ին, սակայն շատ այլ աղբյուրներում հիշատակված տարիքը կարող էր համապատասխանել 1320-ական թվականներին ծնված անձի։ Մանցը կասկած է հայտնել, որ 1336 թվականը վերագրվել է Լենկթեմուրին միայն այն պատճառով, որ կապ ստեղծվի Իլխանության վերջին ղեկավար Հուլագու խանի ժառանգներից Աբու Սաիդ Բահադուր խանի ժառանգության հետ, ով մահացել է հենց այդ տարում[39]։

Պատանեկության տարիներին Թեմուրը ուներ հետևորդների փոքր մի խումբ, որը հարձակվում էր ճանապարհորդների վրա՝ հատկապես հափշտակելով ոչխարներ, ձիեր և խոշոր եղջերավոր այլ անասուններ[39]:116։ Պատմությունների համաձայն մոտ 1363 թվականին Լենկթեմուրը փորձել է հովվից գողանալ ոչխար, սակայն երկու նետ է արձակվել նրա վրա, մեկը դիպել է նրա աջ ոտքին, մյուսը՝ աջ ձեռքին, որի պատճառով նա երկու մատ է կորցրել։ Այս երկու վնասվածքների արդյունքում նա իր ամբողջ կյանքում խեղված և հաշմանդամ է մնացել։ Ուրիշները հավատում են, թե նա այս վնասվածքները ձեռք է բերել Խորասանում (այժմ՝ Աֆղանստանի հարավարևմուտքում Դաշթի Մարգո) Սիսթանի խանի մոտ վարձկան եղած ժամանակ։ Հենց այս վնասվածքների արդյունքում էլ նա ստացել է Կաղ Թեմուր կամ Լենկթեմուր անունը[13]:31։

Ռազմական գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 1360 թվականին Լենկթեմուրը հայտնի է դարձել իբրև ռազմական գործիչ, ում զորքը կազմված էր հիմնականում տարածաշրջանի թյուրքական ցեղերի անդամներից[9]։ Նա Չաղաթայի խանության ղեկավարի հետ Տրանսոխանիայում արշավանքների է մասնակցել։ Ամիր Կազաղանի՝ Կամա-վոլգյան Բուլղարիայի ոչնչացնողի և ղեկավարին գահընկեց անողի հետ դաշնակից դառնալով, որը պայմանավորված էր ինչպես ընտանեկան կապով, այնպես էլ իրենց համընկնող նպատակներով, Լենկթեմուրը նվաճել է Խորասանը[40]։ Սա նրա ղեկավարած երկրորդ արշավանքն էր, և դրա հաջողությանը հաջորդեցին Խորեզմի և Ուրգենչի նվաճումները։

Կազաղանի սպանությունից հետո իշխանության համար պայքար է սկսվել։ Քաշգարիից Թուղլուղ Թեմուրը, ով Արևելյան Չաղաթայի խանության ղեկավարն էր և Չինգիզ խանի մեկ այլ ժառանգ, նվաճել և վերջ է դրել այս կռիվներին։ Լենկթեմուրը ուղարկվել է նրա մոտ՝ բանակցություններ վարելու, սակայն փոխարենը միացել է Թուղլուղ Թեմուրին և իբրև պարգևատրում ստացել Տրանսոխանիան։ Միևնույն ժամանակահատվածում Լենկթեմուրի հայրը մահացել է, իսկ Լենկթեմուրը Բերլասների ղեկավարն է դարձել։ Ավելի ուշ Թուղլուղը փորձել է իր որդի Իլյաս Խոջային դարձնել Տրանսոխանիայի ղեկավար, սակայն հանդիպել է Լենկթեմուրի հուժկու դիմադրությանը[40]։

Վերելք դեպի իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրը Բալխի պաշարման ժամանակ հրամաններ արձակելի։

Այս ժամանակահատվածում Լենկթեմուրը նվազեցրել է չաղաթայի խաների դե ֆակտո իշխանությունը, իսկ նա անձամբ կառավարել է հենց այս խաների անունից։ Միևնույն ժամանակ հենց այս շրջանում էլ Լենկթեմուրը և նրա աներձագ Ամիր Հուսեյնը, ովքեր մի ժամանակ միասին արկածներ որոնող շատ մտերիմ ընկերներ էին, դարձել են հակառակորդներ և ախոյաններ։ Նրանց միջև հարաբերությունները սկսել են լարվել այն ժամանակ, երբ Հուսեյնը հրաժարվել է իրականացնել Թեմուրի՝ Իլյա Խոջային (Մավերաննահրի (Տրանսոխանիայի) նախկին կառավարիչ) Թիշնեթի մոտ ոչնչացնելու հրամանը[13]:40։

Լենկթեմուրը Բալխում իր ունեցվածքը շատերի հետ կիսելու բնավորության շնորհիվ շատ հետևորդներ է ձեռք բերել՝ ի դեմս ամենազանազան մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ առևտրականներ, վաճառականներ, մուսուլման կրոնավորներ, արիստոկրատիա և գյուղատնտեսության ոլորտում աշխատողներ։ Լենկթեմուրն իր վարած քաղաքականությամբ անմիջապես տարբերվել է Հուսեյնից, ով օտարվել է այս մարդկանցից, ծանր հարկերի բեռով ճնշելով մարդկանց՝ վերցրել է նրանց ունեցվածքը և ծախսել այս ամենը բարդ կառույցների շինարարության վրա[13]:41–2։ Շուրջ 1370 թվականին Հուսեյնը հանձնվել է Թեմուրին և ավելի ուշ սպանվել, որը թույլ է տվել Թեմուրին պաշտոնապես դառնալ Բալխի ղեկավար։ Լենկթեմուրը նաև ամուսնացել է Հուսեյնի կնոջ՝ Սարայ Մուլք խանումի հետ, ով Չինգիզ խանի ժառանգներից էր, որն էլ նրան հնարավորություն է տվել դառնալ Չաղաթայ ցեղի ղեկավար[13]։

Լենկթեմուրի իշխանության օրինականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմուրյանների կայսրության չափերը

Լենկթեմուրի թյուրք-մոնղոլական ժառանգությունը նրան ընձեռել են լայն հնարավորություններ և միևնույն ժամանակ ստեղծել են մարտահրավերներ Մոնղոլական կայսրությունում և մուսուլմանական աշխարհում իշխանության ձեռքբերման ճանապարհին։ Մոնղոլական ավանդույթների համաձայն Լենկթեմուրը չէր կարող իրեն խան հռչակել կամ էլ կառավարել Մոնղոլական կայսրությունը, քանի որ նա Չինգիզ խանի ժառանգներից չէր։ Ուստի Լենկթեմուրը Սույուրգամիշին նշանակում է՝ իբրև Բալխի անվանական ղեկավար (նա իրականում խամաճիկ էր), իսկ ինքն էլ հանդես է եկել «Չինգիզ խանի ժառանգի, ավելի կոնկրետ նրա ավագ որդու՝ Ջուջի, պաշտպան»[41]։

Արդյունքում չնայած Լենկթեմուրը երբեք չի օգտագործել խան տիտղոսը Չինգիզ խանի ժառանգներից չլինելու պատճառով՝ նա օգտագործել է ամիր տիտղոսը, որը նշանակում է զորավար, և հանդես է եկել Տրանսոխանիայի չաղաթայ ղեկավարի անունից[39]:106։ Իր այս դիրքը ամրապնդելու նպատակով Լենկթեմուրը Չինգիզ խանի ժառանգներից մի արքայադստեր՝ Սարայ Մուլք խանումի հետ ամուսնանալուց հետո վերցրել է գուրեգեն տիտղոսը (փեսա)[8]:14։

Ինչպես խան տիտղոսի պարագայում, այնպես էլ մուսուլմանական աշխարհի գերագույն տիտղոս խալիֆը ևս սահմանափակ կիրառություն ուներ․ այն կարող էին կիրառել միայն «Մուհամմադ մարգարեի ցեղի՝ քուրեյշների ներկայացուցիչները»։ Ուստի Լենկթեմուրը այս խոչընդոտը հաղթահարելու համար մի լեգենդ է հորինել՝ ըստ որի ինքը գերբնական հատկություններով օժտված անձ է՝ ուղարկված Ալլահի կողմից[41]։ Այն պատճառով, որ Լենկթեմուրը հաջողակ նվաճող էր, շատ հեշտ էր արդարացնել Ալլահի կողմից նրա իշխանության հաստատումը, բացի այդ նա սովորական մարդու համար անհնարին այնպիսի բախտի և հաջողության տեր էր, որ նրա անձը հարցականի տակ դնելը հավասար էր թվում Ալլահի կամքին հակառակվելուն։ Ավելին՝ Ալլահի ցանկությամբ և կամքով տրվող ռազմական և քաղաքական հաջողությունների իսլամական գաղափարը բազմիցս շահագործվել է վաղ շրջանի ղեկավարների կողմից։ Ուստի Լենկթեմուրի հավաստիացումները շատ ճշմարտանման էին թվում մուսուլմաններին։

Արշավանքների շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրի իր կյանքի հաջորդ 35 տարիներն անցկացրել է տարբեր պատերազմների և արշավանքների մեջ։ Լենկթեմուրը ոչ միայն կենտրոնացրել է իր իշխանությւոնը՝ հպատակեցնելով իր թշնամիներին, այլև ոտնձություններ է կատարել օտար միապետների տարածքների նկատմամբ։ Դեպի արևմուտք և հյուսիսարևմուտք կատարած արշավանքների արդյունքում նա հասել է Կասպից ծով և Ուրալի և Վոլգայի ափեր։ Դեպի հարավում և հարավաարևմուտք կատարված արշավանքները ընդգրկել են Պարսկաստանի գրեթե բոլոր մարզերը՝ այդ թվում Բաղդադը, Քերբելան և Հյուսիսային Իրաքը։

Լենկթեմուրի ամենաահարկու հակառակորդներից էր մեկ այլ մոնղոլ ղեկավար, Չինգիզ խանի ժառանգներից Թոքթամըշը։ Թեմուրի արքունիքում փախստական լինելուց հետո նա ինչպես արևելյան ղփչաղների, այնպես էլ Ոսկե Հորդայի ղեկավար։ Գահ բարձրանալուց հետո նա պայքար է սկսել Լենկթեմուրի հետ Խորեզմի և իրանական Ատրպատականի համար։ Այնուամենայնիվ Լենկթեմուրը նրան աջակցել է ռուսների դեմ պայքարում և 1382 թվականին Թոքթամըշը գրավել է մոսկովյան տիրույթները և այրել Մոսկվան[42]։

Ուղղափառ ավանդույթը նշում է, որ ավելի ուշ՝ 1395 թվականին, Լենկթեմուրը հասել է Ռյազանի իշխանություն, գրավել է Յելեցկը և սկսել առաջանալ դեպի Մոսկվա։ Մեծ իշխան Վասիլի I-ը զորքով գնացել է Կոլոմնա և կանգ առել Օկա գետի ափին։ Մի հոգևորական Վլադիմիրից վերցրել է Սուրբ Մոր վլադիմիրյան սրբապատկերը և տարել Մոսկվա։ Ճանապարհին մարդիկ ծնկաչոք աղոթել են․ «Օ՜ Աստծո մայր, փրկի՛ր ռուսական հողը»։ Հանկարծ Լենկթեմուրի զորքերը նահանջել են։ Ռուսական հողի նման փրկությունից հետո օգոստոսի 26-ը ռուսների կողմից նշվել է իբրև տոն՝ ի պատիվ Ամենասուրբ աստծո մորը նվիրված վլադիմիրյան սրբապատկերի կատարած հրաշքի[43]։

Պարսկաստանի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրգենչի պաշարումը Լենկթեմուրի կողմից

1335 թվականին Իլխանության ղեկավար Աբու Սաիդի մահից հետո Պարսկաստանում իշխանության վակուում է առաջացել։ Արդյունքում Պարսկաստանը բաժանվել է Մուզաֆֆերների, Քարթերի, Էրեթների, Չոբանօղլուների, Ինջուների, Ջելաիրների և Սարբադարների միջև։ 1383 թվականին Լենկթեմուրը սկսել է իր ռազմական արշավանքն ըննդեմ Պարսկաստանի՝ չնայած արդեն մինչև 1381 թվականը այն բանից հետո, երբ Սարբադարների դինաստիայից Խվաջա Մասուդը հանձնվել էր Լենկթեմուրին, նա տիրում էր Պարսկաստանի մեծ մասը կազմող Խորասանին։ Լենկթեմուրն իր պարսկական արշավանքը սկսել է Հերաթից՝ Քարթերի դինաստիայի մայրաքաղաքից։ Երբ Հերաթը չի հանձնվել, Լենկթեմուրը քաղաքը հողին է հավասարեցրել և կոտորել է քաղաքի բնակչությանը․ քաղաքը մնացել է ավերակների կույտ այնքան ժամանակ, քանի դեռ Շահրուհ Միրզան չի հրամայել վերակառուցել այն[44]։ Այնուհետև Լենկթեմուրն իր զորավարներից մեկին ուղարկել է՝ գրավելու ապստամբ Ղանդահարը։ Հերաթի գրավումից հետո Քարթերի թագավորությունը հանձնվել է և դարձել Լենկթեմուրի վասալը․ ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1389 թվականին, այն բռնակցվելու էր Թեմուրի որդի՝ Միրան շահի կողմից։

Լենկթեմուրը հրամաններ է արձակում վրացական արշավանքի ժամանակ։

Դրանից հետո Լենկթեմուրը շարժվել է դեպի արևմուտք՝ գրավելու Զագրոսի լեռները՝ անցնելով Մազանդարանով։ Պարսկաստանի հյուսիս գնալու ճանապարհին Լենկթեմուրը գրավել է Թեհրանը, որն այն ժամանակ փոքր քաղաք էր, և քանզի քաղաքը անմիջապես հանձնվել է, Լենկթեմուրը ավերածություններ չի գործել։ 1384 թվականին նա պաշարել է Սուլթանիյեն։ Մեկ տարի անց Խորասանը ապստամբել է, ուստի Լենկթեմուրը ոչնչացրել է Իսֆիզարը, իսկ գերիներին ողջ-ողջ թաղել պատերի մեջ։ Հաջորդ տարի ոչնչացվել է Միհրաբանների իշխանության տակ գտնվող Սիսթանի թագավորությունը, իսկ մայրաքաղաք Զարանջը ավերվել է։ Այնուհետև Լենկթեմուրը վերադարձել է մայրաքաղաք Սամարղանդ, որտեղ սկսել է նախապատրաստվել վրացական արշավանքին և Ոսկե Հորդայի նվաճմանը։ 1386 թվականին Լենկթեմուրն անցել է Մազանդարայով, ինչպես Զագրոսի նվաճման ժամանակ։ Այնուհետև անցել է Սուլթանիյեի մոտով, որը նախկինում գրավել էր, շարժվել դեպի հյուսիս և առանց լուրջ դիմադրության հանդիպելու գրավել է Թավրիզն ու Մարաղան։ Նա բարձր հարկեր է սահմանել տեղի բնակչության համար, որը հավաքելու էր Ադիլ Աքան, ում տրվել էր նաև Սուլթանիյեի նկատմամբ ղեկավարությունը։ Ադիլը հետագայում մահապատժի է ենթարկվել, քանի որ Լենկթեմուրը կասկածել է նրան կաշառակերության մեջ։

Այնուհետև Լենկթեմուրը շարժվել է դեպի հյուսիս՝ սկսելու վրացական և Ոսկե Հորդայի դեմ արշավանքները՝ դադարեցնելով Պարսկաստանի ամբողջական նվաճումը։ Երբ վերադարձել է, Թեմուրը տեսել է, որ իր զորավարները լավ պաշտպանել են այն քաղաքներն ու տարածքները, որոնք նա գրավել էր Պարսկաստանում։ Չնայած շատերը ապստամբել են, և Լենկթեմուրի որդի Միրան շահը, ով հավանաբար այդ ժամանակ ռեգենտ էր, ստիպված է եղել բռնակցել ապստամբ վասալ դինաստիաների տիրույթները՝ այսպիսով պահպանելով Թեմուրի գրաված տարածքները։ Ուստի Թեմուրը առաջ է անցել և գրավել է Պարսկաստանի մնացած մասը, մասնավորապես հարավային երկու խոշոր քաղաքներ Սպահանն ու Շիրազը։ Երբ նա իր զորքով 1387 թվականին հասել է Սպահան, քաղաքն անմիջապես հանձնվել է․ այս քայլի շնորհիվ քաղաքը փրկվել է Լենկթեմուրի ավերածություններից։ Սակայն երբ քաղաքի բնակչությունն ապստամբել է՝ կապված սահմանված բարձր հարկերի հետ և սպանել է հարկահավաքին, Թեմուրը հրամայել է կոտորել քաղաքի բնակչությանը․ ասում են, թե սպանվածների թիվը կազմել է 100,000-200,000 հոգի[45]։ Ականատեսները պատմում են, որ ավելի քան 28 աշտարակներ են կառուցվել յուրաքանչյուրը 1,500 մարդկային գլուխներից[46]։ Սա ներկայացվում էր իբրև «քաղաքների դեմ ահաբեկչության սիստեմատիկ օգտագործում․․․ Լենկթեմուրի ռազմավարության անբաժանելի բաղադրիչը», որը Լենկթեմուրը համարում էր դիմադրության վերացմամբ արյունահեղության կանխում։ Նրա կոտորածները ընտրողական սկզբունքով էին կատարվում, նա ազատ էր արձակում արվեստագետներին և կրթված անձանց[45]։ Այս մեթոդը իր ազդեցությունն էր ունենալու հաջորդ խոշոր նվաճող Նադիր շահի վրա։

1392 թվականին Լենկթեմուրը սկսել է հնգամյա արշավանք դեպի արևմուտք՝ հարձակվելով Իրանական Քուրդիստանի վրա։ 1393 թվականին Լենկթեմուրը գրավել է Շիրազը, և Մուզաֆֆերները դարձել են նրա վասալը․ այս դինաստիայից շահ Մանսուրը ապստամբել է, սակայն պարտություն է կրել, իսկ Մուզաֆֆերների տիրույթները բռնակցվել են։ Կարճ ժամանակ անց Վրաստանը ավերվել է այնպես, որ Ոսկե Հորդան չի կարողացել այն օգտագործել իբրև սպառնալիք հյուսիսային Իրանի դեմ։ Նույն տարվա օգոստոսին Լենկթեմուրը հանկարծակի գրավել է Բաղդադը՝ ընդամենը 8 օրում Շիրազից հասնելով այնտեղ։ Սուլթան Ահմադ Ջալաիրը փախել է Սիրիա, որտեղ մամլուքյան սուլթան Բարքուքը պաշտպանել է նրան և սպանել Թեմուրի դեսպաններին։ Լենկթեմուրը Սարբադարներից իշխան Խվաջա Մասուդին նշանակել է Բաղդադի կառավարիչ, սակայն նա դուրս է մղվել, երբ Ահմադ Ջալաիրը վերադարձել է քաղաք։ Ահմադը համակրանք չէր վայելում, սակայն նա օգնություն էր ստացել Քարա Քոյունլուներից Քարա Յուսուֆից․ 1399 թվականին Ահմադ Ջալաիրը կրկին փախուստի է դիմել՝ այս անգամ ապաստան գտնելով օսմանցիների մոտ։

Պատերազմ Թոքթամըշի և Լենկթեմուրի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե Հորդայի խան Թոքթամըշը դուրս է եկել Լենկթեմուրի դեմ և 1385 թվականին նվաճել Իրանական Ատրպատականը։ Պատերազմն անխուսափելի էր։ Պատերազմի սկզբնական փուլում Լենկթեմուրը հաղթանակ է տարել Քոնդուրչա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Ճակատամարտից հետո Թոքթամըշին և նրա բանակի մի մասին թույլ է տրվում փախուստի դիմել։ Թոքթամըշի պարտությունից հետո Լենկթեմուրը գրավում է Թոքթամըշի տիրույթների հյուսիսում գտնվող Մոսկվայի մեծ իշխանությունը։ Լենկթեմուրի բանակը այրել է Ռյազանը և առաջացել դեպի Մոսկվա։ Սակայն մինչև Օկա գետ հասնելը նա հետ է մղվել Թոքթամըշի նոր սկսված հարավային արշավանքի արդյունքում[47]։

Թոքթամըշի հետ հակամարտության առաջին փուլում Լենկթեմուրը դեպի հյուսիս է առաջնորդել 100,000 հոգուց կազմված մի բանակ, որը 700 մղոն խորացել է տափաստանի մեջ։ Այնուհետև նա արշավել է դեպի արևմուտք՝ անցնելով շուրջ 1,000 մղոն և առաջանալով 10 մղոն լայնություն ունեցող ճակատով։ Այս առաջխաղացման ընթացքում Լենկթեմուրը այնքան հյուսիս է գնացել, որ հայտնվել է բևեռային ցերեկների շրջանում․ սա առաջացրել է մուսուլման զինվորների դժգոհությունը, քանզի նրանք չեն կարողացել հետևել աղոթքների երկար ժամանակացույցին։ Հենց այստեղ էլ Թոքթամըշի բանակը հարձակման է ենթարկվել Օրենբուրգի շրջանում Վոլգա գետի արևելյան ափին, ապա ոչնչացվել 1931 թվականին Քոնդուրչա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։

Հակամարտության երկրորդ փուլում Լենկթեմուրը այլ ճանապարհ է ընտրել իր արշավանքի համար՝ անցնելով Կովկասով։ 1395 թվականին Լեբկթեմուրը պարտության է մատնել Թոքթամըշին Թերեք գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում՝ վերջնականապես որոշելով երկու միապետների միջև սկսված պայքարի ավարտը։ Դրանից հետո Թոքթամըշը չի կարողացել վերականգնել իր իշխանությունն ու հեղինակությունը՝ մեկ տասնամյակ անց սպանվելով ներկայիս Տյումենի շրջանում։ Լենկթեմուրի արշավանքների ընթացքում նրա բանակը ոչնչացրել է Սարայը՝ Ոսկե Հորդայի մայրաքաղաքը, և Աստրախանը՝ հաջորդաբար ոչնչացնելով Ոսկե Հորդայի Մետաքսի ճանապարհը։ Ոսկե Հորդան Լենկթեմուրին կրած պարտություններից հետո կորցրել է իր ողջ իշխանությունը։

Իսմայիլականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազանդարանում իսմայիլականներին հասցված վնասից մեկ տարի անց 1393 թվականի մայիսին Լենկթեմուրի բանակը նվաճել է Անջուդանը՝ ավերելով իսմայիլական մի գյուղ։ Գյուղը պատրաստ է եղել հարձակմանը, որը պարզ է դառնում եղած ամրոցներից և ստորգետնյա թունելների համակարգից։ Լենկթեմուրի զինվորները վերևից կտրել են ջրանցքը և ներթափանցել թունել։ Դեռևս պարզ չէ, թե ինչու է Լենկթեմուրը հարձակվել այս գյուղի վրա։ Սակայն կարծիք կա, որ հարձակման մոտիվացիա կարող էին դառնալ նրա կրոնական համոզմունքներն ու այն կարծիքը, թե նա աստվածային կամքի կատարողն է[48]։ Պարսիկ պատմաբան Խոնդեմիրը բացատրում է, որ իսմայիլականները սկսել էին քաղաքական հզորություն ձեռք բերել Իրաքում։ Տեղացիների մի խումբ դժգոհ է եղել տարածաշրջանում տեղի ունեցածներից, և Խոնդեմիրը գրում է, որ նրանք հավաքվել են և բողոքել Լենկթեմուրի դեմ․ սա էլ պատճառ է դարձել իսմայիլականների նկատմամբ Լենկթեմուրի նման դաժան վերաբերմունքի[48]։

Արշավանք ընդդեմ Թուղլաք դինաստիայի[խմբագրել | խմբագրել կոդը]

1397-1398 թվականներին Լենկթեմուրը պարտության է մատնել Դելիի սուլթանին՝ Նասիր ադ-Դին Մահմուդ Թուղլաքին, պատկերն արված է 1595-1600 թվականներին։

1398 թվականին Լենկթեմուրը, հարձակվելով Թուղլաք դինաստիայից սուլթան Նասիր ուդ-Դին Մահմուդ շահ Թուղլաքի ղեկավարած Դելիի սուլթանության վրա, նվաճել է Հնդկաստանի հյուսիսը։ Նրան դիմադրել են ահիրները և ջաթերը, սակայն Դելիի սուլթանությունը որևէ լուրջ քայլ չի կատարել նրան կանգնեցնելու համար[49][50]։ 1398 թվականի Ինդոս գետն անցնելուց հետո նա գրավել է Թուլամբան և կոտորել տեղի բնակչությանը[51]։ Այնուհետև մինչև հոկտեմբեր գրավել է Մուլթանը[52]։

1398 թվականի սեպտեմբերի 24-ին Լենկթեմուրը անցել է Ինդոս գետը Աթոքի մոտակայքում (գտնվում է ներկայիս Պակիստանում)։ Լենկթեմուրը Դելի գնալու ճանապարհին հանդիպել է դիմադրության Մերութի կառավարչի կողմից։ Այնուամենայնիվ, Լենկթեմուրը շարունակել է իր ճանապարհը դեպի Դելի՝ այստեղ հասնելով 1398 թվականին՝ կռվելու սուլթան Նադիր ուդ-Դին Մահմուդ շահ Թուղլաքի դեմ, ով արդեն թուլացել էր արքայական ընտանիքում ընթացքող գահակալական պայքարի պատճառով։

Դելիի գրավում (1398 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելին Լենկթեմուրի գրավումից հետո, 1398 թվական

Ճակատամարտը տեղի է ունեցել 1398 թվականի դեկտեմբերի 17-ին։ Սուլթան Նասիր ուդ-Դին Մահմուդ շահ Թուղլաքի և Մալլու Իքբալի[53] բանակներն զինված փղեր են ունեցել և նրանց ժանիքներին թույն է քսված եղել[13]:267։ Այն պատճառով, որ Լենկթեմուրի թաթարական ուժերը վախենում էին փղերից, նա հրամայել է խրամատներ փորել իրենց դիրքերի առջև։ Այնուհետև Լենկթեմուրը բեռնել է իր ուղտերին չոր փայտով և խոտով։ Երբ ճակատամարտը սկսվել է, Լենկթեմուրը այրել է խոտը և խթանել ուղտերին երկաթե փայտիկով, որպեսզի նրանք շարժվեն դեպի փղերը։ Լենկթեմուրը հասկացել էր, որ փղերը շատ արագ են խառնվում իրար։ Տեսնելով ուղտերին, որոնք խառը առաջանում են դեպի իրենց՝ մեջքին կրակ, փղերը շրջվել են և շարժվել դեպի իրենց իսկ բանակի վրա։ Այսպիսով՝ Լենկթեմուրը արագ և հեշտ հաղթանակ է տարել Նասիր ուդ-Դին Մահմուդ շահ Թուղլաքի դեմ։ Վերջինս մնացած զորքով փախուստի է դիմել։ Լենկթեմուրը նվաճել և ավերածություններ է գործել Դելիում։ Մինչև Դելիի ճակատամարտը Լենկթեմուրը մահապատժի էր ենթարկել 100,000 գերիներին[18]։

Դելի սուլթանության նվաճումը Լենկթեմուրի ամենամեծ հաղթանակներից մեկն է եղել՝ գերազանցելով Ալեքսանդր Մեծի և Չինգիզ խանի նույն արշավանքները, քանզի այս ուղևորությունն ուղեկցվել էր ծանր պայմաններով և ավարտվել ժամանակի ամենահարուստ քաղաքներից մեկի նվաճմամբ։ Դելիի նվաճումից հետո քաղաքում սկսվել է ապստամբություն թյուրք-մոնղոլական ուժերի դեմ, որն էլ հանգեցրել է զանգվածային կոտորածի։ Եռօրյա ապստամբությունից հետո ասում են, թե քայքայվող դիակների պատճառով քաղաքից գարշելի հոտ է եկել, իսկ Լենկթեմուրի զինվորները քաղաքի բնակչության գլուխները կտրել են և իբրև կառույցներ շարել իրար վրա, իսկ մարմինն էլ թողել՝ իբրև կերակուր թռչուններին։ Դելիի նվաճումից և ոչնչացումից հետո Հնդկաստանում տիրող քաոսը շարունակվել է, իսկ քաղաքը շուրջ մեկ դար չի կարողացել ազատվել հասցված վնասի հետևանքներից[13]:269–274։

Լևանտի դեմ արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրը պարտության է մատնում Եգիպտոսի մամլուքյան սուլթան Նասիր ադ-Դին Ֆարաջին։

Մինչև 1399 թվականի վերջը Լենկթեմուրը պատերազմ է սկսել Օսմանյան կայսրության սուլթան Բայազեդ I-ի և Եգիպտոսի մամլուքյան սուլթան Նասիր ադ-Դին Ֆարաջի դեմ։ Սուլթան Բայազեդը սկսել է գրավել և իր տիրույթներին միացնել Փոքր Ասիայի թուրքմեն և մուսուլման կառավարիչների տիրույթները։ Երբ Լենկթեմուրն իր գերիշխանությունը հաստատել է թուրքմեն ղեկավարների նկատմամբ, նրանք ապաստան են գտել Թեմուրի մոտ։

Սուլթան Բայազեդ I-ը գերեվարվել է Լենկթեմուրի կողմից

1400 թվականին Լենկթեմուրը գրավել է քրիստոնեական Հայաստանն ու Վրաստանը։ Ողջ մնացած բնակչությունից շուրջ 60,000 հոգի ստրկության է մատնվել, իսկ շատ շրջաններ պարզապես անմարդաբնակ են դարձել[54]։

Այնուհետև Լենկթեմուրը շրջվել է դեպի Սիրիա և նվաճել է Հալեպն[55][56] ու Դամասկոսը[57][58][59][60]։ Քաղաքի բնակչությունը, բացի արհեստավորներից, որոնք տեղափոխվել են Սամարղանդ, կոտորվել է։ Լենկթեմուրը հայտարարել է, որ Դամասկոսի բնակչության կոտորածի պատճառ է դարձել այն, որ Օմայյան խալիֆ Մուավիա I-ը սպանել է Հասան իբն Ալիին, իսկ Յազիդ I-ը սպանել է Հուսեյն իբն Ալիին։

1401 թվականի հունիսին Լենկթեմուրը գրավել է Բաղդադը։ Քաղաքի գրավումից հետո բկաչության մի մասը՝ 20,000 հոգի, կոտորվել է։ Լենկթեմուրը հրամայել է իր զինվորներին վերադառնալ յուրաքանչյուրը նվազագույնը երկու կտրված գլխով։ Երբ գլուխների պակաս է զգացվել, զինվորները սպանել են արշավանքի ավելի վաղ օրերին բռնված գերիներին, իսկ երբ գերիներն էլ են սպառվել, նրանք գլխատել են իրենց իսկ կանանց[61]։ Նույն ժամանակամիջոցում Լենկթեմուրի և սուլթան Բայազեդի միջև նամակագրությունները դառնում էին վիրավորանքներով լեցուն։ Ի վերջո Լենկթեմուրը գրավել է Փոքր Ասիան և 1402 թվականի հուլիսի 20-ին Անկարայի ճակատամարտում պարտության մատնել սուլթան Բայազեդ I-ին։ Ճակատամարտի ժամանակ Բայազեդը գերի է վերցվել և մահացել գերության մեջ՝ պատճառ դառնալով Օսմանյան քաղաքացիական պատերազմի շրջանի սկզբին, որը տևել է 12 տարի։ Սուլթան Բայազեդի և Օսմանյան կայսրության վրա հարձակվելու պատճառը Լենկթեմուրի հայտարարությամբ եղել է Սելջուկյան իշխանության վերահաստատման ցանկությունը։ Լենկթեմուրը հենց սելջուկներին է համարել Փոքր Ասիայի իրական տերերը, քանզի նրանք այդ իրավունքը մոնղոլ նվաճողներից էին ստացել․ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Լենկթեմուրի հետաքրքրությունները Չինգիզ խանի ժառանգության նկատմամբ։

Անկարայում տարած հաղթանակից հետո Լենկթեմուրի զորքը ավերածություններ է գործել Փոքր Ասիայի արևմուտքում։ Սրա մասին մուսուլման գրողները հիշատակում են, որ Լենկթեմուրի զորքը ավելի շատ գործել է իբրև վայրենիների հորդա, քան թե քաղաքակիրթ նվաճող։ Սակայն Լենկթեմուրը պաշարել և գրավել է Սմիրնան՝ քրիստոնեական Հիվանդախնամների միաբանությունը, դրանից հետո իրեն հայտարարելով ղազի կամ «իսլամի ռազմիկ»։ Լենկթեմուրի զինվորները Սմիրնայում զանգվածային գլխատում են իրականացրել[62][63][64][65]։

Լենկթեմուրը զայրացած էր վենետիկցիների և ջենովացիների վրա, քանի որ նրանք իրենց նավերով օսմանյան զորքին տեղափոխել էին Թրակիա։ Լորդ Քինրոսն իր Օսմանյան դարերը աշխատության մեջ գրել է, որ իտալացիները գերադասում էին այն հակառակորդին, ում կարող էին դիմադրել։

Շախի Սինդեհ մզկիթ, Սամարղանդ

Մինչ Լենկթեմուրը գրավում էր Փոքր Ասիան, Քարա Յուսուֆը հարձակվել է Բաղդադի վրա և 1402 թվականին գրավել այն։ Պարսկաստան վերադառնալուց հետո Լենկթեմուրը իր թոռ Աբու Բաքըր իբն Միրան շահին ուղարկել է՝ Բաղդադը վերագրավելու։ Այնուհետև Լենկթեմուրը որոշ ժամանակ մնացել է Արդաբիլում, որտեղ Ալի Սաֆային՝ սուֆիական սաֆավի ուղղության առաջնորդին, տվել է բավականին շատ ստրուկներ։ Ապա գնացել է Խորասան, իսկ այստեղից էլ Սամարղանդ, որտեղ խնջույքների մեջ անցկացրել է 9 ամիս՝ այդ ընթացքում նախապատրաստվելով հարձակվել Չինաստանի ու Մոնղոլիայի վրա[66]։

Լենկթեմուրը ստեղծել էր մի կայսրություն, որը ձգվում էր մերօրյա Թուրքիայի հարավարևելքից, Սիրիայից, Իրաքից և Իրանից մինչև Կենտրոնական Ասիա՝ ընդգրկելով Ղազախստանը, Աֆղանստանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Պակիստանը և հասնել է մինչև Քաշգար՝ Չինաստան։ Լենկթեմուրի նվաճողական քաղաքականության արդյունքում մահացել է 17 միլիոն մարդ, սակայն այս թիվը ստուգել հնարավոր չէ[67]։

Լենկթեմուրի չորդ որդիներից երկուսը (Ջահանգիր և Օմար շեյխ) մահացել են դեռ իր կենդանության օրոք։ Նրա երրորդ որդին՝ Միրան շահը, մահացել է Լենկթեմուրի մահից կարճ ժամանակ անց, ողջ է մնացել միայն Շահրուհը։ Չնայած Լենկթեմուրի ժառանգորդը պետք է լիներ Ջահանգիրը՝ Թեմուրը ստիպված իր գահը թողել է Շահրուհին։ Լենկթեմուրի ամենահռչակավոր ժառանգ Բաբուրը ստեղծել է Մեծ Մոնղոլների իսլամական կայսրությունը և գերիշխանություն հաստատել Աֆղանստանի մեծի մասի և Հյուսիսային Հնդկաստանի նկատմամբ։ Բաբուրի ժառանագներից Հյումայունը, Աքբարը, Ջահանգիրը, Շահ Ջահանը և Էվրենգզեբը ընդարձակել են Մեծ Մոնղոլների կայսրությունը՝ հասցնելով Հնդկական թերակղզի։

Իբրև Կլավիխոյի դեսպանության պատմության նախաբան՝ Մարքամը հաղորդում է, որ Լենկթեմուրի մահից հետո «նրա մարմինը զմռսվել է մուշկով և վարդի ջրով, ծածկվել քաթանով, դրվել էբենոսափայտ դագաղի մեջ և ուղարկվել Սամարղանդ, որտեղ էլ թաղվել է»։ Սամարղանդում նրա գերեզմանը՝ Գուր-Էմիրը, դեռևս կանգուն է՝ չնայած վերջին տարիներին վերանորոգվել է։

Մին դինաստիայի վրա հարձակման փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1368 թվականը հան չինական ուժերը մոնղոլներին դուրս են մղել Չինաստանից։ Նոր Մին դինաստիայի առաջին կայսրերը՝ Հոնգվու կայսրը և նրա որդի Յոնգլե կայսրը, կենտրոնաասիական շատ պետություններից ստեղծել են հարկատու պետություններ։ Մին դինաստիայի և Թեմուրյանների միջև սյուզերեն-վասալ հարաբերությունները երկար ժամանակ են պահպանվել։ 1394 թվականին Հոնգվուի դեսպանները ի վերջո Լենկթեմուրին ներկայացրել են կայսեր նամակը, որտեղ նա դիմում է Թեմուրին՝ իբրև ենթակայի։ Արդյունքում նրա դեսպաններ Ֆու Ան, Գուո Ջին և Լիու Վեյը ձերբակալվել են[68]։ Ոչ Հոգվուի մյուս դեսպանը՝ Չեն Դեվեն (1397), ոչ էլ Յոնգլե կայսեր գահակալության մասին հայտարարող պատվիրակությունը ավելի լավ ընդունելության չեն արժանացել[68]։

Ցյաու անցման ամրոցը ամրացվել է, քանզի Մին դինաստիան վախենում էին Լենկթեմուրի հարձակումից[69]

Լենկթեմուրը ի վերջո որոշել է նվաճել Չինաստանը։ Այս նպատակով նա դաշինք է կնքել Մոնղոլիայում դեռևս պահպանվող մոնղոլական ցեղերի հետ և նախապատրաստվել է ուղևորվել Բուխարա։ Էնգե խանը ուղարկել է իր թոռ Օլիժեյ Թեմուր խանին, ով Սամաղանդում Թեմուրի արքունիքում գտնվելու ժամանակ իսլամ ընդունելուց հետո հայտնի է եղել նաև «Բույանշիր խան» անունով[70]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրի դամբարանը Սամարղանդում, Ուզբեկստան

Լենկթեմուրը նախընտրել է արշավանքները սկսել գարնանը։ Սակայն անսպասելիորեն կազմակերպված ձմեռային արշավանքի ժամանակ ճանապարհին մահացել է։ 1404 թվականի դեկտեմբերին Լենկթեմուրը ռազմական արշավանք է սկսել Մին դինաստիայի Չինաստանի դեմ և ձերբակալել է նրանց ուղարկած դեսպանին։ Սիրդարյա գետի մոտակայքում վրան խփելուց հետո Լենկթեմուրը հիվանդացել է և 1405 թվականի փետրվարի 17-ին[71] Ֆարաբում (Օթրար) նախքան չինական սահմանին հասնելը[72] մահացել է։ Նրա մահից հետո Մին դինաստիայի դեսպանները, օրինակ Ֆու Անը և նրա շրջապատը, ազատ են արձակվել[68] Թեմուրի թոռ Խալիլ սուլթանի կողմից։

Լենկթեմուրը թաղվել է Գուր-Էմիրում՝ Սամարղանդի դամբարանում։

Ժառանգորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմուրյանների կայսրությունը Լենկթեմուրի մահվան ժամանակ 1405 թվականին

Մինչ մահը Լենկթեմուրը իր որդիներից Փիր Մուհամմադ իբն Ջահանգիրին նշանակել է իր իրավահաջորդը։ Սակայն նրա մյուս ժառանգները չեն համաձայնվել նրա այս որոշման հետ և հաջորդ 15 տարիները անցկացրել են իշխանական կատաղի պայքարի մեջ։ Նրա որդի Շահրուհ Միրզան և թոռ Խալիլ Սուլթանը այնքան են պայքարել մինչև առաջինը հաղթանակ է տարել։

Կրոնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրը մուսուլման էր և հավանաբար պատկանել է սուֆիական նաքշբանդիական դպրոցին, որը բավականին ազդեցիկ է եղել Տրանսոխանիայում[73]։ Այնուամենայնիվ, նրա կրոնական հարցերում գլխավոր խորհրդականը հանաֆիական դպրոցին պատկանող գիտնական Աբդուլ Ջաբբար Խորեզմին էր։ Թերմեզում Լենկթեմուրը հայտնվել է հոգևոր ուսուցիչ Սայյիդ Բաքարի՝ Բալխից մի առաջնորդի ազդեցության տակ, ով թաղված է Լենկթեմուրի կողքին Գուր-Էմիրում[74][75][76]։

Լենկթեմուրը մեծ հարգանքով է վերաբերվել Ալի իբն Աբի Տալիբին և առհասարակ Ահլ ալ-Բայթի մարդկանց (Մուհամմադ մարգարեի ընտանիքը)․ նրան տարբեր գիտնականներ հիշատակում են իբրև պրո-ալիական դիրքորոշմամբ անձ։ Չնայած սրան՝ Լենկթեմուրը հարձակվել է շիաների վրա՝ պատճառ ընդունելով սուննիզմը, մյուս կողմից էլ այլ դեպքերում հարձակվել է սուննիների վրա կրկին կրոնական հողի վրա[77]։ Միևնույն ժամանակ Լենկթեմուրը մեծ հարգանքով է վերաբերվել սելջուկյան սուլթան Ահմադ Սանջարին Ալամութում իսմայիլականների վրա հարձակվելու համար՝ չնայած հենց իր՝ Թեմուրի հարձակումը իսմայիլականների վրա Անջուդանում ևս չափազանց դաժան է եղել[77]։

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմուրյան շրջանի նկարազարդում

Լենկթեմուրը համարվում է ռազմական հանճար և փայլուն մարտավար, ով կարողացել է շատ բարդց քաղաքական իրավիճակներում հաղթանակ տանել և պահպանել իր գերիշխանությունը Կենտրոնական Ասիայի քոչվոր ցեղերի նկատմամբ։ Նա նաև համարվում է արտասովոր խելքի տեր[78]:16։ Սամարղանդում և այլ վայրերում, ուր նա ճանապարհորդում էր, Լենկթեմուրը գիտնականների ուղղորդմամբ շատ կարճ ժամանակում կարողացել է սովորել պարսկերեն, մոնղոլերեն և թուրքերեն[13]:9(ըստ Ահմադ իբն Արաբշահի Լենկթեմուրը արաբերեն չի խոսել)[79]։ Լենկթեմուրի ամենակարևոր բնորոշ գծերից է եղել օպորտունիզմը։ Օգտվելով իր թյուրք-մոնղոլական ծագումից՝ Լենկթեմուրը բազմիցս օգտագործել է իսլամական կրոնն ու Մոնղոլական կայսրության օրենքներն ու սովորույթները իր ռազմական նպատակներին և տեղական քաղաքական նկրտումներին հասնելու համար[13]։ Լենկթեմուրը բավականին կրթված ղեկավար էր, ով իր ժամանակն անցկացրել է գիտնականների շրջանում՝ նրանց նկատմամբ լինելով հանդուրժողական և առատաձեռն։ Լենկթեմուրը եղել է պարսիկ բանաստեղծ Հաֆեզի ժամանակակիցը և նրանց հանդիպման պատմությունից պարզ է դառնում, որ Լենկթեմուրը Հաֆեզին կանչել է իր մոտ՝ գազելում գրված հետևյալ տողերի համար՝

Քո այտի սև խալի համար

Ես կտամ Սամարղանդ և Բուխարա քաղաքները։

Լենկթեմուրը կշտամբել է նրան այս տողերի համար և ասել. «Իմ թրի հարվածներով ես գրավել եմ աշխարհի մեծ մասը Սամարղանդը և Բուխարան, իմ մայրաքաղաքաներն ու նստավայրերը մեծացնելու համար, իսկ դու, թշվա՛ռ արարած, պատրաստ ես փոխանակել այդ երկու քաղաքները մի խալի հետ»։ Իսկ Հաֆեզը առանց վարանելու և վախենալու պատասխանել է․ «Նման առատաձեռնության արդյունքն է, որ ես, ինչպես տեսնում եք, այս աղքատ վիճակում եմ»։ Ասում են, թե Լենկթեմուրին գոհացրել է Հաֆեզի սրամիտ պատասխանը, և նա հեռացել է թանկարժեք նվերներով[80][81]։

Լենկթեմուրը շատ պարսկերեն արտահայտություններ է օգտագործել իր խոսքում և նրա կարգախոսն է եղել rāstī rustī (راستی رستی, որը նշանակում է «ճշմարտությունը անվտանգություն է» կամ լատիներեն "veritas salus")[79]։

Հարաբերությունները Եվրոպայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրի նամակը՝ ուղղված Կառլ VI-ին, 1402 թվական․ սա Լենկթեմուրի և Եվրոպայի միջև հարաբերությունների ապացույցն է, Ազգային արխիվ, Ֆրանսիա

Լենկթեմուրը նամակագրական և դիվանագիտական սերտ հարաբերություններ է ունեցել եվրոպական տարբեր պետությունների հետ, մասնավորապես Իսպանիայի և Ֆրանսիայի։ Հենրի III-ի և Լենկթեմուրի արքունիքների միջև հարաբերությունները կարևոր նշանակություն են ունեցել միջնադարյան կաստիլական դիվանագիտության համար։ 1402 թվականին՝ Անկարայի ճակատամարտի ժամանակ երկու իսպանացի դեսպաններ եղել են Լենկթեմուրի հետ՝ Պելայո դե Սոտոմայոր և Ֆերնանդո դե Պալազուլոս։ Ավելի ուշ՝ Լենկթեմուրը նամակներով և ընծաներով Լեոնի և Կաստիլիայի թագավորություն է ուղարկել չաղաթայ դեսպան Հաջի Մուհամմադ ալ-Քազիին։

Ի պատասխան՝ Հենրի III-ը 1403-1406 թվականներին Սամարղանդ՝ Թեմուրի արքունիք ուղարկել է մի հայտնի դեսպանություն Ռույ Գոնսալես դի Կլավիխոյի գլխավորությամբ և երկու այլ դեսպանների հետ՝ Ալֆոնսո Պաեզ և Գոմես դե Սալազար։ Վերադարձին Լենկթեմուրը հայտարարել է, որ նա Կաստիլիայի թագավորին համարում է «իր սեփական զավակը»։

Ըստ Կլավիխոյի Լենկթեմուրի նման լավ վերաբերմունքը իսպանական դեսպանության հետ հակադրվում էր այն արհամարհանքին, որը նա ցույց է տվել «Քեթեյի արքային»՝ չինական ղեկավարին։ Կլավիխոյի այցը Սամարղանդ հնարավորություն է տվել նրան եվրոպական հանրությանը պատմել Չինաստանի մասին, որը շատ քիչ եվրոպացիների էին կարողացել տեսնել Մարկո Պոլոյի ճանապարհորդությունից նույնիսկ մեկ դար անց։

Ֆրանսիական արխիվներում պահպանվել են՝

  • 1402 թվականի հուլիսի 30-ի Լենկթեմուրի նամակը՝ ուղղված Ֆրանսիայի Կառլ VI Խելագարին, որտեղ առաջարկվում է առևտրականների ուղարկել Ասիա։ Նամակը գրված է պարսկերենով[82]։
  • 1403 թվականի մայիսի նամակ։ Սա Լենկթեմուրի՝ Կառլ VI-ին ուղղված նամակ է, որի լատիներեն պատճենն է։ Կա նաև մեկ այլ նամակ՝ գրված Միրան շահի կողից՝ Լենկթեմուրի որդու, որտեղ քրիստոնյա իշխաններին ներկայացնում է Սմիրնայում Բայազեդ I-ի նկատմամբ հաղթանակը[83]։

Պահպանվել է նաև Լենկթեմուրին գրված Կառլ VI-ի պատասխան նամակի պատճենը՝ թվագրված 1403 թվականի հունիսի 15-ով[84]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուր Էմիրում Լենկթեմուրի դամբարանի ներսում խորը որմնախորշերը և զանազան մուքարնաներ զարդարում են պատերը

Լենկթեմուրի ժառանգությունը շատ խառն է։ Եթե նրա կառավարման շրջանում Կենտրոնական Ասիան բարգավաճել է, ապա մի շարք քաղաքներ՝ Բաղդադը, Դամասկոսը, Դելին և այլ արաբական, վրացական, պարսկական և հնդկական քաղաքները, ավերվել են և ոչնչացվել, իսկ բնակչությունը կոտորվել է։ Նա նաև պատասխանատու է Ասիայում նեստորական Արևելյան եկեղեցու արդյունավետ ոչնչացման համար։ Ուստի եթե Լենկթեմուրը դրական պահպանել է իր դրական կերպարը մուսուլմանական Կենտրոնական Ասիայում, ապա Արաբիայում, Իրաքում, Պարսկաստանում և Հնդկաստանում, որտեղ նա իրականացրել է իր ամենամեծ վայրագությունները, նրան վատաբանում են։ Այնուամենայնիվ, Իբն Խալդունը գովաբանում է Լենկթեմուրին, քանզի նա, ի տարբերություն այլ նվաճողների, կարողացել է միավորել մուսուլմանական աշխարհը[85]։ Միջին Արևելքի մյուս խոշոր նվաճող Նադիր շահը այնքան է ազդված եղել Լենկթեմուրից, որ գրեթե նույնությամբ կրկնել է Թեմուրի նվաճողական քաղաքականությունը և մարտավարությունը արշավանքների ժամանակ։ Ինչպես Թեմուրը, Նադիր շահը ևս գրավել է Կովկասի, Պարսկաստանի և Կենտրոնական Ասիայի մեծ մասը՝ այդ թվում ավերելով Դելին։

Լենկթեմուրի կարճ կյանք ունեցած կայսրությունը տարածել է թյուրք-պարսկական ավանդույթները Տրանսոխանիայում, նրա ֆեոդի մեջ մտած բոլոր տարածքներում պարսկերենը դարձել է վարչական գործերի և գրական մշակույթի (diwan) լեզուն՝ անկախ էթնիկ պատկանելությունից[86]։ Ավելին՝ իր կառավարման շրջանում գրվել են թյուրքական գրականության որոշ հատվածներ են, որը նպաստել է թյուրքական մշակույթի ազդեցության տարածմանն ու բարգավաճմանը։ Չաղաթայերենի գրական տարբերակը սկսել է օգտագորխվել պարսկերենի հետ զուգահեռ ինչպես մշակույթում, այնխես էլ իբրև պաշտոնական լեզու[87]։

Լենկթեմուրը, ըստ էության, ոչնչացրել է Արևելյան եկեղեցին, որը նախկինում քրիստոնեության մեծ ճյուղ էր, սակայն հետագայում սահմանափակվել է մի փոքր տարածքում, որը հայտնի է եղել Ասորական եռանկյունի անունով[88]։

Լենկթեմուրը և նրա զորքերը առաջանում են Ոսկե Հորդայի խան Թոքթամըշի դեմ

Լենկթեմուրը հետագա դարերում Եվրոպայում հայտնի է եղել նույնիսկ մահից հետո այն պատճառով, որ հաղթանակ է տարել օսմանյան սուլթան Բայազեդի նկատմամբ։ Այդ ժամանակ օսմանյան զորքերը գրավում էին Արևելյան Եվրոպան, իսկ Լենկթեմուրը համարվում էր Եվրոպայի դաշնակիցը։

Լենկթեմուրն այժմ Ուզբեկստանում պաշտոնապես համարվում է ազգային հերոս։ Նրա արձանը գտնվում է Տաշքենդում՝ այն վայրում, որտեղ մի ժամանակ կանգնած է եղել Կարլ Մարքսի արձանը։

Մուհամմադ Իքբալը՝ փիլիսոփա, բանաստեղծ և քաղաքական գործիչ Բրիտանական Հնդկաստանում, ով եղել է Պակիստանյան շարժման ոգեշնչման աղբյուրը[89], բանաստեղծություն է գրել, որը վերնագրված է Լենկթեմուրի երազանքը․ բանաստեղծությունը ոգեշնչված է Մեծ Մոնղոլների վերջին կայսր Բահադուր շահ II-ի աղոթքից։

Aquote1.png Հիջազի շերիֆը տառապում է, քանզի իր կրոնը բաժանված է զանազան աղանդների։ Եվ ահա այդ երիտասարդ թաթարը (Լենկթեմուր) համարձակորեն կանխատեսել է անհամար նվաճումների ազնիվ հաղթանակը։ Aquote2.png


1794 թվականին Շեյխ Դին Մուհամմադը հրատարակել է իր ճանապարհորդությունների գիրքը՝ Դին Մուհամմադի ճանապարհորդությունները։ Գիրքը սկսվում է Չինգիզ խանի, Լենկթեմուրի և հատկապես Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Բաբուրի մասին գովեստի խոսքերով։ Նա նաև կարևոր մանրամասներ է փոխանցել այն ժամանակ Մեծ Մոնղոլների կայսր շահ Ալամ II-ի մասին։

Պատմական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ իբն Արաբշահի Լենկթեմուրի կյանքը աշխատությունը

Լենկթեմուրի կառավարման մասին ամենավաղ հայտնի պատմությունը գրվել է նրա կենդանության օրոք՝ Նիզամ ադ-Դին Շամիի Զաֆերնամե։ 1424-1428 թվականներին Շարաֆ ադ-Դին Ալի Յազդին գրել է երկրորդ Զաֆերնամեն՝ մեծապես հենվելով Շամիի վաղ շրջանի աշխատության վրա։ Ահմադ իբն Արաբշահը գրել է ավելի քիչ հաջողակ աշխատություն արաբերենով։ Արաբշահի աշխատությունը լատիներեն է թարգմանվել 1636 թվականին հոլանդացի արևելագետ Յակոբուս Գոլիուսի կողմից։

Թեմուրի հովանավորությամբ գրված երկու Զաֆերնամեները ներկայացնում էին Արաբշահի ժամանակագրությունից ամբողջովին տարբեր մի պատկեր։ Վիլյամ Ջոնսը նշում է, որ առաջինը Լենկթեմուրին ներկայացնում է իբրև «լիբերալ, առատաձեռն և մեծանուն արքայազն», մինչդեռ վերջինը նրան նկարագրում էր իբրև «այլանդակված, անբարոյական, ծնունդով ցածր և գարշելի սկզբունքներով անձ»։

Մալֆուզաթի Թեմուրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալֆուզաթի Թեմուրի և դրան ավելացված Թուզուքի Թեմուրի գրքերը, որոնք ենթադրաբար Լենկթեմուրի ինքնակենսագրություններն են, ամենայն հավանականությամբ 17-րդ դարում հորինված բաներ են[18][90]։ Գիտնական Աբու Տալիբ Հոսեյնին 1637-1638 թվականներին ներկայացրել է այս տեքստերը Մուղալի կայսր շահ Ջահանին՝ Լենկթեմուրի հեռավոր ժառանգներից, իբրև թե Եմենի կայսեր գրադարանում դրանց չաղաթայերեն տեքստը հայտնաբերելուց հետո։ Եմենի և Տրանսոխանիայի միջև հսկայական հեռավորության պատճառով և գրքերի օրիգինալ օրինակների մասին ապացույցների պակասության պատճառով շատ պատմաբաններ այս պատմությունը անհիմն են համարում և կասկածում են, որ Հոսեյնին հորինել է թե՛ տեքստերը, թե՛ դրանց մասին պատմությունը[90]։

Եվրոպական տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրը, թերևս, նշանակալի ազդեցություն է ունեցել Վերածննդի մշակույթի և ժամանակակից Եվրոպայի վրա[91]։ 15-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի սկզվները նրա ձեռքբերումները ինչպես հիացրել, այնպես էլ սարսափ են տարածել եվրոպացիների շրջանում։

15-րդ դարի ընթացքում Լենկթեմուրի վերաբերյալ եվրոպական տեսակետները շատ խառն են եղել՝ որոշ եվրոպական պետություններ նրան համարել են դաշնակից, իսկ մյուսները նրան համարել են Եվրոպայի համար մեծագույն վտանգներից մեկը նրա դաժան նվաճողական քաղաքականության պատճառով[92]:341։

Երբ Լենկթեմուրը Անկարայում գերեվարել է օսմանյան սուլթան Բայազեդին, Եվրոպայի ղեկավարների շրջանում, մասնավորապես Ֆրանսիայի Կառլ VI Խելագարի և Անգլիայի Հենրի IV-ի մոտ, տեսակետ է ստեղծվել, թե Լենկթեմուրը իրենց դաշնակիցն է, քանի որ նա փրկել է Միջին Արևելքի քրիստոնյաներին Օսմանյան կայսրությունից։ Այս երկու ղեկավարները գովանաբում էին Լենկթեմուրին, քանի որ նրա հաղթանակը Անակարայում հնարավորություն էր տվել քրիստոնյա առևտրականներին մնալ Միջին Արևելքում և ցանկացած պահի ապահով վերադառնալ Ֆրանսիա և Անգլիա։ Նա նաև գովասանքների է արժանացել, քանի որ քրիստոնյա ուխտագնացները կրկին հնարավորություն են ստացել առանց խոչընդոտների գնալ Սուրբ Երկիր[92]:341–44։

Այլ եվրոպացիներ Լենկթեմուրին համարում էին բարբարոս, ով մեծագույն վտանգ էր ներկայացնում եվրոպական մշակույթի և քրիսոտենության համար։ Նրա վերելքը դեպի իշխանությունը ստիպել է շատ ղեկավարների, օրինակ՝ Հենրի III-ին, դեսպաններ ուղարկել Սամարղանդ Լենկթեմուրի, նրա մարդկանց մասին տեղեկատվություն հավաքելու, Լենկթեմուրի հետ դաշինք կնքելու և նրան համոզելու, որ քրիստոնեական հավատի անցնի պատերազմից խուսափելու համար[92]:348–49։ Յազդիի Զաֆերնամե աշխատության 1723 թվականի թարգմանության նախաբանում թարգմանիչը գրել է[93]

Ֆրանսուա Պետի դե լա Քրուան փոխանցում է, որ կան որոշ խաբեություններ և կեղծիքներ, որոնք տպագրվել են վեպերի հեղինակների և թուրք գրողների կողմից, ովքեր նրա թշնամին էին և նախանձում էին նրա փառքին․ նրանցից է Ահմադ իբն Արաբշահը․․․ Այն պատճառով, որ Լենկթեմուրը պարտության է մատնել Սիրիայի թուրքերին և արաբներին, ավելին՝ գերեվարել է Բայազեդ I-ին, զարմանալի չէ, որ այս ժողովուրդների պատմաբանները, ովքեր, ճշմարտության և պատմության արժանապատվության դեմ հանդես գալով, այս հարցում չափազանցությունների են դիմել, նրա անձը պետք է խեղաթյուրված ներկայացնեին։

Արտաշիրմում և ենթադրյալ անեծք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրի մոմե արձանը Թուրքիայում

1941 թվականի հունիսի 9-ին Լենկթեմուրի մարմինը հանվել է շիրմից և ուսումնասիրվել խորհրդային մարդաբաններ Միխայիլ Գերասիմովի, Լև Օշանինի և Վ․ Զեզենկովայի կողմից։ Պարզ է դարձել, որ Լենկթեմուրը բարձրահասակ, լայնաթիկունք տղամարդ է եղել լավ արտահայտված այտոսկրերով։ Լինելով 173 սմ՝ նա բավականին բարձրահասակ է եղել իր ժամանակաշրջանի համար։ Հետազոտությունները հաստատել են, որ Լենկթեմուրը կաղ է եղել և աջ ձեռքի վնասվածք է ունեցել։ Նրա աջ ազդրոսկը հարաճել էր ծնկոսկրի հետ, և հետազոտությունները ցույց են տվել, որ նա անընդհատ ոտքը ծալած է պահել, որի արդյունքում էլ սկսել է ակնհայտորեն կաղալ[94]Նրա աջ ազդրոսկը կապեցին ծնկոսկրի հետ միասին։ Գերասիմովը վերականգնել է Լենկթեմուրի գանգը և հայտնաբերել, որ Թեմուրի դիմագծերը մոնղոլական հատկանիշների հետ մեկտեղ ունեցել են նաև կովկասյան հատկանիշներ։ Օշանինը Թեմուրի գանգից եզրակացրել է, որ նրա մոտ ավելի շատ արտահայտված են մոնղոլոիդ ռասսայի հարավսիբիրական տեսակի հատկանիշները[95]։

Ենթադրվում է, որ Թեմուրի գերեզմանի վրա մակագրված է եղել հետևյալը․ «երբ ես մեռածներից հառնեմ, աշխարհը պիտի սարսափի»։ Պատմություն կա նաև, թե երբ Գերասիմով հանել է նրա մարմինը, մեկ այլ գրություն է գտել արկղիկի մեջ, որտեղ ասվում է․ «նա, ով կբացի իմ գերեզմանը, կազատի ավելի սարսափելի նվաճողի, քան ես էի»[96]։ Լենկթեմուրի գերեզմանի բացումից երեք օր անց Ադոլֆ Հիտլերը սկսել է Բարբարոսա ռազմական գործողությունը՝ պատմության մեջ ամենամեծ ռազմական նվաճումը, որը ուղղված էր Խորհրդային Միության դեմ[97]։ Լենկթեմուրը վերաթաղվել է 1942 թվականին Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային հաղթանակից որոշ ժամանակ առաջ՝ համաձայն իսլամական բոլոր արարողակարգերի[98]։

Լենկթեմուրն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թամերլան Մեծ, Մաս I և II (անգլերեն, 1563–1594 թվականներ), Քրիստոֆեր Մառլոյի պիեսը
  • Թամերլան (1701),Նիկոլաս Ռոուի պիեսը (անգլերեն)
  • Թամերլան (1724), Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա իտալերենով՝ հիմնված Ժակ Պրադոնի 1675 թվականի Tamerlan ou la mort de Bajazet օպերայի վրա
  • Բայազետ (1735), Անտոնիո Վիվալդիի օպերան, որտեղ ներկայացված է Լենկթեմուրի կողմից Բայազեդ I սուլթանի գերեվարումը
  • Մեծ Թամերլան (Il gran Tamerlano) (1772), Յոսեֆ Միսլիվեչեկի օպերան, որը ևս ներկայացնում է Լենկթեմուրի կողմից Բայազեդ I սուլթանի գերեվարումը
  • Թամերլան, Էդգար Ալան Պոյի առաջին տպագիր բանաստեղծությունը
  • Տուրանդոտ (1924), Ջակոմո Պուչինիի օպերան, որտեղ Լենկթեմուրը ներկայացված է՝ իբրև Տարտարիայի նախկին թագավոր՝ գահընկեց արված և կույր, և օպերայի գլխավոր հերոսի հայրը
  • Թամերլան (1928), Հարոլդ Լեմբի պատմավեպը
  • Սամարղանդի տերը, Ռոբերտ Իրվին Հովարդի պատմվածքը
  • Թամերլան, կոլումբացի գրող Էնրիկե Սերանոյի վեպը իսպաներենով[99]
  • Թամերլան՝ Աստծո ստվեր, Ջոն Ֆլետչերի կողմից BBC Radio 3-ի պիես, որը հեռարձակվել է 2008 թվականին․ սա Լենկթեմուրի, Իբն Խալդունի և Հաֆեզի հանդիպման հորինված պատմություն է։

Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենկթեմուրը ունեցել է 43 կին՝

  • Թուրմիշ աղա՝ Ջահանգիր Միրզայի, Ջահանշահ Միրզայի և Աքա Բեգի մայրը,
  • Օլժայ Թուրխան աղա (ամուսնացել է 1357/1358 թվականին)՝ Ամիր Մաշլահի դուստրն ու Ամիր Կազաղանի թոռնուհին,
  • Սարայ Մուլք խանում (ամուսնացել է 1367 թվականին)՝ Ամիր Հուսեյնի այրին և Քազան խանի դուստրը,
  • Իսլամ աղա (ամուսնացել է 1367 թվականին)՝ Ամիր Հուսեյնի այրին և Ամիր Բայան Սալդուզի դուստրը,
  • Ուլուս աղա (ամուսնացել է 1367 թվականին)՝ Ամիր Հուսեյնի այրին և Ամիր Խիզր Յասուրի դուստրը,
  • Դիլշադ աղա (ամուսնացել է 1374 թվականին)՝ Շամս ադ-Դինի դուստրն ու Բուցան աղայի կինը,
  • Թուման աղա (ամուսնացել է 1377 թվականին)՝ Ամիր Մուսայի և նրա կնոջ՝ Արզու Մուլք աղայի դուստրը,
  • Չուլպան Մուլք աղա՝ Հաջի Բեգ Ջետահի դուստրը,
  • Թուքալ խանում (ամուսնացել է 1395 թվականին)՝ մոնղոլ խան Խիզր Խոջայի դուստրը,
  • Թոլուն աղա (հարճ)՝ Օմար Շեյխ Միրզա I-ի մայրը,
  • Մենգլի աղա (հարճ)՝ Միրան շահ իբն Թեմուրի մայրը,
  • Թողայ Թուրխան աղա՝ Ամիր Հուսեյնի այրին և Շահրուհ Միրզա իբն Թեմուրի մայրը,
  • Թուղդի բեյ աղա՝ Աք Սուֆի Քոնգիրաթի դուստրը,
  • Սուլթան Արայ աղա,
  • Մալիքանշահ աղա,
  • Խանդ Մալիք աղա՝ Իբրահիմ Միրզայի մայրը,
  • Սուլթան աղա, որդին մահացել է մանուկ ժամանակ։

Լենկթեմուրի մյուս կանանցից և հարճերից են՝ Դավլաթ Թարքան աղա, Բուրհան աղա, Ջանի բեգ աղա, Թինի բեգ աղա, Դուր Սուլթան աղա, Մունդուզ աղա, Բախտ Սուլթան աղա, Նովրուզ աղա, Ջահան Բախտ աղա, Նիգար աղա, Ռուհփարվար աղա, Դիլ բեգ աղա, Դիլշադ աղա, Մուրադ բեգ աղա, Փիրուզբախտ աղա, Խոշքելդի աղա, Դիլխոշ աղա, Բարաթ բեյ աղա, Սեվինչ Մալիք աղա, Արզու բեգ աղա, Յադգար Սուլթան աղա, Խուդադադ աղա, Բախտ Նիգար աղա, Քութլու բեյ աղա և ևս մեկ Նիգար աղա։

Լենկթեմուրի ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջահանգիր Միրզա իբն Թեմուր, մայրը՝ Թուրմիշ աղա
  • Օմար Շեյխ Միրզա I, մայրը՝ Թոլուն աղա
  • Միրան շահ իբն Թեմուր, մայրը՝ Մենգլի աղա
  • Շահրուհ Միրզա իբն Թեմուր, մայրը՝ Թողայ Թուրխան աղա

Դուստրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աքա Բեգի՝ ամուսնացել է Ամիր Մուսայի որդի Մոհամմադ բեյի հետ, մայրը՝ Թուրմիշ աղա
  • անունն անհայտ է՝ ամուսնացել է Սոլիման Միրզայի հետ, մայրն անհայտ է
  • անունն անհայտ է՝ ամուսնացել է Ջումալեզա Միրզայի հետ, մայրն անհայտ է
  • Սուլթան Բախթ Բեգում՝ նախ ամուսնացել է Մոհամմեդ Միրքեի հետ, ապա 1389-1390 թվականներին՝ Սոլիման շահի, մայրը՝ Օլջայ Թուրխան աղա

Ջահանգիրի որդիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուհամմադ Սուլթան իբն Ջահանգիր Միրզա
  • Փիր Մուհամմադ բին Ջահանգիր Միրզա

Օմար Շեյխ Միրզա I-ի որդիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիր Մուհամմադ իբն Օմար Շեյխ Միրզա I
  • Իսքանդար իբն Օմար Շեյխ Միրզա I
  • Ռուսթամ իբն Օմար Շեյխ Միրզա I
  • Բայքարահ իբն Օմար Շեյխ Միրզա I
    • Մանսուր իբն Բայքարահ
      • Հուսեյն իբն Մանսուր բին Բայքարահ
        • Բադի ազ-Զաման
          • Մուհամմեդ Մումին
        • Մուզաֆֆեր Հուսեյն
        • Իբրահիմ Հուեսյն

Միրան շահի որդիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խալիլ Սուլթան իբն Միրան շահ
  • Աբու Բաքըր իբն Միրան շահ
  • Մուհամմադ իբն Միրան շահ

Շահրուհ Միրզայի որդիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրզա Մուհամմադ Թարաղայ, ավելի հայտնի է Ուլուգբեկ անունով
    • Աբդուլ Լաթիֆ
  • Գիյատադդին Բայսոնքոր
    • Ալա ուդ-Դաուլահ Միրզա իբն Բայսոնքոր
      • Իբրահիմ Միրզա
    • Սուլթան Մուհամմադ իբն Բայսոնքոր
      • Յադիգար Մուհամմադ
    • Միրզա Աբուլ Քասիմ Բաբուր իբն Բայսոնքոր
  • Սուլթան Իբրահիմ Միրզա
    • Աբդուլլահ Միրզա
  • Միրզա Սոյուրգաթմիշ խան
  • Միրզա Մոհամմեդ Ջուքի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Muntakhab-ul-Lubab, Khafi Khan Nizam-ul-Mulk, Vol I, p. 49. Printed in Lahore, 1985
  2. W. M. Thackston, A Century of Princes: Sources on Timurid History and Art, (1989), p.239
  3. LIBRIS — 2012.
  4. Josef W. Meri (2005)։ Medieval Islamic Civilization։ Routledge։ էջ 812։ ISBN 9780415966900 
  5. J. J. Saunders (March 2001)։ The History of the Mongol Conquests։ University of Pennsylvania Press։ էջեր 173–։ ISBN 978-0-8122-1766-7 
  6. «Counterview: Taimur's actions were uniquely horrific in Indian history» 
  7. Darwin John (2008)։ After Tamerlane: the rise and fall of global empires, 1400–2000։ Bloomsbury Press։ էջեր 29, 92։ ISBN 978-1-59691-760-6 
  8. 8,0 8,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ։1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. 9,0 9,1 Gérard Chaliand, Nomadic Empires: From Mongolia to the Danube translated by A.M. Berrett, Transaction Publishers, 2004. translated by A.M. Berrett. Transaction Publishers, p.75. 0-7658-0204-X. Limited preview at Google Books. p. 75., 0-7658-0204-X, p.75., "Timur Leng (Tamerlane) Timur, known as the lame (1336–1405) was a Muslim Turk. He aspired to recreate the empire of his ancestors. He was a military genius who loved to play chess in his spare time to improve his military tactics and skill. And although he wielded absolute power, he never called himself more than an emir.", "Timur Leng (Tamerlane) Timur, known as the lame (1336–1405) was a Muslim Turk from the Umus of Chagatai who saw himself as Genghis Khan's heir."
  10. Justin Marozzi (2006)։ Tamerlane: Sword of Islam, Conqueror of the World։ Da Capo Press։ էջ 342։ ISBN 978-0-306-81465-5 
  11. Richard C. Martin, Encyclopedia of Islam and the Muslim World A-L, Macmillan Reference USA, 2004, 978-0-02-865604-5, p. 134.
  12. Forbes Manz Beatrice (April 1998)։ «Temür and the Problem of a Conqueror's Legacy»։ Journal of the Royal Asiatic Society։ Third 8 (1): 21–41 
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 Marozzi, Justin (2004)։ Tamerlane: Sword of Islam, conqueror of the world։ HarperCollins 
  14. Matthew White: Atrocitology: Humanity's 100 Deadliest Achievements, Canongate Books, 2011, 9780857861252, section "Timur"
  15. «The Rehabilitation Of Tamerlane»։ Chicago Tribune։ 17 January 1999 
  16. J.J. Saunders, The history of the Mongol conquests (page 174), Routledge & Kegan Paul Ltd., 1971, 0812217667
  17. «Timur»։ Encyclopædia Britannica, Online Academic Edition։ 2007 
  18. 18,0 18,1 18,2 Beatrice F. Manz (2000)։ «Tīmūr Lang»։ Encyclopaedia of Islam 10 (2nd ed.)։ Brill Publishers։ Վերցված է 24 April 2014 
  19. Harry N. Abrams, Turks: A Journey of a Thousand Years, 600-1600 (2005), p. 196
  20. Martin Bernard Dickson, Michel M. Mazzaoui, Vera Basch Moreen, Intellectual studies on Islam: essays written in honor of Martin B. Dickson (1993), p. 97
  21. Franklin Mackenzie, The Ocean and the Steppe: The Life and Times of the Mongol Conqueror Genghis Khan, 1155-1227 (1963), p. 322
  22. Michael Biran, Chinggis Khan: Selected Readings (2012), ch. 5
  23. Mansura Haidar, Indo-Central Asian relations: from early times to medieval period (2004), p. 126
  24. Martin Bernard Dickson, Michel M. Mazzaoui, Vera Basch Moreen, Intellectual studies on Islam: essays written in honor of Martin B. Dickson (1990), p. 97
  25. Mu'izz al-Ansab, Folio. 97a
  26. W.J Fischel, Ibn Khaldun and Tamerlane (1952), p. 37
  27. 27,0 27,1 Ahmed ibn Arabshah, Tamerlane: The Life of the Great Amir, p. 4
  28. Ron Sela, The Legendary Biographies of Tamerlane: Islam and Heroic Apocrypha in Central Asia (2011), p. 27
  29. 29,0 29,1 «Tamerlane»։ AsianHistory։ Վերցված է 1 November 2013 
  30. Richard Peters, The Story of the Turks: From Empire to Democracy (1959), p. 24
  31. "Central Asia, history of Timur", in Encyclopædia Britannica, Online Edition, 2007. (Quotation:"Under his leadership, Timur united the Mongol tribes located in the basins of the two rivers.")
  32. "Islamic world", in Encyclopædia Britannica, Online Edition, 2007. Quotation: "Timur (Tamerlane) was of Mongol descent and he aimed to restore Mongol power."
  33. Carter V. Findley, The Turks in World History, Oxford University Press, 2005, Oxford University Press, 2005, 978-0-19-517726-8, p. 101.
  34. G. R. Garthwaite, The Persians, Malden, 978-1-55786-860-2, MA: Blackwell Pub., 2007. (p.148) Quotation: "Timur's tribe, the Barlas, had Mongol origins but had become Turkic-speaking ... However, the Barlus tribe is considered one of the original Mongol tribes and there are "Barlus Ovogton" people who belong to Barlus tribe in modern Mongolia."
  35. M.S. Asimov & Clifford Edmund Bosworth, History of Civilizations of Central Asia, UNESCO Regional Office, 1998, 92-3-103467-7, p. 320: "One of his followers was [...] Timur of the Barlas tribe. This Mongol tribe had settled [...] in the valley of Kashka Darya, intermingling with the Turkish population, adopting their religion (Islam) and gradually giving up its own nomadic ways, like a number of other Mongol tribes in Transoxania ..."
  36. Beatrice Forbes Manz, Tamerlane and the Symbolism of Sovereignty (1988), p. 116
  37. Sharaf ad-Din Ali Yazdi, Zafarnama (1424-1428), p. 35
  38. Sharaf ad-Din Ali Yazdi, Zafarnama (1424-1428), p. 75
  39. 39,0 39,1 39,2 Manz Beatrice Forbes (1988)։ «Tamerlane and the symbolism of sovereignty»։ Iranian Studies (journal) 21 (1–2): 105–122։ JSTOR 4310596։ doi:10.1080/00210868808701711 
  40. 40,0 40,1 Ian C. Hannah (1900)։ A brief history of eastern Asia։ T.F. Unwin։ էջ 92։ Վերցված է 30 December 2015 
  41. 41,0 41,1 Manz Beatrice Forbes (2002)։ «Tamerlane's Career and Its Uses»։ Journal of World History 13: 3։ doi:10.1353/jwh.2002.0017 
  42. Nicholas V. Raisanovsky; Mark D. Steinberg: A History of Russia Seventh Edition, pg 93
  43. «Commemoration of the Vladimir Icon of the Mother of God and the deliverance of Moscow from the Invasion of Tamerlane»։ oca.org։ Վերցված է 5 February 2019 
  44. Wescoat James L., Wolschke-Bulmahn Joachim (1996)։ Mughal Gardens։ google.ca։ ISBN 9780884022350 
  45. 45,0 45,1 Chaliand Gerard, Arnaud Blin (2007)։ The History of Terrorism: From Antiquity to Al Qaeda։ University of California Press։ էջ 87։ ISBN 978-0-520-24709-3 
  46. Fisher, W.B.; Jackson, P.; Lockhart, L.; Boyle, J.A. : The Cambridge History of Iran, p55.
  47. Nicholas V. Raisanovsky; Mark D. Steinberg: A History of Russia Seventh Edition, pg 94
  48. 48,0 48,1 Virani, Shafique N. The Ismailis in the Middle Ages: A History of Survival, A Search for Salvation (New York: Oxford University Press), 2007, p. 116.
  49. Singh Raj Pal (1988-01-01)։ Rise of the Jat power։ ISBN 9788185151052։ Վերցված է 2012-05-22 
  50. Kumāra Mahendra, Śarmā Parameśa, Siṃha Rājapāla (1991)։ Jāṭa balavāna: Jāṭa itihāsa (հինդի)։ Madhura-Prakāśana 
  51. [1](չաշխատող հղում)
  52. Hunter Sir William Wilson (1909)։ «The Indian Empire: Timur's invasion 1398»։ The Imperial Gazetteer of India 2։ էջ 366 
  53. Mallu, who later received the title of Iqbal Khan, was a noble in Siri and an ally of Muqarrab Khan, but later on betrayed him and Nusrat Khan, and allied with Nasir-ud-din Mahmud Shah. History Of Medieval India; V. D. Mahajan p.205
  54. «The Turco-Mongol Invasions»։ Rbedrosian.com։ Վերցված է 2012-05-22 
  55. Aleppo:the Ottoman Empire's caravan city, Bruce Masters, The Ottoman City Between East and West: Aleppo, Izmir, and Istanbul, ed. Edhem Eldem, Daniel Goffman, Bruce Master, (Cambridge University Press, 1999), 20.
  56. «Shlama – Aleppo – BELIEVING IN ALEPPO» 
  57. Margaret Meserve, Empires of Islam in Renaissance Historical Thought, (Harvard University Press, 2008), 207.
  58. «Tamerlane in Damascus» 
  59. «The Sack of Damascus – History Today» 
  60. «تيمور لنك..بشار الأسد..لافرق! – نور سورية» 
  61. Ibn Arabshah, Timur the Great Amir, p. 168
  62. Kevin Reilly (2012)։ The Human Journey: A Concise Introduction to World History։ Rowman & Littlefield։ էջեր 164–։ ISBN 978-1-4422-1384-5 
  63. Henry Cabot Lodge (1913)։ The History of Nations։ P.F.Collier։ էջեր 51– 
  64. Marina Belozerskaya (4 September 2012)։ Medusas Gaze: The Extraordinary Journey of the Tazza Farnese։ Oxford University Press։ էջեր 88–։ ISBN 978-0-19-987642-6 
  65. Vertot (abbé de) (1856)։ The History of the Knights Hospitallers of St. John of Jerusalem: Styled Afterwards, the Knights of Rhodes, and at Present, the Knights of Malta։ J.W. Leonard & Company։ էջեր 104– 
  66. Stevens, John. The history of Persia. Containing, the lives and memorable actions of its kings from the first erecting of that monarchy to this time; an exact Description of all its Dominions; a curious Account of India, China, Tartary, Kermon, Arabia, Nixabur, and the Islands of Ceylon and Timor; as also of all Cities occasionally mention'd, as Schiras, Samarkand, Bokara, &c. Manners and Customs of those People, Persian Worshippers of Fire; Plants, Beasts, Product, and Trade. With many instructive and pleasant digressions, being remarkable Stories or Passages, occasionally occurring, as Strange Burials; Burning of the Dead; Liquors of several Countries; Hunting; Fishing; Practice of Physick; famous Physicians in the East; Actions of Tamerlan, &c. To which is added, an abridgment of the lives of the kings of Harmuz, or Ormuz. The Persian history written in Arabick, by Mirkond, a famous Eastern Author that of Ormuz, by Torunxa, King of that Island, both of them translated into Spanish, by Antony Teixeira, who liv'd several Years in Persia and India; and now render'd into English.
  67. Graziella Caselli, Gillaume Wunsch, Jacques Vallin (2005). "Demography: Analysis and Synthesis, Four Volume Set: A Treatise in Population". Academic Press. p.34. 0-12-765660-X
  68. 68,0 68,1 68,2 Tsai, Shih-Shan Henry (2002), Perpetual Happiness: The Ming Emperor Yongle (2 տպ.), University of Washington Press, pp. 188–189, ISBN 978-0-295-98124-6, https://books.google.am/books?id=aU5hBMxNgWQCpg=PA188 
  69. Turnbull Stephen (30 January 2007)։ The Great Wall of China 221 BC-1644 AD։ Osprey Publishing։ էջ 23։ ISBN 978-1-84603-004-8։ Վերցված է 2010-03-26 
  70. C. P. Atwood-Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, see: Northern Yuan Dynasty
  71. Adela C.Y. Lee։ «Tamerlane (1336–1405) – The Last Great Nomad Power»։ Silkroad Foundation։ Վերցված է 2012-05-22 
  72. Tsia 2002, էջ. 161
  73. Beatrice Forbes Manz (25 March 1999)։ The Rise and Rule of Tamerlane։ Cambridge University Press։ էջեր 17–։ ISBN 978-0-521-63384-0 
  74. "The Descendants of Sayyid Ata and the Rank of Naqīb in Central Asia" by Devin DeWeese Journal of the American Oriental Society, Vol. 115, No. 4 (Oct. – Dec., 1995), pp. 612–634
  75. Four studies on the history of Central Asia, Volume 1 By Vasilij Vladimirovič Bartold p.19
  76. Islamic art By Barbara Brend p.130
  77. 77,0 77,1 Virani, Shafique N. The Ismailis in the Middle Ages: A History of Survival, A Search for Salvation (New York: Oxford University Press), 2007, p. 114.
  78. Manz Beatrice Forbes (1989)։ The rise and rule of Tamerlane։ Cambridge University Press 
  79. 79,0 79,1 Walter Joseph Fischel, Ibn Khaldūn in Egypt: His Public Functions and His Historical Research, 1382–1406; a Study in Islamic Historiography, University of California Press, 1967, page 51, footnote
  80. Holden Edward S. (2004) [1895]։ The Mogul Emperors of Hindustan (1398–1707 A.D)։ New Delhi, India: Westminster, Archibald Constable and Co.։ էջեր 47–48։ ISBN 978-81-206-1883-1 
  81. Cowell, Professor (first name not given). MacMillan's Magazine, vol. XXX (via Google Books). London: MacMillan & Co., 1874, p. 252.
  82. Document preserved at Le Musée de l'Histoire de France, code AE III 204. Mentioned Dossier II, 7, J936
  83. Mentioned Dossier II, 7 bis
  84. Mentioned Dossier II, 7 ter
  85. Frances Carney Gies (September–October 1978)։ «The Man Who Met Tamerlane»։ Saudi Aramco World 29 (5)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-08-ին։ Վերցված է 2011-07-26 
  86. Manz, Beatrice Forbes (1999). The Rise and Rule of Tamerlane. Cambridge University Press, p. 109. 0-521-63384-2. Limited preview at Google Books. p. 109. "In Temür's government, as in those of most nomad dynasties, it is impossible to find a clear distinction between civil and military affairs, or to identify the Persian bureaucracy as solely civil or the Turko-Mongolian solely with military government. In fact, it is difficult to define the sphere of either side of the administration and we find Persians and Chaghatays sharing many tasks. (In discussing the settled bureaucracy and the people who worked within it I use the word Persian in a cultural rather than ethnological sense. In almost all the territories which Temür incorporated into his realm Persian was the primary language of administration and literary culture. Thus the language of the settled 'diwan' was Persian and its scribes had to be thoroughly adept in Persian culture, whatever their ethnic origin.) Temür's Chaghatay emirs were often involved in civil and provincial administration and even in financial affairs, traditionally the province of Persian bureaucracy."
  87. Roy Olivier (2007)։ The new Central Asia։ I. B. Tauris։ էջ 7։ ISBN 978-1-84511-552-4 
  88. «History of the Nestorians» 
  89. «Iqbal'S Hindu Relations»։ The Telegraph (Calcutta, India)։ 30 June 2007 
  90. 90,0 90,1 Hameed ud-Din (2011)։ «Abū Ṭāleb Ḥosaynī»։ Encyclopædia Iranica։ Վերցված է 17 September 2014 
  91. Milwright Marcus (2006)։ «So Despicable a Vessel: Representations of Tamerlane in Printed Books of the Sixteenth and Seventeenth Centuries»։ Muqarnas 23: 317։ doi:10.1163/22118993-90000105 
  92. 92,0 92,1 92,2 Knobler Adam (November 1995)։ «The Rise of Timur and Western Diplomatic Response, 1390–1405»։ Journal of the Royal Asiatic Society։ Third Series 5 (3): 341–349։ doi:10.1017/s135618630000660x 
  93. ad-DīnʿAlī Yazdī Sharaf (1723)։ The History of Timur-Bec 1։ էջեր xii–ix  Punctuation and spelling modernized.
  94. Mikhail Mikhaĭlovich Gerasimov (1971)։ The face finder։ Hutchinson։ էջ 135։ ISBN 978-0-09-105510-3 
  95. Lev Vasilʹevich Oshanin (1964)։ Anthropological composition of the population of Central Asia: and the ethnogenesis of its peoples 2։ Peabody Museum։ էջ 39 
  96. «Uzbekistan: On the bloody trail of Tamerlane»։ The Independent (London)։ 9 July 2006։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2013-ին։ Վերցված է 17 April 2016 
  97. Mark & Ruth Dickens։ «Timurid Architecture in Samarkand»։ Oxuscom.com։ Վերցված է 2012-05-22 
  98. Marozzi 2004
  99. Enrique Serrano (2011-01-02)։ Tamerlan (Biblioteca Breve) (Spanish Edition)։ ISBN 9789584205407 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лэмб Гарольд. Тамерлан. Правитель и полководец / Пер. с англ. Л. А. Игоревского. — М.: Центрполиграф, 2002. — 334 с. — («Nomen est Omen»). — ISBN 5-227-01788-3
  • Лэмб Гарольд. Тамерлан. Потрясатель вселенной / Пер. с англ. Д. В. Вознякевича. — М.: Вече, 2008. — 340 с. — («Terra Historica»). — ISBN 978-5-9533-3348-1
  • Лэн-Пуль Стенли. Мусульманские династии / Пер. с англ. В. В. Бартольда. — М.: Восточная литература РАН; Муравей, 2004. — 312 с.
  • Мароцци Джастин. Тамерлан: Завоеватель Мира / Пер. с англ. А. Г. Больных. — М.: АСТ (издательство); Хранитель, 2007. — 446 с. — («Историческая библиотека»). — ISBN 978-5-17-046324-4
  • Нагель Тильман. Тимур-завоеватель и исламский мир позднего средневековья / Пер. с нем. Л. И. Ясинской. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 640 с. — («След в истории»). — ISBN 5-222-00104-0
  • Ру Ж.-П. Тамерлан / Пер. с фр. Е. А. Соколова. — М.: Молодая гвардия, 2007. — 295 [9] с.: ил. — 4-е изд. — («Жизнь замечательных людей»).
  • Тамерлан. Эпоха. Личность. Деяния. / Под ред. Р. Рахманалиева. — М.: ГУРАШ, 1992. — 544 с. — ISBN 5-7294-0038-1
  • Тамерлан — покоритель Азии. / Сост. В. Петров. — М.: Ломоносовъ, 2015. — 224 с. — («История. География. Этнография»). — ISBN 978-5-91678-280-6
  • Телицын В. Л. Тамерлан. Легенды жизни и смерти. «Сезам, откройся…» — М.: Таус, 2006. — 360 с.: ил. — ISBN 978-5-903011-12-4
  • Катанов Н. Ф. Предание тобольских татар о грозном царе Тамерлане // Ежегодник Тобольского губернского музея : журнал. —Тобольск, 1898. — Т. IX. — С. 50-52.
  • Бородин С. П. Звезды над Самаркандом: В 2-х тт. — М.: Дрофа, 1994. — 544 + 832 с. — («Всемирная история в романах»). — ISBN 5-7107-0244-7
  • Деревьев М. М., Сегень А. Ю. Тимур. Тамерлан. — М.: Армада, 1996. — 556 с. — («Великие властители в романах»). — ISBN 5-7632-0147-7
  • Липовский Ю. О. Камень Тамерлана. Историческая повесть. — СПб.: Диля, 2004. — 288 с. — ISBN 5-88503-208-4
  • Сегень А. Ю. Тамерлан. Исторический роман. — М.: Вече, 2007. — 640 с. — («Всемирная история в романах»). — ISBN 978-5-9533-2283-6
  • Семёнова Т. И. Тамерлан. Копьё судьбы. Роман. — М.: Аквилегия-М, 2016. — 672 с. — («Фаэтон»). — ISBN 978-5-906819-33-8
  • Хукхэм Хильда. Властитель семи созвездий. — Ташкент: Адолат, 1995. — 320 с.
  • Юнус Огуз. Тамерлан. Кн. 1. Путь к вершине / Пер. с азерб. Али Саидова. — М.: Издатель Воробьёв А. В., 2012. — 260 с. — ISBN 978-5-93883-182-7
  • Юнус Огуз. Тамерлан. Кн. 2. Властелин мира / Пер. с азерб. Али Саидова. — М.: Издатель Воробьёв А. В., 2013. — 264 с. — ISBN 978-5-91146-817-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]