Ջահանգիր
Արտաքին տեսք
Ջահանգիր | |
|---|---|
| Ծնվել է՝ | օգոստոսի 30, 1569[1] |
| Ծննդավայր | Ֆատեհպուր Սիկրի, Մեծ Մողոլների կայսրություն |
| Մահացել է՝ | հոկտեմբերի 28, 1627[2][3] (58 տարեկան) |
| Վախճանի վայր | Rajauri, Մեծ Մողոլների կայսրություն |
| Տոհմ | Թիմուրիդների հարստություն |
| Հայր | Աքբար Մեծ |
| Մայր | Mariam-uz-Zamani? |
| Երեխաներ | Շահ Ջահան, Khusrau Mirza?, Parviz?, Shahryar? և Bahar Banu Begum? |
| Հավատք | իսլամ |
Ջահանգիր (օգոստոսի 30, 1569[1], Ֆատեհպուր Սիկրի, Մեծ Մողոլների կայսրություն - հոկտեմբերի 28, 1627[2][3], Rajauri, Մեծ Մողոլների կայսրություն), Մեծ մողոլների կայսրության տիրակալ՝ 1605 թվականից։ Աքբարի որդին։ Նրա օրոք սկսել է թուլանալ կենտրոնական իշխանությունը, մեծացել է ֆեոդալների ազդեցությունը, մեծ չափերի հասել կաշառակերությունը։
1613 թվականին անգլիական Արևելա-Հնդկական ընկերությունը Ջահանգիրից ստացել է Սուրաթում առևտրավան հիմնելու առաջին ֆերմանը (հրամանագիրը)։
1622 թվականին պարսիկները մողոլներից խլել են առևտրական կարևոր կենտրոն Ղանդահարը։ Ջահանգիրը քիչ է զբաղվել պետական գործերով․ քաղաքական մեծ ազդեցություն է ունեցել նրա կինը՝ Նուր Ջահանը։ Գրել է հիշողություններ («Թյուզուկ-ի-Ջահանգիրի»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 الشريف م. م. المُختار المصون من أعلام القُرُون (արաբ.) — 1 — جدة: دار الأندلس الخضراء, 1995. — P. 1194—1195. — 2084 p.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջահանգիր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 471)։ |