Շահ Ջահան
Շահ Ջահան | |
|---|---|
| Ծնվել է՝ | հունվարի 15, 1592[1] |
| Ծննդավայր | Lahore Fort, Լահոր, Մեծ Մողոլների կայսրություն |
| Մահացել է՝ | հունվարի 22, 1666[2][1] (74 տարեկան) |
| Վախճանի վայր | Ագրայի ամրոց, Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն |
| Տոհմ | Մեծ Մողոլներ |
| Հայր | Ջահանգիր |
| Մայր | Jagat Gosain? |
| Երեխաներ | Parhez Banu Begum?, Jahanara Begum?, Dara Shikoh?[3], Shah Shuja?, Roshanara Begum?, Աուրենգզեբ, Murad Bakhsh? և Gauhar Ara Begum? |
| Հավատք | իսլամ |
Շահ Ջահան (ուրդու՝ شاه جهان, հունվարի 15, 1592[1], Lahore Fort, Լահոր, Մեծ Մողոլների կայսրություն - հունվարի 22, 1666[2][1], Ագրայի ամրոց, Ագրա, Մեծ Մողոլների կայսրություն), Մեծ մողոլների կայսրության տիրակալ 1627-1658 թվականներին։ 1616 թվականին Դեկանում տարել է մի շարք հաղթանակներ (որի համար էլ ստացել է «Շահ Ջահան» («աշխարհի տիրակալ») տիտղոսը։ 1622-1625 թվականներին ապստամբել է հոր՝ Ջահանգիրի դեմ, բայց պարտվել է, ապա ներում ստացել։ Նրա օրոք կառուցվել են Թաջ Մահալը, «Կարմիր ամրոցը», «Տաճարային մզկիթը» (Դելիում) են։
Չնայած կայսրության արտաքին փայլին, Շահ Ջահանի օրոք սկսվել է նրա անկումը, ուժեղացել է եվրոպական առևտրական ընկերությունների ներթափանցումը Հնդկաստան։ 1658 թվականին Շահ Ջահանի մահվան կեղծ լուրը առաջացրել է երկպառակտչական պայքար նրա որդիների միջև, հաղթել է Աուրենգզեբը, իսկ Շահ Ջահան բանտարկվել է իր հարկաբաժնում մինչև մահը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 https://pantheon.world/profile/person/Shah_Jahan
- ↑ Union List of Artist Names — 2023.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահ Ջահան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 428)։ |