Լահոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լահոր
ուրդու՝ لاہور
Alamgiri Gate.jpg
Կոորդինատներ: 31°32′59″ հս․ լ. 74°20′37″ ավ. ե. / 31.54972° հս․. լ. 74.34361° ավ. ե. / 31.54972; 74.34361
Երկիր Պակիստան Պակիստան
Առաջին հիշատակում 10. century
Մակերես 1 772 000 000 square metre
ԲԾՄ 217±1 մետր
Բնակչություն 11 126 285 մարդ (2017)[1]
Ժամային գոտի UTC+5 և UTC+05:30
Հեռախոսային կոդ 042
Փոստային ինդեքսներ 54000
Պաշտոնական կայք lahore.gov.pk
##Լահոր (Պակիստան)
Red pog.png

Լահոր, քաղաք Պակիստանի հյուսիս-արևելքում, Ռավի գետի ձախ ափին։ Փենջաբ գավառի վարչական կենտրոնն է, տրանսպորտային հանգույց։ Մեծությամբ և տնտ. նշանակությամբ երկրի երկրորդ քաղաքն է՝ Կարաչիից հետո։ Մոտ 2 միլիոն բն. (1971)։ Կան տեքստիլ, սննդի, ռետինատեխնիկական, կաշվիկոշկեղենի արդյունաբերության, ինչպես նաև մետաղամշակման և մեքենաշինական ձեռնարկություններ, ՋԷԿ։ Արհեստագործության հնագույն կենտրոն է։ Ունի համալսարան, քոլեջներ։ Հիմնադրվել է մեր թվարկության սկզբին։ Լահոր հարուստ է 16 -17 դարերին ճարտապետական հուշարձաններով։ Քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող հզոր պատերով և աշտարակներով շրջափակված ամրոցը (1570-ական թվականների.) ընդգրկում է պալատական համալիրներ (Զահանգիրի պալատը, 1617, ճարտարապետ՝ Աբդուլ Քարիմ), Մարգարտյա մզկիթը (1645) և այլ կառույցներ։ Ամրոցից հվ. «Հին քաղաքն» է, որտեղ պահպանվել են Վեզիր Խանի (1634) և Ոսկե (1753) մզկիթները։ 19-րդ դարի կառուցվել են ոճով էկլեկտիկ, մոտիվներով ազգային շենքեր (թանգարան, համալսարան և այլն), 1947-ից հետո՝ Արվեստի ազգային կոլեջը, գրասենյակների 10- հարկանի շենքը (1962—1965) են։ Լահորից 8 կմ արլ. Շալիմարի այգիներն են (1637, ճարտարապետ՝ Ալի Մարդան Խան)։


  1. https://en.wikipedia.org/wiki/Lahore#cite_note-census2017-6