Արևելք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևելք (այլ կիրառումներ)

Արևելք, կողմնացույցի չորս հիմնական ուղղություններից մեկը։ Հորիզոնի այն կողմը, որի ուղղությամբ պտտվում է Երկիրը, որտեղից ծագում է Արևը[1]։ Այն գտնվում է արևմուտքի հակադիր ուղղությամբ։ Գիշերահավասարի օրերին Արևը ծագում է ուղիղ արևելքից։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելքը կազմությամբ բարդ բառ է, բաղկացած «արև» ու «ել»՝ ելնելը, ծագում արմատներից և «ք» ածանցից։
East բառը եկել է միջին անգլերենի est, հին անգլերենի ēast բառից, որն էլ ծագում է նախագերմաներենի *aus-to- կամ *austra- «արևելք, արևածագի ուղղությունը» բառերից, սա էլ իր հերթին հնդեվրոպական նախալեզվի *aus- արմատից՝ «շողալ» կամ «արշալույս»[2]։ Սա նման է հին բարձր գերմաներենի *ōstar «դեպի արևելք», լատիներեն aurora «արևագալ», և հունարեն ēōs կամ heōs արմատներին[3]։ Ēostre արշալույսի գերմանական աստվածուհին էր, հավանաբար անձնավորում էր և՛ արևածագը, և՛ հիմնական կողմերը։
Արևելքի միջազգային նշանակումն է E (east բառից), հայերեն համառոտագրությունն է՝ արլ.։
Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից քարտեզներում արևելքը որպես կանոն գտնվում է աջ կողմում։ Այս սովորույթը հանդես է գալիս կողմնացույցների օգտագործումից, որտեղ հյուսիսը տեղակայված է ամենավերևում։ Արևելքի ուղղությունը ուղղահայաց է հյուսիսին և հարավին, այսինքն՝ Երկրի աշխարհագրական բևեռներին, և հակադիր է գտնվում արևմուտքին։ Արևելքի ուղղությունը համապատասխանում է ազիմուտի +90°-ին և −90°՝ աստղագիտորեն։
Մշակութային[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելքն այն ուղղությունն է, որով Երկիրը պտտվում է առանցքի շուրջը և հետևաբար ընդհանուր ուղղությունը, որով հայտնվում է Արևը։ Արևելքի ուղղությամբ աղոթելու սովորույթը ավելի հին է, քան քրիստոնեությունը, բայց ընդունվել է այդ կրոնում, քանի որ Արևելքը համարվում էր մարդկության նախնական օջախը։ Հետևաբար, որոշ քրիստոնեական եկեղեցիներ ավանդաբար ուղղված են դեպի արևելք[4][5]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելքը դեպի վեր (East is Up) "Twenty One Pilots" - խմբի, Nico And The Niners երգի իմաստուն մասնիկներից է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երեւան, 1976։
- ↑ «east»։ Online Etymology Dictionary։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013
- ↑ «east»։ Merriam-Webster։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013
- ↑ «Orientation of Churches»։ Catholic Encyclopedia։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013
- ↑ Peters Bosco (ապրիլի 30, 2012)։ «Architectural Design Guidelines 1»։ Liturgy.co.nz։ Վերցված է դեկտեմբերի 3, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ընթերցե՛ք «արևելք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 36)։ ![]() |
Հորիզոնի կողմեր
|
---|