Արևելք (տարածաշրջան)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևելք (այլ կիրառումներ)
Արևելք` ավանդաբար այն ցույց է տալիս Եվրոպայի նկատմամբ դեպի արևելք գտնվող աշխարհի մասը։ Հիմնականում դա գործածվում է Ասիա աշխարհամասի վերաբերյալ։ Իր հերթին, Արևելք հասկացությունը բաժանվում է ըստ տարածաշրջանների` Հեռավոր Արևելք, Մերձավոր Արևելք և Միջին Արևելք նշանակումների։
Գիշերահավասարի օրերին Արեգակը ծագում է արևելքի կետում։ Երկնոլորտի վրա արևելքի կետը մաթեմատիկական հորիզոնի և երկնային հասարակածի հատման երկու կետերից մեկն է։
Հայաստանն ըստ այդ բաժանումների, Միջին Արևելքի երկիր է։
Արևելք հասկացությունը, բացի աշխարհագրական նշանակության, ունի նաև մշակույթ բնութագրող իմաստ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| ||||||||||||