Միապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միապետ (ծագել է հուն.՝ μόναρχος բացարձակ կառավարիչ, տեր) ժառանգաբար փոխանցվող, իսկ հազվադեպ դեպքում նաև ընտրվող պաշտոն՝ օժտված ինքնուրույնությամբ։ Միապետը տարբեր անվանումներ ունի, մասնավորապես՝ թագավոր, կայսր, փարավոն, շեյխ, սուլթան, ամիրա, շահ, կրոնապետ, խան, բեյ և այլն։ Եվրոպական որոշ երկրներում միապետը կոչվում է իշխան (Մոնակո), մեկ այլ դեպքում՝ դուքս (Լյուքսեմբուրգ): Միապետը միշտ հանդես է գալիս որպես վերադաս։ Բացառվում է նրա ենթակայությումը որևէ մեկին[1]:

Միապետի ձեռքում է կենտրոնացված պետական, ռազմական, դատական իշխանությունը: Բացարձակ միապետություն առկա է միայն Ասիայի երկրներում, իսկ Վատիկանը համարվում է աստվածապետական միապետություն: Միապետի իշխանությունը միայն սահմանափակ է օրենսդիր ոլորտում (այս դեպքում խոսքը խորհրդարանական կամ սահմանադրական միապետության մասին է): Ըստ այդմ՝ սահմանադրական է կոչվում այն միապետությունը, որի դեպքում վերջինիս իշխանությունը սահմանափակված է միայն սահմանադրությամբ։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է պառլամենտին, իսկ գործադիրը՝ կառավարությանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Միապետություն