Բեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեյ, բիյ[1], թյուրքական տիտղոս և կոչում, որը ունի, ինչպես վարչական, այնպես էլ զինվորական կիրառելիություն։ Բեյ բառը ծագել է թյուրքերեն bək բառից, որը թարգմանաբար նշանակում է առաջնորդ։ Սկզբնական տարբերակում ունեցել է ցեղի կազմում ցածր առաջնորդի իմաստ, որի ղեկավարը խանն էր։ Զինվորական գրականության մեջ բեյ օգտագործվել է որպես դասակի հրամանատարին համարժեք կոչում։ Հին թյուրքական վարչական հիերարխիայի մեջ այն երկրորդն էր իր ավագությամբ՝ խանից հետո։

Սովորաբար թյուրքական լեզուներում, այս տիտղոսը անմիջական կապ և համընդհանրություն ունի այնպիսի տերմինների հետ, որոնք ընտանեկան կապեր են արտահայտում՝ հայր, ամուսին, ընտանիքի գլուխ։ Ավելի ուշ ժամանակներում թյուրքական լեզուներում կար «Բեյլերբեյ» կոչումը, որը մատնանշում էր վարչական ղեկավարին։

Օսմանյան կայսրությունում կոչումների հերթականությունը այսպիսին էր՝ Փաշա, Բեյ, Աղա, Էֆենդի։ Բեյ որպես անհատականացված կոչում կարող էին օգտագործել Մոլդովայի, Վալախիայի, Թունիսի, Սամոս կղզու ազնվականները։

Ժամանակակից Թուրքիայում, ինչպես նաև Ղրիմի թաթարների մոտ բեյը արտահայտում է հարգանքի իմաստ, որով դիմում են ղեկավարներին, օրինակ՝ Օմեր բեյ, որը թարգմանվում է որպես պարոն Օմեր։ Ներկայումս բեյը բավականին տարածված կոչում և տիտղոս է։

Կումիկների, կարաչայների, բալկարցիների մոտ առավել կիրառական է բիյ կոչումը, որը դարձյալ թարգմանվում էորպես իշխան, իսկ Ուլլու բիյը՝ ավագ իշխան[1]։

Ղազախների, ղրղզների թուրքմենների և ուզբեկների մոտ նույնպես կիրառվում է բիյ կոչումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Бий». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)


Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  • Շահինշահ  • Փադիշահ  • Սուլթան  • Շահ  • Մելիք  • Էմիր

Ցեղապետներ
Սարդար  • Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  • Բեյլերբեյ  • Փաշա  • Բեյ  • Բեկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]