Կարաչայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարաչայ տղամարդիկ (19-րդ դարի լուսանկար)

Կարաչայներ (ինքնանվանումը՝ կարաչայլներ), ժողովուրդ։ Հիմնականում բնակվում են Ռուսաստանի Դաշնության Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում։ Թիվը՝ 245 հազար։ Խոսում են կարաչայա-բալկարերեն։ Ազգության ձևավորմանը մասնակցել են տեղացի լեռնական ցեղերը, ալանները, բուլղարները, ղփչաղները։ Կարաչայների մեջ մինչև 19-րդ դարի կեսը պահպանվել էին ավատատիրական-նահապետական հարաբերությունները։ Անցյալում զբաղվել են քոչվոր անասնապահությամբ։

Խորհրդային Միության տարիներին զարգացել է գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ստեղծվել է գիր։ 1943 թվականի վերջին, 1944 թվականի սկզբին խորհրդային իշխանությունը կարաչայներին բռնի տարաբնակեցրեց Ղազախստանի և Միջին Ասիայի տարբեր շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 302 CC-BY-SA-icon-80x15.png