Հիմնականում բնակվում են Ղրիմում (շուրջ 260 հազար), մայրցամաքային Ռուսաստանի հարակից շրջաններում (2, 4 հազար, հիմնականում Կրասնոդարի երկրամասում), Ուկրաինայում (2,9 հազար), ինչպես նաև Թուրքիայում, Ռումինիայում (24 հազար), Ուզբեկստանում (90 հազար)[4], գնահատ.՝ 10-ից մինչև 150 հազար), Բուլղարիայում (3 հազար)։ Տեղական ղրիմթաթարական կազմակերպությունների տվյալներով Թուրքիայում ղրիմթաթարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարների, սակայն հստակ թվերը բացակայում են, քանի որ Թուրքիայում չեն հրապարակվում երկրի ազգային կազմի տվյալները։ Թուրքիայի այն բնակիչների ընդհանուր թիվը, որոնց նախնիները ժամանակին արտագաղթել են Ղրիմի կազմում է շուրջ 5-6 միլիոն, սակայն դրանց մեծ մասը ձուլվել է տեղացի թուրքերի հետ և իրենց համարում է ոչ թե ղրիմթաթար, այլ ղրիմական ծագում ունեցող թուրքեր[5]։