Jump to content

Ուզբեկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզբեկներ
Ընդհանուր քանակ

Մոտ 40 միլիոն[1]

Բնակեցում
Ուզբեկստան Ուզբեկստան 29.2 միլիոն (2021 թվ.) [2]
Աֆղանստան Աֆղանստան Մոտ 3.7-6.6 միլիոն (2025 թվ.) [3]
Տաջիկստան Տաջիկստան 1.2 միլիոն (2023 թվ.) [4][5][6]
Ղրղզստան Ղրղզստան 1 միլիոն (2023 թվական) [7]
Ղազախստան Ղազախստան 660,585 (2024 թվ.) [8]
Թուրքմենստան Թուրքմենստան 642,476 (2024 թվ.) [9]
Ռուսաստան Ռուսաստան 323,278 (2021 թվ.) [10]
Պակիստան Պակիստան 301,000 (2025 թվ.) [11]
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 300,000 (2009 թվ.) [12]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 98,000 (2025 թվ.) [13]
Լեզու(ներ)
Հավատք(ներ)
Մեծամասամբ սուննի իսլամ[14]
Բարեկամական էթնիկ խմբեր
Ույղուրներ և այլ թյուրքական ժողովուրդներ

Ուզբեկներ (ուզբ.՝ Oʻzbeklar, Ўзбеклар, اۉزبېکلر), Կենտրոնական Ասիայում բնակվող թյուրքական էթնիկ խումբ. տարածաշրջանի ամենամեծ թյուրքական էթնիկ խումբն է: Կազմում են Ուզբեկստանի բնակչության մեծամասնությունը և ազգային փոքրամասնություն են կազմում Աֆղանստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Ռուսաստանում և Չինաստանում: Նաև ուզբեկական սփյուռքի գործող համայնքներ կան Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ուկրաինայում, Պակիստանում և այլ երկրներում:

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թիվը 30 միլիոն է (2013), որից Ուզբեկստանում ապրում է 23 929 309, Տաջիկստանում՝ 1 210 236, Ղրղզստանում 980 000, Ղազախստանում՝ 490 000, Թուրքմենստանում՝ 260 000։ Ռուսաստանում ապրող ուզբեկների թիվը 2002 թվականի պաշտոնական տվյալներով հասել է 499 862-ի։

Խոսում են ուզբեկերեն։ Հավատացյալները սուննի մուսուլմաններ են։

Մարդաբանակ գծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուզբեկ կին
Ազգային տարազով ուզբեկ մեծահասակ տղամարդ

Ուզբեկստանի տարածքում հնում բնակվել են եվրոպեոիդ մարդաբանական տիպին պատկանող իրանալեզու ժողովուրդներ ու ցեղեր (սողդիացիներ, խորեզմցիներ, բակտրիացիներ, ֆերգանացիներ և սակա-մասսագետներ)։

Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին Կենտրոնական Ասիայից սկսել են Միջինասիական միջագետք թափանցել մոնղոլոիդ մարդաբանական տիպին պատկանող թյուրքալեզու որոշ ցեղախմբեր։ Այդ հոսքն ուժեղացել է 6-րդ դարի 2-րդ կեսից, երբ Միջին Ասիան մտել է Թյուրքական խաքանության կազմի մեջ։ Հետագա դարերում թյուրք, որոշ ցեղեր աստիճանաբար անցել են նստակեցության և միաձուլվել իրանալեզու ժողովուրդներին, մնացածները շարունակել են վարել վաչկատուն կյանք՝ պահպանելով տոհմացեղային ավանդույթները։ Միջինասիական միջագետքը Կարախանյանների պետության մեջ մտնելու ժամանակաշրջանում (11-12-րդ դարեր) այնտեղ հաստատված թյուրքալեզու ցեղերի հիման վրա սկսվել է ուզբեկ, ժողովրդի կազմավորումը։

13-րդ դարում թաթար-մոնղոլների նվաճումների հետևանքով Միջինասիական միջագետքում հաստատվել են թուրքական և մոնղոլական նոր ցեղեր։ Ուզբեկների՝ որպես ժողովրդի կազմավորումը, հիմնականում տեղի է ունեցել դեշտ-ի ղփչաղ կամ ուզբեկ կոչվող թյուրքական ցեղերի զանգվածային ներթափանցումից (15-րդ դարի վերջ - 16-րդ դարի) հետո։

20-րդ դարի սկզբին ուզբեկների կազմում առկա էին ազգագրության 3 մեծ խմբեր՝ երկրագործությամբ, արհեստներով ու առևտրով զբաղվող նստակյացներ, նախամոնղոլական և ետմոնղոլական ժամանակներում հաստատված թյուրք, խաշնարած ցեղերի հետնորդներ, որոնց մեծամասնությունը պահպանում էր «թյուրք» ինքնանվանումը, և 15-16-րդ դարերում դեշտ-ի ղփչաղ ուզբեկ, ցեղերի սերունդներ։ Ուզբեկ, ցեղերի անցումը նստակեցության սկսվել է 15-րդ դարում և ավարտվել 20-րդ դարի սկզբին։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին դեռես ավարտված չէր ուզբեկական բուրժուական ազգի ձեավորումը։ Խորհրդային կարգերի պայմաններում Ուզբեկներ ձեռք բերեցին իրենց ազգային պետականությունը և ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, հաղթահարեցին տնտեսական և մշակութային հետամնացությունը, մեծ հաջողությունների հասան գիտության և արվեստի զարգացման բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. «Turkic Peoples Affinity Bloc | Joshua Project».
  2. «Permanent population by national and / Or ethnic group, urban / Rural place of residence». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Afghanistan Targeting of Individuals Afgha | European Union Agency». Վերցված է 2025 թ․ մայիսի 7-ին.
  4. Shams, Ravshan (2015 թ․ սեպտեմբերի 15). «The realities of ethnic Uzbeks in Tajikistan». www.amerikaovozi.com. VOA - Voice of America. Վերցված է 2025 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Tajikistan Population 2021 (Demographics, Maps, Graphs)». worldpopulationreview.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «Uzbek, Northern people group in all countries | Joshua Project». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  7. «"Statistical Yearbook of the Kyrgyz Republic – Publications Archive – Statistics of the Kyrgyz Republic"». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  8. Kazakhstan population by ethnic groups
  9. «State Committee of Turkmenistan on Statistics».
  10. «"Национальный состав населения"». rosstat.gov.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  11. «Uzbek in Pakistan». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  12. Prajakti Kalra, Siddharth Saxena (2009). «Hidden Linkages: The Republic of Uzbekistan and the Gulf Region in a Changing World Order». In Terterov, Marat (ed.). Russian and CIS Relations with the Gulf Region: Current Trends in Political and Economic Dynamics. Gulf Research Center. ISBN 978-9948-424-00-0.
  13. «United States people groups, languages and religions». 2025.
  14. "Chapter 1: Religious Affiliation". The World's Muslims: Unity and Diversity. Pew Research Center's Religion & Public Life Project. August 9, 2012