Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարածաշրջանի մեջ մտնում են հետևյալ տարածքները՝ Մոնղոլիան, Արևմտյան Չինաստանը, Հյուսիսային Հնդկաստանը և Հյուսիսային Պակիստանը, Հյուսիս-Արևելյան Իրանը, Աֆղանստանը, Միջին Ասիայի 4 հանրապետությունները, Ղազախստանը և Ռուսաստանի ասիական մասի տայգայի գոտուց դեպի հարավ գտնվող տարածքները[2]։ Առաջին քարտեզում ներկայացված է տարածաշրջանը ըստ ՄԱԿ-ի[3]։ Կենտրոնական Ասիան, տարածաշրջանի նոր անվանումն է[4]։ 1924 թվականից շրջանառության է դրվել Ղազախստան և Միջին Ասիա անվանումը։ Կենտրոնական Ասիայի երկրներն են[5].
Կենտրոնական Ասիայի մակերևույթը բազմազան է[6], իսկ ընդերքը հարուստ օգտակար հանածոներով և թանկարժեք քարերով[7]։ Արևմտյան և հյուսիսային մասերում հարթավայրերն են, իսկ հարավային մասում ձգվում են բարձր լեռները[8]։ Հարավային մասում է գտնվում նաև տարածաշրջանի ամենաբարձր գագաթը՝ Ղազախստանի տարածքում[9]։ Կենտրոնական Ասիան հարուստ է նաև հանքային ռեսուրսներով[10]։ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքում կան բնական գազի և նավթի հարուստ պաշարներ։ Ուզբեկստանում է գտնվում աշխարհի ոսկու և արծաթի պաշարների 1/10 մասը[11]։ Ոսկու պաշարներով Ուզբեկստանը գտնվում է 3-րդ տեղում[12]։ Ղազախստանի տարածքը հարուստ է բազմապիսի մետաղներով։ Կան նաև ֆոսֆորի, ցինկի և կապարի պաշարներ[13]։
Կենտրոնական Ասիայի տարածքը գտնվում է միևնույն ժամանակ հինգ կլիմայական գոտիներում[14]։ Հիմնական գոտիները կիսաանապատային և մերձարևադարձային կլիմայական գոտիներն են[2]։ Կլիման բազմազան է[15]։ Տեղումները հիմնականում գրանցվում են երկրի հարավային մասերում՝ լեռնային հատվածներում։ Լեռների բարձրության պատճառով լեռների լանջերին և ստորոտին առաջացել են սառցադաշտեր[16]։ Դրանց հալվելու հետևանքով գոյացել է Սիրդարյան գետը[17]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 378)։