Ղարափափաղներ
Ղարափափաղներ (ադրբ.՝ Qarapapaqlar, թուրքերեն՝ Karapapaklar, բառացի՝ սև փափաղներ), թյուրքալեզու ժողովուրդ[1][2][3][4] կամ ցեղախումբ[5]։ Որոշ հեղինակների կողմից համարվում են ադրբեջանցիների[6][7][8][9][10][11] կամ թուրքմենների ենթախումբ, իսկ լեզուն՝ ադրբեջաներենի կամ թուրքմեներենի բարբառ[12][13]։ Ղարափափաղների հստակ թիվը հայտնի չէ, սակայն հավանաբար այն հասնում է հարյուր հազարների[14]։
Այժմ բնակվում են Թուրքիայի Հանրապետության Արդահանի (Ծովակ լճի ափերին), Կարսի և Աղրիի մարզերում[15][16][17][18][19][20], Իրանի հյուսիս-արևմուտքում[5], Վրաստանի Քվեմո Քարթլի մարզում, Ադրբեջանական Հանրապետության հիմնականում Ղազախի և Աղստևի շրջաններում[8]։
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղարափափաղների մեջ առանձնանում են հետևյալ ցեղերը՝ թերքավյուն (հայտնի են նաև որպես բորչալո, համարվում են խանական ցեղ), սարալ, արափլը, ջան ահմեդի, չախարլը, ուլաչլը։
1935 և 1950 թվականների Թուրքիայի մարդահամարներում թուրքերի և թուրքմենների հետ համատեղ համարվում են թուրքերեն խոսող միավորում։
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրանում բնակվող ղարափափաղները դավանում են շիա իսլամ (հիմնականում ալևիներ են[5]), իսկ Թուրքիայում՝ սուննի իսլամ[5]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սմբատ Սահակյան // Այրումներից մինչև շահսևաններ. ադրբեջանական պատմության խորքերում Archived 2020-08-08 at the Wayback Machine. (ռուս.)
- Գ.Դ.Աղաև // Ադրբեջանի բնակեցումը թյուրքերով (ռուս.)
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Советская страна после окончания гражданской войны: территория и население - Юрий Александрович Поляков - Google Книги
- ↑ Современные этнические процессы в СССР - Юлиан Владимирович Бромлей - Google Книги
- ↑ Encyclopedia of Stateless Nations: Ethnic and National Groups around the ... - James B. Minahan - Google Книги
- ↑ Всесоюзная перепись населения 1939 года: основные итоги - Юрий Александрович Поляков, Научный совет по исторической демографии и исторической географии, Российская академия наук
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝БРЭ
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Азербайджанцы»։ БСЭ
- ↑ «Карапапахи»։ Российский Этнографический музей։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2020-02-08(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 Гарапапаглар / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия. — Б.: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1979. — Т. III. — С. 64.
- ↑ Волкова Н. Г. Этнические процессы в Закавказье в XIX - XX вв. // Кавказский этнографический сборник. —М., 1969. — Т. IV. — С. 24.
- ↑ Бахышов Ч. А. Изменение этнического состава населения Азербайджанской ССР (по данным переписей 1897-1979 гг.) // Советская этнография. — 1982. — № 5. — С. 65.
- ↑ Îslam Ansiklopedisi. — cilt VI. — С. 330—331.
- ↑ Languages of Azerbaijan. Ethnologue 15 report for Azerbaijan(չաշխատող հղում)
- ↑ Народы Зарубежной Азии // Численность и расселение народов мира. — М.: Изд-во Академии наук СССР, 1962. — С. 205—206.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝turksoy
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Azerbaijani People in Ağrı»
- ↑ «Azeri in Ağrı»
- ↑ «Karapapak in Ağrı»
- ↑ «Ağri-karapapak»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-10-ին։ Վերցված է 2020-02-08
- ↑ «Ağrı’da 'Şah Bezeme' Geleneği Yüz Yıllardır Devam Ediyor»։ m.haberler.com (թուրքերեն)։ Վերցված է ապրիլի 19, 2018
- ↑ https://www.sondakika.com/։ «Ağrı'da 'Şah Bezeme' Geleneği Yüz Yıllardır Devam Ediyor»։ m.sondakika.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-19-ին։ Վերցված է ապրիլի 19, 2018
|