Գագաուզներ
Գագաուզներ, թյուրքական խմբի ոչ ծագմամբ էթնիկ խումբ։ Ի տարբերություն թյուրքական ծագում ունեցող մնացած ազգերի, գագաուզները քրիստոնյաներ են։ Հիմնականում բնակվում են Բեսարաբիայում, որը տեղակայված է Մոլդովայի հարավային մասում և Ուկրաինայի Օդեսայի մարզում։ Ոչ մեծ քանակությամբ գագաուզներ ապրում են Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Բրազիլիայում, Թուրքիայում և այլ երկրներում։ Գագաուզների ընդհանուր թվաքանակը մոտ 260․000 է։ Գագաուզները հիմնականում ուղղափառ քրիստոնյաներ են։ Մոլդովայի կազմում գոյություն ունի ինքնավար տարածքային միավորում՝ Գագաուզիան։
Էթնոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից էթնոգենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գագաուզները էթնոգենեզի տեսանկյունից ավելի մոտ են հյուսիսբալկանյան ժողովուրդներին, քան թե Անատոլիայի թյուրքերին[1]։ Գագաուզների գենետիկ տարբերությունները մնացած թյուրքական ազգերից առավել ակնհայտ են։
Բալկանյան ժողովուրդների հետ համընդհանրությունը ընկած է բուլղարների և գագաուզների ուղղափառ մշակույթի հիմքում։ Գագաուզների լեզվի թյուրքականացումը տեղի է ունեցել, հավանաբար, շատ ավելի ուշ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ISO 639 - 3bgx
- Гагаузы. Биографии гагаузов. История гагаузов. Гагаузия. Gagauzia Archived 2011-02-08 at the Wayback Machine.
- «Тюркологические публикации. Гагаузы.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 2016-04-30
- «Гагаузская народная музыка»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 2020-09-13
- Хронос. Указатель этнонимов. Гагаузы.
- Гагаузы и печенеги
- Официальный сайт Гагаузии
- Публикации об истории и культуре гагаузов Archived 2016-03-25 at the Wayback Machine.
- Гагаузские народные сказки Archived 2015-03-28 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 637)։ ![]() |