Jump to content

Սարդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարդար (պարսկ. سردار , sardar – գլխավոր, զորապետ, ընդհանուր հրամանատար), միջնադարյան Իրանում խոշոր զորաբանակի հրամանատար։ Ղաջարական դինստիայի ժամանակաշրջանում (XVIII դ․ վերջից) Իրանի սահմանամերձ վիլայեթների պետերին կամ բեգլերբեգիներին, որոնք մեծարվում էին խան տիտղոսով և վիլայեթի զինված ուժերի ընդհանուր հրամանատարներն էին, սկսեցին անվանել սարդար։ Սարդարը, որին նշանակել է շահը, ունեցել է վարչական, դատական և զինվորական լայն իրավունքներ, միանձնյա տնօրինել է իրեն ենթակա նահանգի բնակչությունից գանձվող հարկերը և եկամուտները։ Սարդար է կոչվել նաև Երևանի կամ Չուխուր Սաադի վիլայեթի բեգլերբեգին։

Օսմանյան կայսրությունում սարդար կոչվել են դաշտային բանակների հրամանատարները, Եգիպտոսում, անգլիական տիրապետության ժամանակաշրջանում՝ խդիվի բանակը ղեկավարող բրիտանական սպան, Աֆղանստանում՝ ցեղապետները, Հնդկաստանում, մինչև անգլիացիների կողմից Փենջաբի գրավումը (1849)՝ սիկհական զորահրամանատարները և սիկհական ֆեոդալական խավի ներկայացուցիչները։

Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  • Շահինշահ  • Փադիշահ  • Սուլթան  • Շահ  • Մելիք  • Էմիր

Ցեղապետներ
Սարդար  • Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  • Բեյլերբեյ  • Փաշա  • Բեյ  • Բեկ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 227