Սուլթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուլթան (արաբերեն, թուրքերեն, բառացի՝ իշխան, տիրակալ), գերագույն կառավարչի տիտղոս իսլամադավան երկրներում։

Օսմանյան կայսրությունում սուլթանի տիտղոսը առաջին անգամ տրվել է Բայազիդ I-ին (1389–1402), վերացել է 1922 թվականին։ Սուլթան կոչվել են Եգիպտոսի կառավարիչները (13-16-րդ դարերին և 1914–1922 թվականներին)։ Սուլթանի տիտղոս կրում են նաև Արևմտյան Աֆրիկայի իսլամադավան երկրների խոշոր ֆեոդալները, Օմանի կառավարիչը, Հարավային Արաբիայի որոշ ցեղային առաջնորդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png