Մեհմեդ II
Մեհմեդ II | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մարտի 30, 1432 |
Ծննդավայր | Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է՝ | մայիսի 3, 1481[1] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Գեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա |
Ֆաթիհ | |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Տոհմ | Օսմանյան |
միապետ և բանաստեղծ | |
Հայր | Մուրադ II |
Մայր | Հյումա Խաթուն |
Երեխաներ | Բայազիդ II, Ջեմ Սուլթան, Gevherhan Hatun? և Q20477240? |
Հավատք | իսլամ |
Ստորագրություն | ![]() |
Մուհամմեդ II Նվաճող (Ֆաթիհ) (օսման.՝ محمد ثانى, օսման.՝ محمد الفاتح, թուրք.՝ İkinci Mehmet, Fatih Sultan Mehmet), հայտնի է նաև Մեհմեդ էլ Ֆաթիհ, Մուհամմեդ, Մուհամմեդ Նվաճող (մարտի 30, 1432, Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 3, 1481[1], Գեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա), Օսմանյան կայսրության սուլթան, ով կառավարել է 1444 - 1446 և 1451- 1481 թվականներին։ Մուրադ II-ի որդին է։ Մեհմեդ II-ը Կոստանդնուպոլիսը դարձրեց կայսրության մայրաքաղաք: Վեց տարեկանից եղել է Մանիսայի կառավարիչ: 1453 թվականի մայիսին, օսմանյան զորքերը գրավել են Կոստանդնուպոլիսը: Բալկանյան պատերազմների ընթացքում Մեհմեդ II-ը գրավել է Սերբիան, Հերցեգովինան, Ալբանիան և այլն: 1467 թվականին գրավել է Ակկոյունլու և Մեմլյուք մամլուքյան տիրությունները: 1479 թվականին արշավանք է կազմակերպել դեպի Ալբանիա, որի մի մասը գտնվում էր վենետիկցիների իշխանության տակ: Մեհմեդ II-ը պաշարել է Շկոդերի և Կրույայի (Աքչահիսար) ամրոցները, որից հետո վենետիկցիները հաշտություն են խնդրել:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդ II-ը ծնվել է 1432 թվականի մարտի 30-ին Էդիրնեում: Եղել է Մուրադ II սուլթանի և հարճ Հյումա հաթունի չորրորդ որդին: Ենթադրվում է, որ Հյուման ունեցել է հունական ծագումնաբանություն[2]:
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ լրացել է Մեհմեդի վեց տարեկանը, երեխային ուղարկել են Մանիսայի նահանգ, որտեղ մնացել է մինչև 1444 թվականի օգոստոս ամիսը:
1444 թվականի հունիսի 22-ին լեհերը և սերբերը սկսել են ռազմական գործողություններ ընդդեմ Օսմանյան կայսրության: Մեհմեդ II-ը Վառնայի ճակատամարտում հաղթանակ է տարել միացյալ ուժերի նկատմամբ:
1446 թվականի գարնանը Մուրադ II-ը մի քանի հազար հոգանոց բանակի գլխավորությամբ անցել է Ռումելիայի սահմանը, ստացել Ջանդարլը Հալիլ փաշայի օգնությունը և կրկին զբաղեցրել օսմանյան գահը: Նույն տարեթվին տեղի է ունեցել նաև ենիչերների ապստամբություն, ովքեր պահանջում էին բարձրագույն դիվանից՝ զրկել երիտասարդ փադիշահին գահից:
Մեհմեդ II-ը ստիպված լքում է Էդիրնեն և իր համախոհների հետ միասին վերադառնում Մանիսա: Հետագա հինգ տարիների ընթացքում, որը փադիշահը անց է կացրել Մանիսայում, զբաղվել է ինքնակրթությամբ: Մեհմեդ II-ը սկսել է հետաքրքրվել մետաֆիզիկայով՝ ձգտելով բացահայտել աշխարհաստեղծման, կյանքի և մահվան գաղտնիքները:
Հոր՝ Մուրադ II-ի հրամանով, 1448- 1450 թվականներին մասնակցել է ալբանական արշավանքին: Մուրադի մահվանից 15 օր առաջ վերադարձել է Էդիրնե և երկրորդ անգամ նստել գահին:
1451 թվականի ընթացքում Մեհմեդը կարճաժամկետ պայմանագրեր է կնքել հունգարացիների և վենետիկցիների հետ: Սակայն որոշ ժամանակ անց, Վենետիկի և նրա դաշնակիցների ծովային միացյալ ուժերը մտել են Դարդանել:
Կոստանդնուպոլսի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]
1452 թվականին ամռանը թուրքերը նախապատրաստվել են Կոստանդնուպոլսի գրավմանը։ Օսմանյան ուժերը մայրաքաղաքը շրջափակել են և ծովից, և ցամաքից։ Սուլթան Մեհմեդ II-ը Կոստանդնուպոլսի գրավման համար ունեցել է 200 000 զինվորից բաղկացած բանակ։ Օսմանյան բանակը Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ կիրառել է նաև հրետանի: Բյուզանդական բանակը ունեցել է ընդամենը 10 000 զինվոր: Օսմանյան բանակը 1453 թվականի մայիսի 29-ին գրավել է Կոստանդնուպոլիսը և երեք օր թալանել այն: Բյուզանդական կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսը սպանվել է ճակատամարտում: Մեհմեդ II Ֆաթիհը Կոստանդնուպոլիսը հռչակեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք: Կոստանդնուպոլսի անկումից հետո, թուրքերը գրավել են Պելոպոնեսը, իսկ 1461 թվականին՝ Տրապիզոնի կայսրությունը։ Բյուզանդական կայսրության կործանմանը նպաստեց նաև պապականության և արևմտաեվրոպական երկրների վարած քաղաքականությունը, որոնք Բյուզանդիային միայնակ թողեցին թուրքական զորաբանակի դեմ։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդ II-ը արևելյան երկրորդ արշավանքը ձեռնարկելու նպատակով՝ Կոստանդնուպոլսից տեղափոխվել է Գեբզե: Տեղափոխման հիմնական նպատակը բանակի վերջնական ձևավորման հսկողությունն էր: Պալատականների շրջանում կարծիք էր շրջանառվում, որ այս արշավանքը ուղղված է լինելու Եգիպտոսի դեմ, սակայն Գեբզեում Մեհմեդ II-ը հիվանդացել է և մահացել: Որոշ տվյալների համաձայն, նրան թունավորել են: Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ Ֆաթիհը խրոնիկ հիվանդ է եղել: Մի շարք պատմիչներ էլ նշում են, որ սուլթանը մահացել է վատորակ սննդից[3]:
Սուլթանի մարմինը Ստամբուլ է տեղափոխել Քարամանի Ահմեդ փաշան: Մարմինը 20 օր դրված է եղել քաղաքի կենտրոնում: Բայազիդ II սուլթանի գահ բարձրանալուց հետո, Մեհմեդի մարմինը թաղվել է Ֆաթիհ մզկիթում կառուցված դամբարանում: Թաղումը տեղի է ունեցել 1481 թվականի մայիսի 1-ին:
Մեհմեդ II-ը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մաոմետտո II»` Ջոակինո Ռոսսինիի օպերան, 1820 թվական:
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
«Իշխան Դրակուլա» (2000, ռեժիսոր՝ Ջո Չապպել), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Կլաուդիո Բլոենցը:
«Նվաճում 1453» (2012), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Դեվրիմ Էվինը[4]:
«Ֆաթիհ նվաճող» (2013), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Մեհմեդ Աքըֆ Ալաքուրտը:
«Օսմանյան ապտակ» (2013), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Իսմայիլ Հաջիօղլուն:
«Դրակուլա» (2014), Մեհմեդ II-ի դերում հանդես է գալիս Դոմինիկ Կուպերը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Babinger F. Mehmed the Conqueror and His Time. — Princeton University Press, 1992. — 549 p. — ISBN 978-0-691-01078-6(անգլ.)
- ↑ «Մեհմեդ II-ի կենսագրությունը»
- ↑ «Первый турецкий исторический блокбастер вызвал волну протестов среди греков и немецких христиан.»։ Diletant։ 9 февраля 2012(չաշխատող հղում)
|
|
- Մարտի 30 ծնունդներ
- 1432 ծնունդներ
- Ադրիանուպոլիս քաղաքում ծնվածներ
- Մայիսի 3 մահեր
- 1481 մահեր
- Թուրքիայում մահացածներ
- Օսմանյան արքայատոհմ
- Անձինք այբբենական կարգով
- Օսմանյան կայսրության սուլթաններ
- Ստամբուլում ծնված անձինք
- Ֆաթիհ
- Օսմանյան կայսրության թուրքեր
- Թուրք բանաստեղծներ
- Թուրքիայի պատմություն
- Միջնադարյան երեխա կառավարիչներ
- Անձինք Էդիրնեից
- Թյուրք կառավարիչներ