Մեհմեդ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեհմեդ I
Sultan Gazi Çelebi Mohammed Han - السلطان الغازي چلبي محمد خان.jpg
Ծնվել է՝1386
ԾննդավայրԲուրսա, Թուրքիա[1]
Մահացել է՝մայիսի 26, 1421(1421-05-26)
Վախճանի վայրՕսմանյան կայսրություն
Yeşil Türbe
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
ՏոհմՕսմանյան
կառավարիչ
ՀայրԲայազիդ I
ՄայրԴևլեթ Հաթուն
ԵրեխաներՄուրադ II և Քյուչուկ Մուստաֆա
Կրոնական հավատքներիսլամ
ՍտորագրությունTughra of Mehmed I.JPG

Մուհամմեդ I (օսմ. محمد اول‎ — Mehmed-i evvel, թուրք.՝ Birinci Mehmet, Çelebi Mehmet, 1386, Բուրսա, Թուրքիա[1] - մայիսի 26, 1421(1421-05-26), Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1413 - 1421 թթ.։ Բայազիդ I-ի որդին է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմեդը ծնվել է 1386 կամ 1387 թվականին: Նա սուլթան Բայազիդ I-ի և նրա կանացնից մեկի`Դեվլեթփ Խաթունի չորրորդ որդին է[2]: Երբ Մուհամմեդը դարձավ պատանի, 1399 թվականին, նրան ուղարկեցին փորձառություն ձեռք բերել որպես նահանգապետ Ռամ Եալեթում (կենտրոնական Անատոլիայի հյուսիսային մասում), որը վերջերս նվաճվել էր Էրետնացիներից[3]:

1402 թվականին նրա հայր Բայազիդը պարտություն կրեց Անկարայի ճակատամարտում թուրք մոնղոլական նվաճող Լենկթեմուրի կողմից: Նրա եղբայրները (բացառությամբ Մուստաֆայի, ով շրջապատվեց և գերի ընկավ Բայազիդի հետ և քշվեցին Սամարղանդ) փրկվեցին մարտի դաշտից: Մուհամմեդը նույնպես փրկվեց Բայազիդ փաշայի կողմից, ով իր հետ տարավ նրան հայրենի Ամասիա քաղաք: Մուհամմեդը ավելի ուշ Բայազիդ փաշային դարձրեց իր գլխավոր վեզիրը (1413–1421):

Օսմանյան կայրությունը վաղ շրջանում չուներ ժառանգության կանոն և համաձայն թուրքական ավանդույթի Բայազիդի յուրաքանչյուր որդի կարող էր դառնալ սուլթան[4]: Մուհամմեդի ավագ եղբայրներից Էրտագրյուլը մահացել էր 1400 թվականին, մյուս որդուն` Մուստաֆային գերևարել էր Լենկթեմուրը: Չհաշված մյուս անչափահաս երեխաներին մնացել էին չորս այսպես կոչված Չելեբի, ինչպես կոչվում էին արքայազները Օսմանյան կայսրությունում` Մուհամմեդը, Սուլեյմանը, Իզան և Մուսան, որոնցից մեկը պետք է տիրանար գահին[4]:

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթելով Միջթագավորությունում, Մուհամմեդը իրեն հռչակեց սուլթան Թրակիայի Ադրիանապոլիս քաղաքում, որը տեղակայված էր կայրության եվրոպական հատվածում (տարածք, որը միավորում էր կայրության անատոլիական և եվրոկան մասերը: Կոստանդնուպոլիսը և նրան հարող տարածքը դեռ մնում էր Բյուզանդական կայսրության տիրապետության տակ: Նա ամրապնդեց իր իշխանությունը` դարձնելով Ադրիանապոլիսը ամենակարևոր քաղաքը երկու մայրաքաղաքների մեջ, նա նվաճեց Ալբանիայի մի մասը, Կիլիկիայի հայկական թագավորությունը Մամլուքներից: Իր ձեռքբերումների շնորհիվ Մուհամմեդին կոչեցին Օսմանյան կայսրության «երկրորդ հիմնադիր»:

Մուհամմեդի գահակալության սկզբից քիչ անց, նրա եղբայր Մուստաֆա Չելեբին, ով գերի էր Սամարղանդում իր հոր հետ, վերադառնալով, անատոլիա խնդրեց Մուհամմեդին կիսել կայսրությունը իր հետ: Մուհամմեդը մերժեց նրան և հանդիպեց Մուստաֆայի զորքի դեմ և հեշտությամբ հաղթեց նրանց: Մուստաֆան դիմեց բյուզանդական Սալոնիկ քաղաքի օգությանը, սակայն Մուհամմեդի հետ պայմանագիր կնքելով Բյուզանդիայի կայսր Մանուել II-ը աքսորեց Մուսաֆային Լեմնոս կղզի:

Սակայն Մեհմեդը դեռևս ուներ ուներ մի քանի խնդիր, առաջինը իր զարմիկ Օրհանի խնդիրն էր, ով իրեն համարում էր գահի ժառանգորդ ինչպես իր եղբայրները: Նրան կարողացել էր իր կողմը քաշել Մանուել II-ը, ով ցանկանում էր Օրհանին օգտագործել Մեհմեդի դեմ, սակայն սուլթանը իմացավ Օրհանի դավադրության մասին և հրամայեց նրան կուրացնել, ինչը ընդունված էր բյուզանդացիների մոտ:

Անկարայի ճակատամարտի և այլ քաղաքացիական պատերազմների պատճառով կայսրության բնակչությունը դարձավ անկայուն և հուսալքված: Հզոր հասարակական և կրոնական շարժումներ առաջացան կայսրության տարածքներում և վտանգավոր դարձան: Շարժումը ստեղծվեց Շեյխ Բեդրեդինի (1359–1420) կողմից, ով հայտնի մուսուլման աստվածաբան էր: Նա Ուլեմայից էր, մայրը հույն էր, իսկ հայրը մուսուլման: Մեհմեդի եղբայր Մուսան Բեդրեդինին դարձրել էր իր բանակ «քադի» կամ գլխավոր դատավոր: Բեդերդինը հիմնեց ժողովրդական կրոնական շարժում օսմանյան սուլթանությունում[5]: Հաջողությամբ զարգացերց ժողովրդական սոցիալական հեղափոխության և սինկրետիզմ կայսրության տարբեր կրոնական հատվածներում: Բեդրեդինի շարժումը սկսվեց կայսրության եվրոպական հատվածից և սփռվեց դեպի արևմտյան Անատոլիա:

1416 թվականին Շեյխ Բեդրեդինը սկսեց գահի դեմ իր ապստամբությունը: Չորս տարի պատերազմելուց հետո պարտություն կրեց Մեհմեդի գլխավոր վեզիր Բայազիդ փաշայի կողմից և կախաղան բարձրացվեց Սերեսում 1920 թվականին[6]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեդի դամբարանը Բուրսայում:

Մեհմեդ I-ի գահակալությունը ավարտվեց նրա մահվանով: Նա գահակալեց ընդամենը ութ տարի, սակայն նա իր եղբայներից ամենահզորը գտնվեց, ով կայսրության այս ծանր ժամանակներում կարողացավ վերամիավորել կայսրությունը:

Նա թաղված է Բուրսայում իր կողմից կառուցված դամբարանում, քիչ հեռո նույն իր կողմից կառուցված մզկիթից: Մեհմեդը նաև ավարտին հասցերց մեկ այլ մզկիթ Բուրսայում, որը սկսել էր իր պապ Մուրադ I-ը, սակայն աշխատանքները դադարեցրել էր Բայազիդ I-ը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124832911 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. İnalcık, 1991, էջ 973
  3. İnalcık, 1991, էջեր 973–974
  4. 4,0 4,1 İnalcık, 1991, էջ 974
  5. Europe and the Islamic World: A History. p. 128.Tolan, John. Princeton university Press. (2013) ISBN 978-0-691-14705-5
  6. Europe and the Islamic World: A History. p. 128.Tolan, John. Princeton university Press. (2013) ISBN 978-0-691-14705-5