Օսման I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսման I
I Osman.jpg
Ծնվել է 1258
Ծննդավայր Բիլեջիկ
Մահացել է 1326
Մահվան վայր Բիլեջիկ
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Կրոն իսլամ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Q1057754? և Q19411693?
Ծնողներ հայր՝ Q243245?, մայր՝ Q6069077?
Զբաղեցրած պաշտոններ Օսմանյան կայսրության սուլթան
Երեխաներ Օրհան I և Q720989?
Osman I Վիքիպահեստում

Օսման Գազի բեն Էրթուրգրուլ (օսման.՝ عثمان غازى Օսման Գազի կամ Օսման Բեյ կամ Օսման Ալպ); (1258[1]–1326), հաճախ թարգմանվում է Օտման կամ Օտոման կամ Ատման (բյուզանդական հունարենով Άτμαν) և մականունը "Kara" ( "մութ" թուրքերեն), Օսմանյան թուրքերի առաջնորդ և Օսմանյան տոհմի հիմնադիր, ով հիմնադրել և ղեկավարել է Օսմանյան կայրությունը: Երկիրը եղել է փոքր նահանգ (beylik) Օսմանի կյանքի ժամանակ, ով այն վերածեց մեծ կայսրության[2], որը դարձավ աշխարհի հզորագույն կայսրություններից մեկը մյուս վեց դարերի ընթացքում: Այն գոյատևեց մինչև սուլթանության անկումը 1922 թվականին, որից հետո հիմնադրվեց Թուրքիան 1923 թվականին, իսկ Օսմանյան խալիֆայությունը վերացավ 1924 թվականին:

Օսմանը իր տարածաշրջանը անկախ հռչակեց Իկոնիայի սուլթանությունից 1299 թվականի հուլիսի 27-ին և իրեն հռչակեց Կայի ժողովրդի Խան: Օսմանյան նահանգը Անատոլիայի շատ թյուրքական նահանգներից մեկն էր, որոնք սելջուկների անկումից հետո գրավեցին օսմանցիները: Արևելքից շատ մուսուլմաններ միացան օսմանին՝ փախնելով մոնղոլական արշավանքներից, ինչից հետո Օսմանի ուժը արագ տեմպերով աճը: Քանի որ Բյուզանդական կայսրությունը թուլացել էր, Օսմանյան կայսրությունը գրավեց նրա տեղը:

Օսմանի անվան վերաբերյալ վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան մանրանկարչություն, որում պատկերված է Օսման I-ը:

Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջանում հավատում էին, որ Օսման I-ը անվանվել է Օսման իբն Աֆֆանի պատվին, ով եղել է երրորդ Ռաժաբ խալիֆը և մուսուլմանների մարգարե Մուհամմադի Սահաբը: Սակայն որոշ պատմաբաններ գտնում են, որ Օսմանի անունը եղել է «Ատման»[3]: Այս ենթադրությունը հիմնված է բյուզանդական պատմիչ Գեորգ Պաչիմերես գործերի վրա, ով Օսման I-ի ժամանակակիցն է:

Շատերը գտնում են, որ ոչ Օսման I-ի նախնիները ունեին իսլամական անուններ, ոչ իր հորեղբայրները, եղբայրները և ազգականները: Լինելով քոչվորներ՝ նրա նախնիները իսլամական մշակույթից շատ քիչ բան գիտեին: Համաձայն հանրահայտ առածի, Օսմանը առաջին անգամ տեսել է Ղուրանը Շեյխ Էդեբալիի տանը, ում աղջկա հետ նա ամուսնացել է ավելի ուշ: Օսմանի ավագ որդու և ժառանգորդի անումը եղել է Օրհան, որը նույնպես հին թուրքական անուն է: Օսմանի առաջին իսլամական անունով ազգականը եղել է նրա որդի Ալադինը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Sultans: Osman Gazi»։ TheOttomans.org։ Վերցված է December 13, 2010 
  2. The Ottoman Empire, 1700-1999, Donald Quataert, page 4, 2005
  3. Watch Dr. Levent Kayapinar's (Byzantinist) claims on this issue broadcast on Haberturk, a noted Turkish news channel. http://www.youtube.com/watch?v=Xz0GfJizto4