Մուրադ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Մուրադ I
Murat Hüdavendigar.jpg
Ծնվել է՝ հունիսի 29, 1326({{padleft:1326|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:29|2|0}})
Ծննդավայր Բուրսա
Մահացել է՝ հունիսի 20, 1389 (62 տարեկանում) Մարդասպանություն
Վախճանի վայր Կոսովո և Մետոխիա
Բուրսա
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Նախորդ Օրհան I
Հաջորդող Բայազիդ I
Տոհմ Օսմանյան
քաղաքական գործիչ
Հայր Օրհան I
Մայր Նիլուֆեր Խաթուն
Երեխաներ Բայազիդ I և Սավջը Բեյ
Եղբայր(ներ) Շեհզադե Խալիլ
Կրոնական հավատքներ իսլամ
Ստորագրություն Tughra of Murad I.svg

Մուրադ I (осм. مراد اول Murâd- ' ı evvel, տուր. Birinci Murat; 1319 կամ 1326—1389) — օսմանյան սուլթան, ով գահակալել է 1359-ից 1389-ական տարիներին: Մուրադի օրոք օսմանյան պետությունը ընդլայնել է իր տարածքը մինչև Անատոլիայի և Բալկանյան թերակղզու սահմանները, նաև տեղի ունեցան կարևոր բարեփոխումներ պետության կառավարման համակարգում: Մուրադը օսմանների առաջին տիրակալներ, ով ընդւնեց սուլթանի տիտղոսը [1], ինքն էլ դարձրեց պետությունը, որը նախկինում թուրքական փոքր  ցեղ էր, Օսմանյան կայսրություն. Նրա մայրը Նիլյուֆեր խաթունն էր.

Օսմանյան կայսրությունը Մուրադի օրոք

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադը գահը ժառանգել էր հորից՝ Օրհանից, վերջինիս մահվան առաջին տարիներին,Մուրադը իշխանության համար պայքարել է իր եղբայրների՝ Իբրահիմ և Խալիլեմի հետ, որոնք, ի վերջո սպանվել են  իր հրամանով[1].

1362 թվականին ստեղծվել է ենիչերիների առաջին շենքը, ձևավորված դեռահաս և երիտասարդ ոչ մահմեդական ընտանիքներից, որոնք ստանում էին ռազմական կրթություն և դառնում առաջնակարգ հետևակայիններ:Կազմակերպված հետևակի առկայությունը թույլ էր տալիս օսմանյան բանակին իրականացնել ամրոցների պաշարումն և հարձակումը:

Մուրադի գահակալման առաջին տարիներին նրա բանակը ներխուժել է արևմտյան Թրակիա և պաշարել բյուզանդական քաղաքներ՝ Ադրիանապոլիսը և Ֆիլիպպոլիսը: 1365 թվականին Ադրիանապոլիսը դարձավ Մուրադի նոր մայրաքաղաքը: Կայսր Յոհան V Պալեոլոգը ստիպված եղավ թուրքերի հետ քնքել ստորացուցիչ պայմանագիր, որի համաձայն կայսրը հրաժարվում էր վերականգնել իր կրած կորուստները Թրակիայում և օգնություն ցուցաբերել օսմանյան հարձակման ժամանակ տուժած սերբերին և բուլղարացիներին, նաև նա պարտավոր էր օգնություն ցուցաբերել օսմաններին, իրենց Պոքր Ասիայի թուրք հակառակորդների դեմ պայքարում:Տասը տարի անց, Յոհան V պաստացի դարձել էր Մուրադ I-ի վասալիտետը:

Սակայն դրանից առաջ կայսրը փորձում էր դաշնակիցներ գտնել օսմանների հետ պատերազմի համար: Պալեոլոգը կարող էր դաշնակիցներ գտնել կաթոլիկ միապետների շրջանում, միայն խոստանալով նրանց ենթարկել հունական եկեղեցին կաթոլիկ եկեղեցուն:Նա արել է դա գաղտնի այցի ժամանակ Հունգարիայում, սակայն հետդարձի ճանապարհին բռնվել է բուլղարացիների կողմից և փակվել նրանց ամրոցում: 1366 թվականին Ամադեյ VI Սավոյսկոին խաչակիրների փոքրաթիվ զորքով օգնության է եկել կայսրին, ներխուժել է թուրքերի կողմից գրավված հողեր և ետ նվաճեց նրանցից Գալիպոլի թերակղզին, բայց չի սպասել տեղում, պատերազմել է բուլղարացիների հետ[2]. Շուտով օսմանները վերադարձրել են գրավել քրիստոնյաների տարածքում:

1371 թվականին Մուրադ-ի զորքերը Մարիցե գետի մոտ ջախջախիչ պարտության մատնեցին Հարավային Եվրոպայի քրիստոնյա տիրակալների 20-հազարանոց բանակին, որից հետո գրավել են Մակեդոնիայի քաղաքներ՝ Դրամը, Կավալան և Սերեսը. Այդ հաղթանակները թույլ տվեցին ավելացնել թուրքերի ներկայությունը Բալկանյան թերակղզում, և հյուսիսային Սերբիայի և Բուլղարիայի տիրակալներ դարձնել Մուրադի 

Օսմանների նվաճումները որոշ ժամանակ դադարել էին 1370-ական թվականներին ներքին երկպառակությունների պատճառով: 1373-ին Մուրադ դեմ դուրս էր եկել նրա որդին Սավջին, որը բյուզանդական գահի ժառանգորդ՝ Անդրոնիկ IV-ի հետ միասին 1376 թվականին վերցրել է Կ. Պոլիսը և գահնկեց արեց կայսր Յոհան V-ին: Մուրադը անձամբ է ճնշել այդ ապստամբությունը, կանգնեցնելով Սավջիին Թրակիայում: Սավջին բանտարկվեց և ենթարկվեց տանջալից մահապատժի: Յոհան V, ազատվելով բանտարկությունից, օսմանյան զորքերի օգնությամբ վերադարձրեց Կ. Պոլիսը և խստորեն պատժեց իր որդուն[3]:

1380-ական թվականներին Մուրադը շարունակեց առաջխաղացումը դեպի արևմուտք: 1385 թվականին նա վերցրել է Սոֆիան, իսկ 1386 թ Նիշը: Փոքր Ասիայում պետության տարածքը հասնում է մինչև Եվդոկիա կցելով նրան բեյլիկների Գերմիան, Տեկկեն և Համիդը: Մի քանի բեյլիկներ միավորվել էին հակաօսմանյան կոալիցիա Կառամանի ղեկավարությամբ, բայց 1386 թվականին պարտություն են կրել Կոնիայում: 1389-ական թվականներին թուրքական բանակը Մուրադի և նրա որդու Բայազիդի հրամանատարությամբ ջարդել է սերբ և բոսնիացի տիրակալների կոալիցիա Կոսովոյի ճակատամարտում, չնայած ինքը՝ Մուրադը ճակատամարտից առաջ մահացու վիրավորվել էր սերբ իշխան Միլոշ Օբիլիչի կողմից, որը սերբ դավաճանի անունով կարողացավ մտնել սուլթանի վրան: Օսմանյան գահը ժառանգեց Մուրադի որդի՝ Բայազիդ I:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ռիժովը, Կ.
  2. Encyclopædia Britannica.
  3. Ռիժովը, Կ.