Օսման III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսման III
Osman III.jpg
Ծնվել է հունվարի 2, 1699({{padleft:1699|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:2|2|0}})
Ծննդավայր Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 30, 1757({{padleft:1757|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:30|2|0}}) (58 տարեկանում)
Մահվան վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Կրոն իսլամ
Մասնագիտություն կառավարիչ
Ծնողներ հայր՝ Մուստաֆա II, մայր՝ Շեհսուվար Սուլթան
Զբաղեցրած պաշտոններ Օսմանյան կայսրության սուլթան
Ստորագրություն
Tughra of Osman III.JPG
Osman III Վիքիպահեստում

Օսման III (օսմ. عثمان ثالث‎ — Osmân-ı sâlis, թուրք.՝ Üçüncü Osman, հունվարի 2, 1699({{padleft:1699|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:2|2|0}}), Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 30, 1757({{padleft:1757|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:30|2|0}}), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1754 - 1757 թթ.։ Մուստաֆա II-ի որդին և Մահմուդ I-ի եղբայրն է։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ գահին նստելը գրեթե հիսուն տարի մեկուսացել է Տոպկապի («Վանդակ») դղյակում: Օսման III-ը հակակրանք էր տածում երաժշտության և երաժիշտների նկատմամբ: Նա հրամայում է երաժիշտներին վտարել իր դղյակից: Օսմանը չէր սիրում նաև կանանց և կանացի հասարակությունը: Դա էր պատճառը, որ նա հագնում էր մեխերով պատված կոշիկներ, որպեսզի դղյակի սպասուհիները փախչեին իրենից: Օսման III-ի եռամյա գահակալության ընթացքում յոթ անգամ փոխվեցին մեծ վեզիրերը: Վեզիրների ունեցվածքը բռնագանձվում էր հօգուտ սուլթանի: Օսման III- ծայրահեղ անհանդուրժող էր քրիստոնյաների և հրեաների հանդեպ և ստիպում էր նրանց հատուկ տարբերանշաններ կրել հագուստի վրա: Օսման III-ը վաղաժամ մահացավ 1757 թվականի հոկտեմբերի 30-ին կաթվածից:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է որ Օսմանը ունեցել է երկու սիրուհի՝ Լեյլան (մահացել է 1794թ.) և Զերկին: